ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օհանյանը ու Չարչյանը մեղքեր են գործել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, այսօր դրանց համար պատասխան են տալիս «Հայաստան» խմբակցության կազմում՝ մաշելով Քոչարյանի ու ՀՅԴ-ի «քոքը»

Շուտով կլրանա 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բարդ շրջանում ձևավորված խորհրդարանի գործունեության 2 տարին։

Ակնկալվում էր, որ այս խորհրդարանը, հաշվի առնելով  հետպատերազմական իրողությամբ պայմանավորված արտաքին և ներքին խրթին  իրավիճակը, պետք է արդյունավետ, քրտնաջան աշխատանքի բարձր նշաձող սահմաներ՝ լինելով նախորդ բոլոր խորհրդարանների մեջ ամենաօրինակելին։ Սակայն ականատեսը եղանք և ականատեսն ենք հակառակ պատկերի։  Գործ ունենք   ոչ միայն արտաքին մարտահրավերների ու մասնավորապես Արցախի հարցով իշխանության և ընդդիմության տեսակետների աններդաշնակության, բևեռացվածության հետ, այլև   ընդդիմության  նոր որակի կամ՝ նոր որակի ընդդիմության հետ, որի օրակարգում ոչ թե պետական-ազգային շահերի սպասարկումն է՝ իշխող ուժի հետ փոխլրացված աշխատանքով, այլ գործող իշխանության տոտալ հեղինակազրկումը. փույթ չէ, որ այսպիսով  հեղինակազրկվում է նախ պետությունը՝ որպես ինստիտուտ։ Ակնհայտ է, սակայն, որ իշխանությանը հեղինակազրկելու անզուսպ մոլուցքն անխուսափելիորեն ուղեկցվում է նաև հենց իր՝ ընդդիմության հեղինակազրկմամբ, և սա այն դեպքը չէ, երբ ստորացնողը բարձրանում է ստորացվածի հաշվին։ Նախընտրական այն  ամբիցիոզ խոստումը, թե  «մինչև քոք մաշեցնելու ենք իշխանության վարկանիշը», աշխատում է երկսայրի սրի էֆեկտով՝ խոցում է և թիրախին, և թիրախավորողին:  
 
Արդ, դիտարկենք մասնավորապես «քոքամաշման» խոստում տված ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» խմբակցությունը, որին կարելի է թերևս ամենադրամատիկ բովանդակությամբ քաղաքական միավորը համարել։ Այս խմբակցությունը, հիշեցնենք, դաշինք էր, սակայն անցնելով տարբեր «փորձությունների» միջով՝ որոշ անդամների՝ մանդատները վայր դնելուց մինչև դաշինքի անդամ կուսակցություններից մեկի՝ դաշինքը լքելու մասին որոշումը,  փլուզվեց որպես քաղաքական միավոր։  Հիշեցնենք,  որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշեց դադարեցնել իր խորհրդարանական գործունեությունը,   սույն կուսակցության քվոտայով պատգամավոր դարձած անձինք վայր դրեցին մանդատները, մինչ այդ էլ ՎՀԿ-ական որոշ պատգամավորներ, որոնք այսօր անկուսակցականի կարգավիճակում են շարունակում լինել պատգամավոր, հայտարարել էին կուսակցությունը լքելու իրենց որոշման մասին։ «Հայաստան» խմբակցությունն այսօր կազմված է միայն մեկ քաղաքական ուժից՝ ՀՅԴ-ից, և անկուսակցականներից։ 
Քոչարյանի կողմից ղեկավարվող խմբակցությանը պատուհասած  ամենածանր փորձությունը, որի միջով անցնում է այս օրերին, թերևս խմբակցության ղեկավարի՝ Սեյրան Օհանյանի և խմբակցության մեկ այլ անդամի՝ Արմեն Չարչյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն ու  պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելն է։ Այս երկու գործիչները, փաստորեն, լինելով անկուսակցական և կապ ու առնչություն չունենալով 130-ը բոլորած  ավանդական կուսակցություն ՀՅԴ-ի հետ, ակամա նույնացվում են վերջինիս հետ՝ որպես խմբակցության միակ քաղաքական միավորի։  

Հընթացս նկատենք նաև, որ ՀՅԴ-ն այս ընթացքում հաճախ է կշտամբվել վատ համբավ ունեցող  նախկին նախագահ Ռոբերտ  Քոչարյանի հետ գործարքի գնալու, իր անունը  հուր-հավիտյան այդ գործչի հետ կապելու համար։ Եթե նախորդ  գումարումների  խորհրդարաններում ՀՅԴ-ն թեև աֆիլացվում էր Քոչարյանի հետ, այնուամենայնիվ «սեփական դեմքով» էր  հանդես գալիս և համանուն խմբակցության անվան տակ իրացնում իր խորհրդարանական առաքելությունը։  Այժմ, սակայն,  ընկալվում է որպես  անմիջականորեն   Քոչարյանի կողմից հրահանգավորվող  քաղաքական ուժ, վերջինիս կամքն ու կապրիզները կատարող խորհրդարանական  միավոր։ (2008-ի «Մարտի 1»-ից հետո էլ ՀՅԴ-ն անողոք քննադատության ենթարկվեց «արյան գնով»  կոալիցիա կազմելու համար, այնուհետ՝ հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալուց հետո,  դուրս եկավ կոալիցիայից, ապաև շարունակեց իր աշխատանքը՝ մեկումեջ կոալիցիա կազմել-դուրս գալով, մինչև 2018-ի հեղափոխությունը։ Այդ ժամանակ ՀՅԴ-ն կրկին կոալիցիայի մեջ էր Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ և կողմ արտահայտվեց ոչ միայն «ժողովրդային շարժմանը», այլև մասնակցեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու գործընթացին, գործադիրում պորտֆելներ ստացավ, մի քանի ամիս անց էլ զրկվեց դրանցից՝ «հակահեղափոխություն նախապատրաստելու» մեղադրանքով): 

 Վերադառնալով «Հայաստան» խմբակցությանը, այսինքն՝ «ՀՅԴ-ին և ընկերներին» բաժին հասած վերջին փորձությանը՝ մի կարևոր արձանագրում էլ անենք, մասնավորապես,  խորհրդարանական ընդդիմության ստվերային կառավարիչների՝  Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քաղաքական մրցակցության համատեքստում։

Ո՞վ է Սեյրան Օհանյանը, որին մեղսագրվում են «պետական թալանին» մասնակցություն ունենալու մասին վկայող արարքներ։  Նա այն պաշտոնյան է, որը 8,5 տարի եղել է Սերժ Սարգսյանի  նախագահության շրջանի առանցքային կառույցներից մեկի՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Իսկ այն արարքները, որոնք մեղսագրվում են պաշտպանության նախկին նախարարին, կատարվել են մասնավորապես նրա՝ այդ պաշոնում պաշտոնավարելու շրջանում։ Այսպիսով՝ գործ ունենք Սերժ Սարգսյանի օրոք բանակը կեղեքած  պաշտոնյայի օրինակի հետ, որը, սակայն, հանգրվանել է  ոչ թե Սերժ Սարգսյանի հետ ասոցացվող «Պատիվ ունեմ» խմբակցությունում, այլ նրա քաղաքական մրցակից  Քոչարյանի քաղաքական հենարան  հանդիսացող   խմբակցությունում։ Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին՝ Ապրիլյան պատերազմից հետո, «դուրս գրված»  «բալաստը», փաստորեն, հանգրվանել է ոչ թե իր՝ Սարգսյանի «նավում», այլ դարձել է Քոչարյանի և ՀՅԴ-ի «բեռը»։ 

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված մյուս պատգամավորը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին գործադիր տնօրեն, դոցենտ Արմեն Չարչյանը, հայտնի է ոչ միայն որպես Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման ենթարկվելու շրջանում իր «հյուրընկալ» հիվանդանոցի հարկի տակ ընդունած բժիշկ, այլև հետապնդվում է այն արարքի համար, որը թույլ է տվել նույն Սերժ Սարգսյանի  նախագահության օրոք ՊՊԾ գնդի գրավման գործով։  Չարչյանն ընդգրկված է եղել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ,  2017թ. փետրվարի 7-ին, ըստ դատախազության, տվել է ակնհայտ կեղծ եզրակացություն: Ինչ է ստացվում՝ Օհանյանն ու Չարչյանը, փաստորեն, պատասխանատվություն են կրում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում կատարած արարքների համար, սակայն նրանց կատարածի «ջառման քաշում են» Քոչարյանն  ու ՀՅԴ-ն, հատուցում ուրիշի «մեղքերի» համար։ 

Թե ինչ փորձություններ են սպասվում խորհրդարանական ընդդիմությանն առաջիկայում, և ինչ տեսք են ունենալու դրանք՝ քաղաքակա՞ն, թե՞ քրեաիրավական, դժվար է ասել։ Բայց աներկբա է, որ ամեն հերթական փորձություն է՛լ ավելի է ուժգնացնում օպոզիցիայի «քոքամաշման», եթե կուզեք՝ «փչացման» գործընթացն ու հրատապ դարձնում սույն կազմով գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցը։ 
 
Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: