ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան

Օրերս քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերում ծառայության անցնող Հայաստանի քաղաքացիները զինվորական երդման ժամանակ երդվում են անմնացորդ ծառայել Ռուսաստանի Դաշնությանը: Ըստ Միսկարյանի՝ դա այդպես է շուրջ 30 տարի:

Նա նկատել էր, որ պետականություն, ինքնիշխանություն ունեցող երկրում օտար պետությանը ծառայելու երդում տվածներին ցմահ կդատապարտեին՝ որպես պետական դավաճանների:
 
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնելով՝ Միսկարյանն ասում է, որ իրեն հաջողվել է մի տեսանյութ դիտել, որտեղ տեսանելի է՝ երդվում են պաշտպանել Ռուսաստանի սահմանադրությունը և ժողովրդին:
«Ի սկզբանե երդում են տվել միայն Ռուսաստանի Դաշնությանը: Իմ տեղեկություններով՝ հետո երդումը փոխվել է, դարձել միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար: Բայց դա էական չէ, խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացին, լինելով ՀՀ ինքնիշխանության երաշխավորը, օտար պետությանը ծառայելու և այդ պետության շահերը պաշտպանելու երդում է տալիս: Նորմալ պետություններում նման երդում տված քաղաքացիներին ազատազրկում է հասնում, որովհետև դա համարվում է պետական դավաճանություն: Այսինքն, եթե դու երդվել ես այլ պետության շահերը պաշտպանել, ըստ էության՝ ստորադասել ես քո երկրի շահերը տվյալ պետության շահերից: Մի՞թե պետական դավաճանություն չէ»,- նշում է նա:
Վերջինիս կարծիքով՝ մենք որպես ժողովուրդ կամ հասարակություն չենք գիտակցում, թե որն է պետական շահը և որքան կարևոր է հետևողական լինելն ու այդ շահը պաշտպանելը: 
«Այն դեպքում, երբ Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում քաղաքականություն թելադրող ուժ կամ պետություն, շատ լավ դա պատկերացնում է և տարբեր ձևերով ու դրսևորումներով այնպես անում, որ ՀՀ քաղաքացիները մաքսիմալ ներգրավված լինեն թե՛ ռուսական մշակույթի, թե՛ ռուսական ռազմարվեստի և թե՛ յուրաքանչյուր այլ ոլորտի գործունեության մեջ: Նա դրանով թույլ չի տալիս, որ Հայաստանում ձևավորվի այն կորիզը, որը գուցե հիմք դնի ինքնիշխան պետության»,- նկատում է նա՝ հավելելով, որ սա նաև պետական շահով չառաջնորդվող քաղաքական ղեկավարների պատճառով է եղել:
Վերջինս չի բացառում նաև խորհրդայնացումը այն տարբերակով, որը եղել է նախորդ դարի սկզբին:
 
«Ռուսաստանը չի թաքցնում, որ Ցարական Ռուսաստանի՝ իրենց լեզվով ասած՝ պատմական տարածքները վերականգնելու մտադրություն ունեն, և, ըստ էության, Ուկրաինաի պատերազմը հենց սանձազերծված է այդ նպատակներն իրականացնելու համար: Իսկ թե ի՞նչ վտանգներ կան, չեմ կարող ասել. գուցե արժանանանք նույն ճակատագրին, որին Ուկրաինան է արժանացել: Իհարկե, պատերազմական ճանապարհով դա իրականացնելը խնդրի լուծման վերջին տարբերակն է: Այդ տարբերակները մինչև ռազմականին հասնելը քաղաքական են, և մենք տեսել ենք, թե 30 տարի ինչպես է Ռուսաստանը իր դրածոների միջոցով Հայաստանը պահում իր ազդեցության գոտում: Սկսած Լևոն Տեր Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով, Ազգային անվտանգության ծառայությունով՝ իրենց ղեկավարներով»,- մատնանշում է Գարեգին Միսկարյանը:
Հանգամանքները, որում մենք պատմականորեն հայտնվել ենք, օբյեկտիվ են, ասում է նա: Եթե 200 տարի հետ գնանք, ի սկզբանե Ռուսաստանի այս տարածք գալու և մեծ ներգաղթի ժամանակներից սկսած՝ մենք հնարավորություն չենք ունեցել ինքներս տնօրինել մեր կյանքը, կազմակերպել այն այնպես, ինչպես պիտի կազմակերպեր պետականության ձգտող կամ պետականություն ունեցող ժողովուրդը:
«Մենք միշտ եղել ենք Ցարական Ռուսաստանի ազգային փոքրամասնություն, ապա՝ Սովետական միության մեջ՝ որպես ռեզերվացիա, իսկ հետո՝ իբր թե անկախ պետության կարգավիճակով, բայց ռուսական դրածոների՝ Հայաստանի պետական շահը ոտնահարված վիճակում: Հիմա ի՞նչ պիտի անենք: Պետք է ինքնորոշվենք: Ինչպե՞ս: Առաջին հերթին թերևս ձեռք բերելով քաղաքակագիտական, հասարակագիտական այն գիտելիքը, որը թույլ կտա մեզ տարբերել թացը չորից, հասկանալ՝ որտեղ է մեր ազգային շահը, ինչպե՞ս են մեզ մանիպուլացնում և ինչպե՞ս են մեզ ուղղորդում այնտեղ, որ տվյալ դեպքում Ռուսաստանին է ձեռնտու և ոչ թե Հայաստանի Հանրապետությանը»,- կարծում է քաղաքական գործիչը:
 
Նրա գնահատմամբ՝ պատմության վերջին 200 տարվա ընթացքում հայ ժողովուրդը այժմ ամենամոտն է կանգնած ինքնորոշված լինելուն. «Իհարկե, սա չափելի չէ, բայց ես վստահ եմ, որ ինտերնետը և արտաքին աշխարհի հետ շփումը, արտասահմանում կրթություն ստանալու լայն հնարավորությունը, քաղաքականապես հասուն սփյուռքահայերի ներգաղթը և այլ բազմաթիվ հանգամանքներ, ինչպես նաև 2018 թվականի իրադարձությունների արդյունքում այնպես է դասավորվել, որ հայ ժողովուրդը իր ամբողջության մեջ ձգտում է դեպի ինքնիշխանության և ինքնորոշման: Թե ինչքանո՞վ է դա հնարավոր այս փուլում իրականացնել, ժամանակը ցույց կտա: Այն, որ այդ առումով առաջընթաց կա, միանշանակ է»:
Վերոնշյալ բոլոր խնդիրների լուծումը, ըստ նրա, հետևյալում է.
«Ունենալ իրավագիտակից և պատասխանատու շերտ, որը կձևավորի քաղաքացիական հասարակություն, և այնուհետև այդ շերտից կձևավորվեն քաղաքական ուժեր, որոնք հիմքը կդնեն անկախ, ինքնիշխան պետականության: Քանի դեռ ժողովրդի մեջ չկա այդ շերտը, այսինքն՝ կառավարող ուժին չկա այլընտրանք, ցավոք, այդ կառավարող ուժը չի ձգտելու լինել ավելի լավը, քան կա այս փուլում»:
Միսկարյանը կարծում է, որ Ռուսաստանը կառաարվում է Կովկասում՝ մանրամասնելով՝ ինչպես. «Առհասարակ այնպես է արվում, որ մի ուժը մյուսից ավելի մեծ հնարավորություն չունենա, խոսքս Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասին է: Դրանով բալանսավորման քաղաքականություն է վարում, այնպես, որ ոչ մի պետություն չկայանա: Ինչպե՞ս. «գլխատելով» պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներին, հեռացնելով ասպարեզից և նրանց փոխարեն դրածոներ բերելով»:
Կրկին վերադառնալով ռուսական ռազմաբազային վերաբերող ֆեյսբուքյան իր վերջին գրառմանը՝ վերջինս ասում է, որ գրառումն անելուց հետո ռազմաբազայում ծառայած տարբեր մարդիկ են գրել իրեն. «Օգտատերերից մեկը պատմում էր, թե ինչպես էին ռուս գեներալները իրենց 1998 թվականի կայացած ընտրությունների ժամանակ համոզում քվեարկել Քոչարյանի օգտին՝ պատճառաբանելով, որ եթե Քոչարյանը չընտրվի, ռուսական ռազմաբազան Հայաստանից կհանեն, և թուրքը մեզ «կուտի»: Այ այս թեզով Հայաստանում ռուսներն ազդում էին ընտրությունների վրա»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: