ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հարձակումներ Հայաստանի եւ Իրանի դեմ․ «բանդան» կրկին իրար գլխի է հավաքվել

2020-ի աշնանից Հայաստանի դեմ Բաքու-Թուրքիա-Իսրայել ահաբեկչական արշավի թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ Իրանը։

Իրանի ռազմարդյունաբերական օբյեկտների դեմ հարձակումների հետեւում, ըստ արեւմտյան զլմ-ների, կանգնած է Իսրայելը։ Հարձակման նախօրեին իսրայելական մամուլը խորհրդավոր ակնարկներ էր անում, թե Թել-Ավիվը «տակից» է օգնում Ուկրաինային, հարվածելով իրանական օբյեկտներին եւ խոչընդոտելով իրանական սպառազինության մատակարարումներին Ռուսաստան, քանի որ զգուշանում է Մոսկվայից՝ ՌԴ-ում հրեական համայնքի անվտանգության եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի պատճառով։
Իր հերթին, ուկրաինական պաշտոնական քարոզչությունը եւ ռուսական հայտնի ծագման «լիբերալ-հակապուտինյան» քարոզիչները Իրանն ամուր կապել են ռուսական ագրեսիային, այնպես, կարծես թե Իրանն է ագրեսորը։ Ընդ որում, հակաիրանական գիծը տարվում է հակահայ ստոր քարոզչության եւ ընդգծված թուրքամետ ֆոնով ։
 Թուրքիան եւ «Ադրբեջանը» ներկայում Ռուսաստանի գրեթե միակ «դարպասն» են, որոնց հետ ստեղծած գորշ սխեմաներով Մոսկվան վաճառում է իր էներգակիրները, ստանում անհրաժեշտ գումարներ, տեխնոլոգիաներ ու սարքավորումներ պատերազմը ֆինանսավորելու, սեփական ռազմարդյունաբերական համալիրն աշխատացնելու  համար։ Ավելին, Թուրքիան ներկայում ստանձնել է ռուս-ուկրաինական ջարդի մենեջմենտը։
Իրանի դեմ հարձակումներն ուղեկցվում են Երուսաղեմում հայ համայնքի եւ հայ Պատրիարքարանի դեմ հարձակումներով, որոնք Նեթանյահուի վերադարձով հաճախացել են։ Մամուլում սա վերագրվում է «հրեա ծայրահեղականներին», իրականում սա պետական քաղաքականություն է, առավել եւս, որ ծայրահեղականները մաս են կազմում իշխանության վերադարձած Նեթանյահուի կոալիցիոն կառավարության։ Սա Մերձավոր Արեւելքի շրջանից բնիկ հայերի եւ հայկական քաղաքակրթական ու քաղաքական ներկայությունը ոչնչացնելու ծրագիրն է։
2020-ի աշնանից Հայաստանի դեմ Բաքու-Թուրքիա-Իսրայել ահաբեկչական արշավի թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ Իրանը։ ՀՀ հարավի օկուպացիան եւ հայ բնակչության տեղահանությունը, հայ-իրանական սահմանը վերացնելու ծրագրերը ոչ միայն հայկական պետականությունը ոչնչացնելու, այլեւ Իրանի լիակատար մեկուսացման ու ամբողջականությունը քանդելու նպատակ են հետապնդում։
lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: