ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-թուրքական գործընթացի առաջին համաձայնության անորոշ ընթացքը

Թեև կա Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիաբեռնափոխադրումների արգելքի վերացման մասին որոշում, որ Թուրքիայի կառավարությունը փոխանցել է Հայաստանին՝ ինչպես շաբաթներ առաջ հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ն, այդուհանդերձ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այդ որոշումը դեռևս չի իրագործվում, քանի որ համաձայնեցված չեն մաքսային ընթացակարգերը:

Մինչդեռ հայտնի չէ, թե ինչ աշխատանք է կատարվում դրանք համաձայնեցնելու ուղղությամբ և կատարվու՞մ է այդ աշխատանքը արդեն, թե՞ հայտնի չէ նաև, թե երբ կսկսի այն: Փաստացի ստացվում է, որ գոնե մինչ այժմ Թուրքիայի այդ որոշումն ունի պարզապես դեկլարատիվ բնույթ, իսկ պրակտիկ առումով այն դեռևս հեռու է իրականանալիությունից:

Անկասկած է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորում ասվածը շատ բարդ ու տևական ոչ միայն քաղաքական, այլ թեկուզ միայն զուտ ընթացակարգային գործողություններ ենթադրող իրողություն է և քաղաքական որոշումները դեռ պետք է անցնեն այդ ընթացակարգերով: Բայց, եթե այդ որոշումները իրապես առկա են, չունեն զուտ դեկլարացիայի նպատակ, ապա մնացյալ ընթացակարգերը տեղի են ունենում բավականին արագ: Ըստ այդմ, հայ-թուրքական գործընթացի գնահատման մեկնակետը թերևս պետք է լինի այն, թե ինչ արագություն կա այդօրինակ ընթացակարգերի մասով: Տվյալ պարագայում, օրինակ, ինչ վիճակում է օդային բեռնափոխադրումների շուրջ տեխնիկական համաձայնությունների հարցը: Ավելին, կա սակայն մեկ այլ հանգամանք՝ իսկ որքա՞ն է օդային բեռնափոխադրումների բիզնես պահանջարկը:

Այսինքն, եթե լուծվում են բոլոր հարցերը, այդ ամենը գործնականում ի՞նչ էֆեկտ ունի բիզնեսի համար: Թե՞ Հայաստանի համար տնտեսական գործնական էֆեկտիվություն կարող է ունենալ ցամաքային բեռնափոխադրումների հանգամանքը: Հայտնի է, որ օդային բեռնափոխադրումները բեռնափոխադրումների առավել թանկ տեսակն են և դրանցից բիզնեսն օգտվում է կամ ծայրահեղ անհրաժեշտության, կամ խիստ սահմանափակ և սպեցիֆիկ ապրանքատեսակների պարագայում: Առիթ ունեցել եմ ասելու, որ հայ-թուրքական գործընթաց ասվածը Հայաստանի համար լինելով շատ կարևոր, Թուրքիայի համար այդուհանդերձ չունի այդպիսի մեծ նշանակություն և հիմնականում խաղարկային բնույթի գործոն է երրորդ երկրների, առավել շատ՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, ինչու ոչ նաև Իրանի, Ֆրանսիա-Եվրոպայի հետ հարաբերություններում: Սա իհարկե ամենևին չպետք է նշանակի, որ Հայաստանը պետք է դադարեցնի աշխատել հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ, սակայն պետք է աշխատել առանց ավելորդ սպասումների, և ավելին, աշխատել Թուրքիայի՝ ցանկացած պահի արգելակման կանխավարկածով, հետևաբար այդ հարցում ապահովել հնարավորինս շատ այսպես ասած երրորդ կողմերի միջավայրային ներգրավվածություն: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ Թուրքիայից չեղավ ցավակցություն Ազատ գյուղի զորանոցի ողբերգական դեպքի առնչությամբ: Սա ուշադրություն գրավող հանգամանք է այն ֆոնին, որ առնվազն բանագնացների մակարդակով վերջին ամիսներին լինում էր ցավակցություն՝ Հայաստանում կամ Թուրքիայում ողբերգական պատահարների կապակցությամբ: Թե՞ այս պարագայում դեր է ունեցել այն, որ խոսքը բանակում տեղի ունեցածի մասին է:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: