ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Րաֆֆու Խենթը

Շահէն Յովսէփեան 
Րաֆֆու «Խենթ» վեպը շատ քչերը, յատկապէս աւագ սերունդը՝ չեն կարդացել: Իսկ որոշ անձաց մօտ կայ այն պատկերացումը թէ վեպի «Վարդանը», Րաֆֆի հորինւածքն է և նման անձնաւորութիւն չի եղել, բայց դա այդպէս չէ և այն ունի իրականութիւն, որովհետև Վաղարշապատ քաղաքի Ս.Գայանէ եկեղեցու հիւսիսային կողմի գերեզմանատան արևելեան մասում կայ մի շիրիմ, որի վրայ դրւած է 19-րդ դարւայ մի խաչքար և նրա վրայ գրւած է՝ «ԽԵՆԹ», որը յուշում է Րաֆֆու Վարդանին:
 
Խենթի խաչքար-գերեզմանաքարը
           
1877 թ. երբ Րաֆֆին Թիֆլիսից մեկնում էր Երևան, ճանապարհին հանդիպում է Բայազետի պատերազմին մասնակցած մի քանի վիրաւոր հայ զինւորների, որոնք նրան պատմում են մի զինւորի քաջագործութեան մասին, թէ ինչպէս նա որպէս խենթ մի քուրդ ձևանալով յաջողում է անցնել թուրքերի և քրդերի կողմից շրջափակւած Բայազետ բերդը և հասնում Արշակ Տէր Ղուկասովի ճամբարը և այդպիսով փրկում բերդում շրջապատման մէջ գտնւող հայ և ռուս զինւորներին: Րաֆֆին որոշում է լսածի հիման վրայ մի վեպ գրել, ուստի հարկաւոր էր հանդիպել հերոսի հետ: Սկսում է փնտրել նրան և վերջապէս յաջողում է Սամսոն Տէր Պողոսեանին, որը կատարել էր այդ քաջագործութիւնը գտնել Էջմիածինի վանքում, որից մանրամասը լսում է այն ինչ կատարւել էր, որի հիման վրայ գրում է «Խենթ» վեպը, հերոսին տալով «Վարդան» անունը: Գիրքը առաջին անգամ լոյս է տեսնում Շուշի քաղաքում 1881 թ., որը բազմիցս անգամներ վերահրատարակւում է և աւելի ուշ թարգմանւում է նաև ռուսերէն լեզւով:
Րաֆֆի «Խենթ» վեպը լոյս տեսած Շուշիում
 
Մի բան պարզ չէ, արդիօք Րաֆֆին է նրան տւել Խենթ մականունը, իր հեղինակած գրքի շնորհիւ, թէ երբ Րաֆֆին նրան հանդիպեց, արդէն նրան ճանաչում էին այդ մականունով:
Սամսոն Տէր Պողոսեանը ծնւել է Կոտայք մարզի Արագիւղ գիւղում 1851 թ.: Նա զինւորագրւել է Ռուսական կայսրութեան բանակում և հասել մինչև գնդապետի աստիճանին: Մասնացել է բազմաթիւ պատերազմների ինչպէս ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմներին, որի ընթացքին Բայազետ ամրոցը 24 օր շրջափակման մէջ ընկնելով, հնարաւորութիւն չկար այդ մասին տեղեկացնել գլխաւոր բանակին, ուստի ինչպէս Րաֆֆին իր վեպում մանրամասը ներկայացնում է, նրան յաջողում է խենթ ձևանալով՝ դուրս գալ շրջափակումից և օգտնութիւն բերել շրջափակւածների համար ու փրկել բոլորի կեանքը, որի համար ցարական բանակից ստանում է Ս.Գևորգի ոսկէ խաչ և ցմահ թօշակ:
Սամսոն Տէր Պողոսեանը
Նա իր ծննդավայր Արագիւղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչների աշխատավարձը մինչև իր մահը վճարել է: Աւելի ուշ, իր համագիւղացիները, նրա արձանը տեղադրել են Արագիւղում, որը մինչև օրս կանգուն է:
Խենթի արձանը
1903-6 թթ նշանակւել է, որպէս Վայոց Ձորի գաւառապետ իսկ 1906 թ. մինչև իր մահը եղել է Էջմիածին գաւառի ջրաբաշխը:
Խեթի գերեզմանը
 
Նա մահացել է 1911թ. և թաղւել Ս.Գայանէ վանքի տարածքում, իսկ վերջին տարիներին, նրա գերեզմանաքարը տեղադրելով շիրիմի գլխավերևը, տեղադրւել է բազալտից մի նոր գերեզմանաքար, որի վրայ բացի «Խենթ» անունը նաև գրւած է նրա իսկական անունը և Րաֆֆի միջոցով նրա տրւած «Վարդան» անումը:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: