ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուբէն Տէր Մինասեանի Ծննդեան 140Ամեակը

Հերոսութիւններով ու խիզախ մաքառումներով լեցուն է Ռուբէն Տէր Մինասեանի կեանքը, զոր ան ապրեցաւ այն գերագոյն համոզումով, որ հայրենիքին ազատութիւնն ու բարօրութիւնը վեհ սկզբունք եւ գաղափար է:

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ
Հայ ազատագրական շարժման ականաւոր գործիչ Ռուբէն Տէր Մինասեան ծնած է 7 Մայիս 1882ին, Ախալքալաք: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրի ծխական դպրոցին մէջ: Այնուհետեւ մեկնած է Էջմիածին եւ ուսումը շարունակած Գէորգեան ճեմարանին մէջ: Ապա անցած է Մոսկուա` իբրեւ Լազարեան ճեմարանի ուսանող:
Մոսկուա գտնուած ժամանակ, ան մասնակցած է ուսանողական յեղափոխական շարժումներուն եւ անդամագրուած է նորաստեղծ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան:
Մոսկուայէն Թիֆլիս մեկնած է 1903ին` Երկիր անցնելու նպատակով: Կարսի հնոցին մէջ դարբնուելէ ետք, անցած է Վան եւ Իշխանի հետ լծուած Լեռնապարի շրջանի կազմակերպումին: Այնուհետեւ ուղարկուած է Սասուն եւ նշանակուած յեղափոխական գործունէութեան ղեկավար: Գէորգ Չաւուշի հետ անցած է մարտական ուժերուն գլուխը, վերակազմած ֆետայական շարժումը ու մասնակցած հերոսական կռիւներու, որոնց գլխաւորն էր Սուլուխի կռիւը` 27 Մայիս 1907ին, որուն ընթացքին նահատակուած է Գէորգ Չաւուշ:
Օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետք, 1908ին, Ռուբէն ընդդիմացած է յեղափոխական պայքարը դադրեցնելու մտայնութեան: 1909ին անցած է Վառնա եւ իբրեւ Տարօնի ներկայացուցիչն մասնակցած է ՀՅ Դաշնակցութեան 5րդ Ընդհանուր ժողովին:
Ժողովի աւարտէն ետք ուսումը շարունակելու համար մեկնած է Ժընեւ եւ հոն մնացած մինչեւ 1913:
Կուսակցութեան հրահանգով անաւարտ ձգելով քիմիաբանութեան ուսումը` Ռուբէն վերադարձած է Տարօն` իբրեւ Դուրան-Բարձրաւանդակի լիազօր պատասխանատու:
Առաջին համաշխարհային պատերազմը պայթեցաւ 1914ին, եւ 1915ին թրքական իշխանութիւնները ձեռնարկեցին Հայոց Ցեղասպանութեան գործադրութեան:
Ռուբէն գլխաւորած է Տարօնի հայութեան եօթնամսեայ հերոսամարտը եւ գաղթական ժողովուրդին հետ անցած Արեւելեան Հայաստան:
Ռուսական 1917ի յեղափոխութենէն ետք կազմուած է Անդրկովկասի «սէյմ»ը, եւ Ռուբէն Տէր Մինասեան Հայոց ազգային խորհուրդի կազմին մէջ ըլլալով մասնակցած է անոր աշխատանքներուն:
Հայաստանի Հանրապետութեան հռչակումէն ետք, 1918ին, Ռուբէն Տէր Մինասեան խորհրդարանի անդամ ընտրուած է եւ նշանակուած զինուորական նախարար զօրավար Արարատեանի օգնական: 1920 Մայիսին, Բիւրօ կառավարութեան մէջ ստանձնած է զինուորական նախարարի պաշտօնը:
Հայաստանի Հանրապետութեան անկումէն ետք Ռուբէն անցած է Իրան, ապա` Ֆրանսա, Լիբանան, Սուրիա եւ Եգիպտոս:
Տարագրութեան մէջ ստեղծագործած է «Հայ-թրքական Կնճիռը», «ՀՅԴ Կազմակերպութիւնը», «Սթալինեան Սահմանադրութիւնը Եւ «ՀՅ Դաշնակցութիւնը», «Հայաստան Միջցամաքամասային Ուղիներու Վրայ» եւ «Միջին Արեւելքի Ժողովուրդներ Եւ Երկիրներ» եւ «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակները» (եօթը հատոր) աշխատութիւնները:
Ռուբէն մահացած է 27 Նոյեմբեր 1951ին, Փարիզի Սէն Քլու արուարձանին մէջ:
Հերոսութիւններով ու խիզախ մաքառումներով լեցուն է Ռուբէն Տէր Մինասեանի կեանքը, զոր ան ապրեցաւ այն գերագոյն համոզումով, որ հայրենիքին ազատութիւնն ու բարօրութիւնը վեհ սկզբունք եւ գաղափար է:
 
Աղբյուր՝ asbarez.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: