ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի ռազմավարությունը հստակ է՝ նոր պատերազմ հրահրելը. ինչ կտա ՀՀ-ին Ֆրանսիայի ընդունած բանաձևը

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Հայաստանը պետք է գնահատի Ֆրանսիայի առաջարկած բանաձևի ընդունումն ու շնորհակալ լինի միջազգայի աջակցության համար, քանի որ բանաձևի քննադատումը կամ դրանից դժգոհելը երախտամոռություն կլինի: Միևնույն ժամանակ վերջինս ընդգծում է՝ սա ընդամենը բարոյական աջակցություն է, ոչ ավելին:

Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
«Պետք է հաշվի առնել, թե բանաձևը որքանով ազդեցության լծակներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որպեսզի պաշտպանի Հայաստանի անվտանգային շահերը: Սա կասկածի տեղիք է տալիս, որովհետև այդ երկու երկրները վերահսկողությունից և ազդեցությունից դուրս, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող քաղաքական ուժեր, պետություններ են, որն էլ նրանք բացարձակապես չեն թաքցնում, անգամ հայտարարում, որ նմանօրինակ որևէ բանաձև կամ հայտարարություն իրենց համար ոչ մի արժեք չունի և չի կարող ազդեցություն ունենալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Քեռյանը:Նրա համոզմամբ՝ Ֆրանսիայի ընդունած որոշումներն էական ազդեցություն չեն ունենա և չեն ապահովի Հայաստանի անվտանգային միջավայրը: Անգամ ԱՄՆ-ի քայլերն այսօր չեն զսպում Էրդողանին անել այն, ինչ ուզում է: Ցանկացած արևմտյան երկրի որոշում մինչ օրս չի փոխել առկա իրավիճակը կամ նպաստել ՀՀ անվտանգային միջավայրի բարելավմանը:
«Ադրբեջանի ներկայիս ստրատեգիան ղարաբաղյան 3-րդ պատերազմ սանձազերծելն է, որի համար ամեն բան անում է: Այդ նպատակով նրանք հիմա ամենաբարենպաստ վիճակում են, որովհետև Արևմուտքից Հայաստանին ցուցաբերվում է բարոյական մեծ աջակցություն, իսկ մենք մեկուսացված ենք մեր մի շարք գործընկերային ձևաչափերում: Ողջունելի է նաև, որ զինատեսակներ են ներմուծվում Հնդկաստանից Հայաստան, սակայն համոզված չեմ, որ դրանք հասել են տեղ և, եթե հասել են, որքանո՞վ կարող են նպաստել մեր անվտանգության կարգավորմանը: Մենք պետք է կարողանանք ամեն գնով կանխել Ադրբեջանի կանխամտածված ստրատեգիան, որովհետև ներկայիս ուժերի հարաբերակցության պարագայում 3-րդ ղարաբաղյան պատերազմը կործանարար կլինի Հայաստանի համար»,- կարծում է նա:Ըստ Քեռյանի՝ Ռուսաստանին Ֆրանսիայի ընդունած բանաձևն առանձնապես չի էլ հետաքրքրում՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմն ու նրա առաջ ծառացած բազում գլոբալ խնդիրներն ու պատժամիջոցները:
«Ռուսները հիմա ծանր ու թեթև են անում, թե իրենց շահերի տեսանկյունից որն է ավելի նպատակահարմար՝ թույլ տա՞լ ռազմական էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՞ ոչ: Կարծում եմ՝ դրա թույլ տալը չի բխում ՌԴ-ի շահերից, որովհետև Կրեմլում գիտակցում են, որ Թուրքիայի հետ համագործակցության ձևաչափը իրադրային է՝ միաժամանակ ունենալով մրցակցային բաղադրիչներ»,- ասում է նա:
Զրուցակցի համոզմամբ՝ նոր պատերազմը ռուսական կողմին ձեռնտու չէ. «Նրանք քաջ գիտակցում են, որ եթե Կովկասում պատերազմ լինի, չեն կարող չմասնակցել և զերծ մնալ, իսկ դա արդեն կթուլացնի Ռուսաստանին ուկրաինական ճակատում: Համեմատության արդյունքում պարզ է դառնում, որ այս իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. թե՛ ռուսներին, թե՛ հայերին ձեռնտու չէ նոր պատերազմի ծավալումը»:
Վերջինս նշում է՝ այս մասով շատ աշխատանքներ պետք է իրականացնենք՝ առանց հաշվի առնելու, թե նախկինում ինչ է եղել: Պետք է գործել առանց հուզականության, սառն ու մերկ հաշվարկներ կատարել՝ ունենալով միայն մեկ գերնպատակ, բոլոր միջոցներով կանխել պատերազմն ու հենվել Ռուսաստանի և Հայաստանի շահերի համատեղման վրա: «Սա է ելքը­»,- շեշտում է Գարիկ Քեռյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: