ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց պատմության վերականգնումը

1917թ.-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում ժամանակավոր կառավարությունը լուծարում է Կովկասի փոխարքայությունը և ստեղծում է Անդրկովկասի հատուկ կոմիտեն: Այդ ընթացքում քայլեր են ձեռնարկվում հայ փախստականներին Արևմտյան Հայաստան վերադարձնելու համար, որոնց թիվը 1917 թ. վերջին կազմում էր մոտ 390 հազար մարդ:

1917-ի սեպտեմբերին Թիֆլիսում ստեղծվում է Հայոց ազգային խորհուրդը, որտեղ գերակա դիրքեր են զբաղեցնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները: Դեկտեմբերին Անդրկովկասում նոր ձևավորված կառույցի` Անդրկովկասյան կոմիտեի և Օսմանյան բանակի ղեկավարության միջև կնքվում է Երզնկայի զինադադարը: Իր կողմից խորհրդային կառավարությունը հրատարակում է դեկրետ «Թուրքահայաստանի մասին» և ճանաչում է Արևմտյան Հայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչև անկախ պետության ստեղծումը: Սակայն թուրքական զորքերը, խախտելով հաշտությունը, սկսում են ռազմական գործողություններ:
Հախուռն ստեղծված հայկական զորամիավորումները և կամավորական ջոկատները, չնայած հերոսական դիմադրության, սկսում են նահանջել դեպի Արևելյան Հայաստանի սահմանները: Իսկ Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ (1918թ. մարտի 3) Խորհրդային Ռուսաստանը, Գերմանիայի ճնշման տակ, համաձայնվում է վերադառնալ մինչև 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի սահմանները, ինչի արդյունքում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերը անցնում էին Օսմանյան կայսրությանը: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետևանքով, փակուղի մտան և ապրիլին դադարեցվեցին Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնակցային Հանրապետության իշխանությունների` (Կոմիսարիատի և հետո Սեյմի) հաշտության բանակցությունները Տրապիզոնում, որոնք 1918թ. մարտից ընթանում էին Օսմանյան կայսրության հետ: Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական զորքերը գրավում են Կարսի մարզը, Կարս և Ալեքսանդրապոլ քաղաքները և շարժվում դեպի Երևան ու Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր), ավերելով ճանապարհին բնակավայրերը և սրի քաշելով հայ բնակչությանը: Իրադրությունը օրհասական էր` այժմ Արևելյան Հայաստանն էր հայտնվել ցեղասպանության սպառնալիքի առջև:
Օրավուր ահագնացող վտանգը միավորում է հայ ժողովրդին, և հայկական զորամասերը աշխարհազորայինների հետ միասին Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում (1918թ. մայիս), գեներալ Մովսես Սիլիկյանի, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումովի, Դրաստամատ Կանայանի և այլ զորահրամանատարների գլխավորությամբ, հուժկու հակահարված են հասցնումն առաջացող թուրք զավթիչներին: Այն օրերին, երբ տեղի էին ունենում հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը, հակասություններն ավելի են խորանում հարավկովկասյան երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության իշխանության մարմիններում: 1918թ. մայիսի 26-ին լուծարվում է Անդրկովկասյան Սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվում է Անդրկովկասյան Հանրապետությունը: Ստեղծված պայմաններում, 1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների միակ և գերագույն իշխանությունը: Ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունը: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո (Մուդրոսի զինադադար` 1918թ. հոկտեմբերի 30), թուրքական զորքերը շուտափույթ ազատում են Արևելյան Հայաստանի տարածքը:
Հանրապետության իշխանությունը տարածվում է Կարսի մարզի մեծ մասի, Էրիվանի նահանգի, Ելիզավետպոլի նահամգի արևմտյան շրջանների և Թիֆլիսի նահանգի հարավային շրջանների վրա: Ղարաբաղը չի մտնում Հանրապետության կազմի մեջ, սակայն չի էլ ենթարկվում մուսաֆաթական Ադրբեջանին և կառավարվում է տեղի հայերի Ազգային խորհրդի համագումարների միջոցով: 1920թ.-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հերթական համագումարում որոշում է միանալ Հայաստանի Հանրապետությանը: 1920 թ. օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, Ֆրանսիայի Սևր քաղաքում հաշտության պայմանագիր կնքեցին պարտված Թուրքիայի հետ: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Փարիզի հաշտության խորհրդաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Սևրի հաշտության պայմանագրի “Հայաստան” բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանն իբրև ազատ և անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը ու նաև ընդունել բոլոր առաջարկները Հայաստանին դեպի Սև ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող Օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:
Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնական կառավարությունը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկիզբ առած քեմալական շարժումն ուղղել Անտանտի դեմ, 1920 թ. ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որն օգտագործվեց արևմուտքում Հունաստանի, իսկ արևելքում Հայաստանի դեմ: 1920 թ. սեպտեմբերին թուրքական բանակն անցավ հարձակման: Անկարայի կառավարությունը, զավթելով նորանոր տարածքներ և բնաջնջելով հայ ժողովրդի արևելյան հատվածը, ձգտում էր ընդհանրապես զրկել հայերին սեփական պետությունը վերստեղծելու հնարավորությունից: Թուրքական զորքերը գրավում են Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: