ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ նախագահի այցը Հայաստան ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են սերտ մնալ. Թարվերդյան

Պետք չէ հեռանալ ո՛չ ՌԴ-ից, ո՛չ Արևմուտքից, ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ Ասիայից: Մենք ունենք սփյուռք, որ տարածված է ամբողջ աշխարհում: Նրանց անվտանգությունը մեզ պարտավորեցնում է ունենալ լավ հարաբերություններ աշխարհի մի շարք պետությունների հետ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀ-ն հեռացել է Ռուսաստանից:

 
 

Վերջինիս խոսքով՝ այն փաստը, որ ՌԴ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան, ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են սերտ մնալ:

Թարվերդյանը հիշեցնում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթը, որտեղ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է Ռուսաստանի առաջարկը: Վարչապետը հիշեցրել էր, որ ՌԴ առաջարկի էությունը հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։

Ըստ զրուցակցի՝ սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սերտ են, գործում են հետևողականորեն. «Մի շարք պաշտոնյաներ անպատասխանատու հայտարարություններ էին անում, տարանջատում ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները: Պետք է գրագետ կերպով շահերը համադրել, վտանգավոր հայտարարություններ չանել»:

Դիտարկմանը՝ խորհրդարանական ընդդիմությունն էլ է պառակտիչ հայտարարություններ անում, զրուցակիցն այդ գործելաոճը նույնպես դատապարտում է:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում՝ Թարվերդյանը նկատում է՝ Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր գերլարված հարաբերություններ ունեն, և Հայաստանը պետք է նախաձեռնող լինի, որպեսզի քննարկումները այդ ֆորմատում շարունակվեն:

 

«Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում քննարկումներ անելը ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն չեն որոշել, այլ ՄԱԿ-ի շրջանակներում է որոշում կայացվել: Երկու երկրներն առանձին Հայաստանի հետ շփվում են, քննարկումներ ունենում, և երկու կողմերի համար էլ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Ֆրանսիայի Սենատն էլ վերջերս բանաձև ընդունեց ընդդեմ Ադրբեջանի: Սա ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները թեկուզ առանձին, բայց աշխատում են: Եթե միասնական քննարկումներ չեն ընթանում, դեռ չի նշանակում, թե այդ հարթակն այլևս չկա»,- ասում է նա:

Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևի և դրա՝ Հայաստանի համար դրական ազդակ ունենալու մասին խոսելիս էլ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասում է՝  սենատի որոշումն ավելի շատ քաղաքական բնույթ ուներ, և հետագայում Ֆրանսիայի գործադիր իշխանությունը պետք է սանկցիաներ կիրառի:

«Ադրբեջանի կառավարությունը շատ ծանր տարավ այդ բանաձևի ընդունումը: Միջազգային դիվանագիտության մեջ այդ քայլը կարող է օրինակ ծառայել մի շարք այլ պետությունների համար: Ֆրանսիան իր հզորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունն է, Եվրոպական քաղաքականության շոգեքարշը: Նրանց կողմից բանաձևի ընդունում կարող է ունենալ ձնագնդիկի էֆեկտ, ինչու ոչ՝ նաև ԱՄՆ-ի համար, ոչ միայն Եվրոպայի: Այս բանաձևը Հայաստանի անվտանգության համար կարևոր հանգամանք է: Անվտանգությունը միայն ռազմականը չէ, այլ նաև՝ դիվանագիտականը»,- նշում է նա:

 

Թարվերդյանը, անդրադառնալով նաև ընդդիմության վարքագծին, հայտարարությանը, թե գալու են խորհրդարան, սակայն կրկին աշխատանքներին ամբողջովին չեն մասնակցում՝ ընդգծում է՝ չի ընդունում այդ վարքագիծը:

«Կարող են քվեարկություններին չմասնակցել, բայց ընդհանուր ԱԺ աշխատանքներին չմասնակցելը ճիշտ չեմ համարում: Պետության այս իրավիճակում թողնել խորհրդարանական աշխատանքը սխալ է: Որքան էլ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն և ընդունում է բոլոր նախագծերը միաձայն, միևնույն է, ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան և ներկայացնի այդ նախագծերի սխալները: Նրանք չեն օգտվում երկրի առաջին քաղաքական լսափողից և թողնում են, որ իշխանությունը կամայական ձևով գործի»,- կարծում է նա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: