ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է նահանջել։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է բոյկոտը դադարեցնելու և խորհրդարան վերադառնալու մասին։ Բայց, որպեսզի փրկեն իրենց դեմքը, «ձեռքի հետ» հայտարարում են, որ խորհրդարան վերադառնալն ամենևին չի նշանակում հրաժարվել փողոցային պայքարից, և իրենք հարկ եղած դեպքում զուգակցելու են այս երկու գործիքները։ 

«Հայաստան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի. խմբակցության ներսում դեռ քննարկումներ են։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք ևս կարճ ժամանակ անց «վայր կդնեն զենքերն» ու կներկայանան ԱԺ նիստերին։ Միայն թե, հիշեցնենք` «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ խորհրդարան կվերադառնա բացառապես սեփական օրակարգով, իսկ իրենց օրակարգը վարչապետի պաշտոնանկության նախաձեռնությունն էր, որին հազիվ թե ականատես լինենք։

Բոյկոտը դադարեցնելու մասին ընդդիմադիրների որոշումը սպասելի էր։ Խորհրդարանական երկու խմբակցությունները, գարնանը հայտարարելով ԱԺ աշխատանքները բոյկոտելու և փողոցային պայքարի մեկնարկի մասին, կարճ ժամանակ անց հայտնվեցին անելանելի վիճակում։

Փողոցային պայքարի փորձերը ձախողվեցին, և, կարելի է ասել, բոյկոտը գնալով դարձավ աննպատակ։ Հիշում եք՝ ընդդիմադիրները խոստացել էին թեժ պայքար սկսել նաև աշնանը, բայց, մեկ-երկու սակավամարդ հանրահավաքից բացի, ոչինչ չարեցին։

Իսկ «սեփական օրակարգով» ԱԺ վերադառնալն անիրականանալի է թեկուզ այն պարզ պատճառով, որ ընդդիմադիրները չունեն բավարար թվով մանդատներ՝ վարչապետի անվստահության հարցն անգամ օրակարգ ներառելու համար, ուր մնաց՝ այն իրականություն դարձնելու։

Եթե հետահայաց նայենք ընդդիմության բացակայության այս ամիսներին, կարող ենք արձանագրել՝ ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությունը չզգացվեց որևէ կերպ։ Նրանց բոյկոտը ոչ մի վայրկյան ազդեցություն չունեցավ խորհրդարանի աշխատանքների վրա. իշխող մեծամասնությունն այս ընթացքում ընդունեց անհրաժեշտ օրենքները, ընտրեց երկրի նախագահ, ՍԴ դատավորներ, անգամ ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից զրկեց ընդդիմադիր պատգամավորներին։

Եվ ուրեմն, ստեղծված իրավիճակում ընդդիմադիրներին ոչինչ չէր մնում, քան ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ պարզապես դադարեցնել այդ բոյկոտը և գլխահակ վերադառնալ ԱԺ նիստերի դահլիճ։ Առավել ևս, երբ ընդդիմադիր պատգամավորներն արդեն մի քանի ամիս է՝ ընդգրկված են միջազգային բոլոր պատվիրակություններում և ակտիվորեն ճամփորդում են։ Հետևաբար, ԱԺ դահլիճ չվերադառնալը որևէ կերպ չէր «նայվում»։

Իսկ ի՞նչ կտա ընդդիմության վերադարձը խորհրդարան։ Ամենայն հավանականությամբ՝ ոչինչ։ Լավագույն դեպքում առաջիկայում կրկին ականատես կլինենք տեսարանների, հայհոյախոսության, լալահառաչ ելույթների՝ հայտնի մոտիվներով։ Հատկապես չորեքշաբթի օրերին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Չի բացառվում, որ երբեմն ականատես լինենք նաև ծեծկռտուքների, շշանետումների, և վերջ։ Ասել է, թե ականատես կլինենք ամեն ինչի, բացի բովանդակային քննարկումներից ու օրենսդիր գործունեությունից։

Մինչ այդ, բաց է մնում հարցը՝ ընդդիմությունն ինքնակա՞մ է վերադառնում խորհրդարան, թե՞ համապատասխան կենտրոններից են նրանց գործուղում ԱԺ՝ տեսարաններ բեմադրելու համար։ Մանավանդ, տարածաշրջանային զարգացումներից առաջ այս ամենը պետք է՝ թեկուզ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով։

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: