ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների բանակցություններ անցկացնել Վատիկանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններ անցկացնել Վատիկանում՝ հակամարտությունները լուծելու համար։

Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը՝ վկայակոչելով Պապի հետ ունեցած անձնական զրույցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Հռոմի պապին եւ ԱՄՆ ղեկավարությանը Ուկրաինայի հարցով բանակցություններում ներգրավելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ գտնելու առումով։
«Այն, թե ինչպես Պեսկովն արձագանքեց, հասկացրեց, որ Հռոմի պապը Ռուսաստանի համար նույնպես ընդունելի է որպես բանակցող։ Ինչ- որ շարժումներ պետք է սկսվեն, առաջին հերթին, հավանաբար, ռուսական կողմից։ Հռոմի Պապը հաստատեց ինձ, որ ինքը պատրաստ է լինել նման միջնորդ՝ պատրաստ է տրամադրել Վատիկանը որպես բանակցային հարթակ՝ նախ Պուտինի եւ Զելենսկու միջեւ։ Կլոր սեղանի տեսքով՝ Պապ, Պուտին եւ Զելենսկի։ Պոնտիֆիկը պատրաստ է հանդես գալ որպես մոդերատոր։ Իսկ նախագահները կարող են քննարկել թեմաներ, օրինակ՝ զինադադարի, բանակների ինչ-որ կերպ անջատման մասին, իսկ հետո կարելի է ավելի գլոբալ բաներ քննարկել»,- ասել է Սեւաստյանովը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ նման բանակցություններից հետո Պապն առաջարկում է համաժողով անցկացնել, որին ուկրաինական ու ռուսական կողմերից բացի կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ներկայացուցիչներ։
news.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: