ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանին ձեռնտու չէ ԵԱՀԿ-ի ակտիվացումը, սակայն այն հետ կքաշի զորքերը ՀՀ տարածքից միայն, եթե հասկանա՝ չգնալը կարող է ունենալ քաղաքական շատ կոնկրետ հետևանքներ

ԵԱՀԿ դիտորդներն արդեն ժամանել են Հայաստան։ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կարիքների գնահատման խումբ է ուղարկել Հայաստան, որը ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա գնահատելու է իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի որոշ շրջաններում:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանն արդեն իսկ խիստ դեմ է արտահայտվել խմբի գործունեությանը՝ հայտարարելով, թե ցանկացած խումբ՝ «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» անվանումով, չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կերպ կապված լինել այդ կազմակերպության հետ, և դրա արդյունքներից կամ հաշվետվություններից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ։

«ԵԱՀԿ-ն հանդիսանում է 57 պետություն-մասնակիցների ընդհանուր ակտիվը։ Մենք դեմ ենք լինելու ԵԱՀԿ փաստաթղթերի ու որոշումների կոպտագույն խախտումներին ու անտեսմանը և դեմ ենք լինելու համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձի», - հայտարարել է միջազգային կառույցում ադրբեջանական ներկայացուցչությունը՝ սպառնալով չքննարկել ԵԱՀԿ-ի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ԵԱՀԿ կարիքների գնահատման դիտորդների պարագայում Ադրբեջանի համաձայնության կարիքը չկա, որովհետև խումբը գալիս է Երևանի հրավերով՝ խնդիրները հավաքագրելու, հայկական կողմի կարծիքը լսելու, հատկապես հայկական բնակավայրեր այցելելու ու տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։  
 
Այս նախաձեռնության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի զգայուն արձագանքը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նրանով, որ եվրոպական ներկայացվածությունը ընդլայնվում է այստեղ, ավելին՝ սպասելի է, որ կարող են ժամկետները փոփոխվել ու երկարել, իսկ Ադրբեջանը արդեն կոշտ է արձագանքել ԵՄ առաքելության ժամկետների հնարավոր մեծացմանը։ «Պատճառը բոլորին պարզ է․ Ադրբեջանին ձեռնտու չէ խնդրի դիվերսիֆիկացումը, ԵԱՀԿ-ի ակտիվացումը, ռուս-թուրքական համաձայնությունների շրջանակից դուրս գալը, որովհետև այդ պայմանավորվածություններից դուրս գալը կարող է սպառնալիք լինել իր ծրագրերի, շահերի իրացման հարցում»,- շեշտեց նա։ 

Անդրադառնալով հարցին, թե այս առաքելության դիտարկումները ռեալ արդյունք կտա՞ն և կստիպե՞ն, օրինակ, Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից՝ Ղևոնդյանն ասաց, որ դա հիմնականում կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, որը հիմա բավականին նպաստավոր է մեզ համար, նաև՝ Հայաստանի իշխանության աշխատանքից, որն այժմ բավականին ակտիվ, ճկուն, համարժեք է աշխատում, և արդյունքները նկատելի են։ «Եթե կտրուկ իրավիճակ չփոխվի, Բաքվի, Թուրքիայի կարծիքները հաշվի չեն առնվելու Արևմուտքի կողմից, մանավանդ որ Ֆրանսիան է մտել ակտիվ խաղի մեջ։ Փաստացի կարող ենք ասել, որ այստեղ Ֆրանսիան, որպես աշխարհաքաղաքական գործոն, Հայաստանի միջոցով արդեն դարձել է տարածաշրջանի դերակատար և չի պատրաստվում այն լքել տեսանելի ապագայում»,- նշում է քաղաքագետը։

Հարցին, թե ինչ-որ փուլում հնարավո՞ր է՝ Արևմուտքը Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի, քաղաքագետը պատասխանեց, որ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանան Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը․ Եթե ամեն ինչ շարունակի գնալ այնպես, ինչպես հիմա, չի բացառվում գործը հասնի պատժամիջոցներին։ Բայց նա չի կարծում, որ Ադրբեջանը կհասցնի դրան, եթե, օրինակ, կյանք ստանան Պրահայի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, սահմանների դելիմիտացիայի գործընթացի հիման վրա։ Ղևոնդյանը կարծում է, որ Ադրբեջանը չի կարողանա խուսանավել, տապալել գործընթացը, և ինչ-որ փուլում ստիպված կլինի կատարել՝ ինչ-որ պահանջվում է։

Ինչ վերաբերում է Մեղրիով Ադրբեջան ճանապարհի շուրջ զարգացումներին, եղած անհամաձայնությանը, դրա վերջնական հանգուցալուծման հեռանկարին, Ղևոնդյանի կարծիքով՝ ներկայիս զարգացումները հիմք են տալիս՝ պնդելու, որ այն ի վերջո կլուծվի ի նպաստ մեզ։ «Կարծում եմ արդեն գաղտնիք չէ, որ միջանցքն ավելի շատ պետք է Ռուսաստանին, նաև Թուրքիային, քան Ադրբեջանին, բայց Պրահայի հանդիպումից հետո, տեսնում ենք, որ միջանցքի խնդիրը, կարելի է ասել, դուրս է եկել օրակարգից, ինչքան էլ վերջինս շարունակում է բարձրաձայնել։ Իմ համոզմամբ՝ գործարկվելու դեպքում լինելու է այնպես, ինչպես օրինակ՝ Վրաստան-Իրան սահմանն է՝ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մեր սահմանապահների և մաքսավորների ներկայությամբ, մեր օրենսդրության համաձայն»։
Այս հարցի շուրջ բարենպաստ զարգացումը, քաղաքագետի խոսքով, այն է, որ գործընթացի վրա մեծ ազդեցություն է ձեռք բերել Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ն, և այդ ազդեցությունը շարունակվելու է, դրան գումարած՝ տեսնում ենք սահմանների անձեռնմխելիության Իրանի սկզբունքային դիրքորոշումը։ 

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան կարծում է՝ թե' ԵՄ, թե' ԵԱՀԿ առաքելությունների գործունեության արդյունքը մեծապես կախված է խոշոր խաղացողների՝ դրանց վերաբերյալ ունեցած վերաբերմունքից, այսինքն, թե այդ գործիքներով ի՞նչ անելու ցանկություն, կամք ու ծրագրեր ունեն։ «Արդյոք այս առաքելությունները մոնիթորինգի արդյունքներով Ադրբեջանի առաջ կդնե՞ն Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելու պահանջ, և եթե Ադրբեջանը մեր տարածքից  դուրս գալու պահանջը չկատարի, դրան կհետևի՞ քաղաքական կոնկրետ հետևանքներ Բաքվի համար, թե՞ միայն կֆիքսեն իրավիճակը՝ անուղղակիորեն լեգիտեմացնելով կատարվածը, ինչը կնշանակի բավարարվում են նրանով, որ իրենց ներկայությամբ կարող են զսպել, կանխել Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները։ Մինչդեռ Ադրբեջանը հետ կքաշի զորքերը միայն այն ժամանակ, եթե հասկանա՝ չգնալը կարող է ունենալ քաղաքական շատ կոնկրետ հետևանքներ»,- պարզաբանում է վերլուծաբանը։  

Այս համատեքստում, ըստ Հակոբյանի, թե այս առաքելությունները, թե' հասցեական արձագանքները, հայտարարությունները իրավիճակի փոփոխություն չեն կարող առաջացնել, չեն կարող ազդել Ադրբեջանի վրա, թեև անժխտելի է, որ շատ դրական են մեզ համար։ 

Հարցին, թե սպասելի՞ է՝ արևմտյան երկրները ընդհուպ պատժամաիջոցներ կիրառելով Ադրբեջանի ստիպեն հետ քաշվել, ըստ Բադալյանի՝ դա կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քաղաքական առաջնահերթություն ունի, ինչ օրակարգ տարածաշրջանի համար․ «Սակայն ես այսօր չեմ տեսնում նախադրյալներ, որ Արևմուտքը պատրաստակամ է, մոտիվացված է Ադրբեջանին դնել ընտրության առաջ։ Դա նաև կախված է նրանից, թե Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսևորի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի, Իրանի շուրջ զարգացումներն ինչպես կլինեն։ Դրա նախադրյալներն այսօր չկան, եթե ասենք կան, դա կլինի սուրճի բաժակով գուշակություն, բայց մյուս կողմից՝ չենք կարող չասել, որ ամեն ինչ հիմա շատ արագ և անկանխատեսելի է փոխվում և հնարավոր են շատ բաներ»,-նշում է նա։

Գոնե Ֆրանսիայից սպասելի չէ՞ պատժամիջոցերի կիրառում, եթե հայտնի է, որ ֆրանսիական Սենատը նոյեմբերին քննելու է նաև Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը՝ հարցին, վերլուծաբանը պատասխանեց․ «Ֆրանսիան լուրջ ու կոշտ է տրամադրված 44-օրյա պատերազմից ի վեր։ Ես չեմ կասկածում Ֆրանսիայի անկեղծությանը (Թեև կեղծ-անկեղծ կատեգորիան ես չեմ դիտարկում քաղաքական հարցերում), բայց ես կակսածում եմ նրա կարողությանը, որ իր կոշտ արձագանքը իրացնի այն շեշտադրումներով, գործողություններով, ինչպես որ հայտարարում է»։ 

Նրա համոզմամբ՝ Ֆրանսիան իր կտրուկությամբ լուծում է տարածաշրջանում խաղից դուրս չմնալու խնդիր և ոչ թե Ադրբեջանին ինչ-որ բան ստիպելու։ «Տարածաշրջանի հարցերում լուսանցքում չհայտնվելու նպատակն էին հետապնդում Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը գործադիրը չհաստատեց՝ ասելով, որ նպատակահարմար չի։ Այնուամենայնիվ, դրանք ազդակներ են, և եթե փորձ արվի Ֆրանսիային տարածաշրջանից դուրս մղել, լուսանցքում թողնել, այդ ժամանակ հնարավոր է լինեն կոշտ գործողություններ։ Առայժմ այդ իրավիճակը չի ստեղծվել»,-նշում է Բադալյանը։

Ինչ վերաբերվում է նույն Ֆրանսիայի նախաձեռնությամբ Պրահայի քառակողմ հանդիպման կայացմանը և հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, դեռ վաղ է խոսել դրա քաղաքական արդյունքի, արժեքի մասին։ «Մենք տեսանք, որ տարածված հաղորդագրությունն ինքն է բազում հարցեր առաջացնում և նույն դիտորդական առաքելությունը ևս ամենևին քառակողմ չէ․այնտեղ չկա Ալիևի համաձայնությունը, ընդամենը հայտարարվել է, որ Ադրբեջանը կհամագործակցի նրա հետ այնքանով, ինչքանով  կառնչվի իրեն»,-ընդգծում է նա։ 
Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, շատ ողջունելի և դրական են ցանկացած նախաձեռնություն, որի շնորհիվ հնարավոր է լինում կայունացնել, հավասարակշռել իրավիճակը, բայց երբ դիտարկենք հեռահար արդյունքներով, հարց է առաջանում՝ արդյոք այս գործընթացները կբերե՞ն նրան, որ Ադրբեջանը հետ կանգնի իրա առավելապաշտական ձգտումներից, զերծ մնա նոր ագրեսիայից և հետ քաշվի մեր սահմաններից։

Հարցին, թե ի՞նչ կարող է նշանակել ԵՄ առաքելության տեղակայումից հետո ադրբեջանական կողմից շարունակվող կրակոցները, կեղծ մեղադրանքները Հայաստանին, Հակոբյանն ասաց․ «Սա վկայում է այն մասին, որ այս մեխանիզմները, որ մենք տեսնում ենք, չեն պահպանում կայուն վիճակ։ Հիմա այստեղ կա՞ ռուսական գործոն, թե՞ թուրքական, երկրորդական է։ Կարող ենք բոլոր նշած երկրների գործոններն էլ հնարավոր համարել, որովհետև տեսնում ենք, որ Ռուսաստանը հայտնում է, որ ԵՄ ակտվությունն ուղղված է գլխավորապես իր դեմ, իր դերակատարությունը նվազեցնելու դեմ, և բնականաբար կանի հակազդող քայլեր, բայց չեմ կարծում, որ Հարավային Կովկասում  մասշտաբային լարումը այսօր ձեռնտու է Ռուսաստանին, հատկապես եթե հաշվի առնենք՝ ինչպիսի փորձությունների, բարդությունների է ենթարկվում Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այլ հարց է այն սցենարը, որ Ռուսաստանը հայտնվի այնպիսի ծանր, կամ-կամ վիճակում, այստեղ լինել-չլինելու հարց առաջանա, և կորցնելու բան չունենալով՝ կարող է գնալ անկանխատեսելի քայլերի, ընդհուպ իրավիճակի լարման»։ 



Բադալյանը չի կարծում, որ այդ կրակոցների տակ աշխարհաքաղաքական մոտիվներ կան։ Ըստ նրա՝ Բաքուն պարզապես իր շանտաժի փոքր գործիքներն է կենսունակ պահում, որպեսզի նոր պատերազմի սպառնալիքով հասնի իր պահանջները բավարարելուն:

Խոսելով Արևմուտք-ՌԴ հակամարտության պարագայում Արցախի հայության անվտանգության, իրավունքների երաշխավորման խնդրից ՝ ասաց, որ այսօրվա աշխարհը սահմանների վերաձևման բավականին թեժ գործընթացում ապրող աշխարհ է․ պատերազմներով են փոխվում սահմանները, ինչը ստեղծում է ռիսկեր, որ կարող է տարբեր ռեգիոններում նոր պատերազմական բռնկումներ լինեն, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Սակայն հայ-ադրբեջանական  հակամարտությունը միջազգային առումով ամենանշանակալիներից չէ, և այս տրամաբանությունն է, որ մեզ համար ռիսկային է ու թույլ տվեց, որ 10 տարի տևած սողացող պատերազմի մեջ մնանք, որն էլ հետո վերաճեց 44-օրյա պատերազմի, և ցավոք, սա դեռևս վերջը չէ, ինչպես տեսնում ենք, կա մեծ պատերազմի հավանականություն, ռիսկ՝ մանավանդ Իրանի շուրջ զարգացումները հաշվի առնելով։ Ընդհանրապես աշխարհում ամենաբարձրը հենց պատերազմի ռիսկն է։

Արցախի հարցում խնդիրն այն է, որ եթե ռուսական կողմը չի կարողանում արցախահայության անվտանգությունը պաշտպանել, առաջանում է ճգնաժամ, Հայաստանի համար խնդիր է առաջանում՝ ինչով փոխարինել այդ խաղաղապահությունը, մանավանդ որ Ադրբեջանը դեմ է։ Սա իսկապես իսկապես շատ բարդ, ոչ միարժեք խնդիր է, և դժվար է հստակ բան ասել։ Երևանն ու Արցախն այս պարագայում պիտի համակարգված, ճկուն լինեն։ Նախապատերազմյան տրամաբանությունը, երբ Երևանը իր վրա էր վերցրել Արցախի փոխարեն բանակցելու, որոշում կայացնելու իրավունքը, տեսանք, որ պատերազմ եղավ, ավելին՝ պատերազմի ընթացքում խնդիրների մեծ մասը կապված էր հենց այդ երկսուբյեկտության հանգամանքի հետ, միևնույն ժամանակ Արցախի սուբյեկտայնությունը դեռևս հիմքեր, ներուժ  չունի։ Հետևաբար դա այսօր Հայաստանի ռազմավարական գերխնդիրներից մեկն է։

Իսկ թե ԱՄՆ-ն, Արևմուտքը ի՞նչ լրջությամբ են զբաղվում անվտանգային մեխանիզմների ստեղծմամբ, Բադալյանը կարծում է, որ դա գործիք է Ռուսաստանի և Իրանի դեմ և Արևմուտքը այն գործածելու է՝ ելնելով Իրանի կամ Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնելու տեսանկյունից։

Թամարա Ղազարյան


civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: