ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղության հաստատմանը

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենն ասել է.«Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղություն և անդորր հաստատելու միջազգային ջանքերին»:

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Քազեմ Շաֆեին շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ և աճող հարաբերություններին, հավելեց.«Երկու երկրների միջև կան բազմաթիվ պատմամշակութային ընդհանրություններ և հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն ի նպաստ երկու ժողովուրդների»:

Շաֆեին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումները բարեկամական են հարեւանների նկատմամբ, և որ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է բոլոր ոլորտներում։

Նա ասել է. «Երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների պահպանումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության անխախտ սկզբունքն է, որը տարբեր մակարդակներում ընդգծել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները»։

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենը ողջունել է Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակության այցն Իրան և քաղաքական փոխանակումները կարևոր գործոն է համարել Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործում։

Նա ասել է.«Երկու երկրների խորհրդարանների միջեւ խորհրդակցությունն ու շարունակական շփումները կարեւոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարելավման համար»։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների դրական պատմությանը՝ Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն ասել է.«Հայաստանի կառավարության համար կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում հզոր երկրի, և երկու երկրները կարող են լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարբեր ոլորտներում, հատկապես խորհրդարանական մակարդակում»։

Դեսպան Ավագյանը բարձր է գնահատել հատկապես Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի դիրքորոշումը:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: