Իրանի պահապանների կորպուսը նախազգուշացրել է Իլհամ Ալիևին. Սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է
Սաեդ Նյուզ գործակալության հաղորդմամբ, ԻՀՊԿ-ն թվիթերյան հաղորդագրությամբ հայտարարել է.«ԻԻՀ-ն միջազգային սահմանների խախտումն ու տարածաշրջանում քաոսի ստեղծումը համարում է մանկասպան Սիոնիստական ռեժիմի նպատակների ուղղությամբ արված քայլ և դատապարտելով այդ գործողությունները և նախազգուշացնելով դրա հեղինակներին՝ հայտարարում է, որ տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի կարմիր գիծն է»։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նույնպես Իրանում ՌԴ-ի նախկին դեսպան Լևան Ճագարյանը հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել էր էր.«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»:
parstoday.com