ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ համայնքի ազգային և եկեղեցական պատասխանատուները պետք է միանան իրանական իշխանությունների կողմից մեկնարկած տնտեսական անվտանգության ապահովման շարժումին (1)

Իրանի հայ համայնքի անկախ և անկուսակցական մտավորական և գործարարական խավը ոչ միայն ուշադիր հետաքրքրություն է դրսևորում Հայաստանում և Իրանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, այլև ձգտում է դառնալ դրանց մասնակիցը և աջակցել Իրան-Հայաստան մշակութային, հասարակական, տուրիստական ոլորտի և տնտեսական զարգացմանը։

Իրանահայ համայնքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հնագույն, ավանդական և ամենախոշոր համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել Հայաստանի, հատկապես, նրա արևելյան հատվածի հետ, իսկ 1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր էական փոփոխություն է տեղի ունեցել իրանահայ համայնքի, Իրանի և Հայաստանի միջպետական հարաբերություններում, ինչը խթանել է երկու երկրների իշխանությունների ու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների բազմակողմանի ու բազմաշերտ կապերի ամրագրմանը։

Անկասկած, դա պայմանավորված է աշխարհագրական այն իրողությամբ, որ Իրանը հանդիսացել է պատմական Հայաստանի անմիջական սահմանակից երկիր և երկու հարևան ժողովուրդների՝ հայերի և իրանցիների միջև շփումները կրել են  բարեկամական անընդմեջ ու մշտական բնույթ։

Իրանի հայ համայնքը, ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Իրանի մշակութային, արդյունաբերական և գիտական զարգացման գործընթացներում, այլև Հայաստանի անկախացումից հետո   սերտ մշակութային, տնտեսական, զբոսաշրջային և հոգեկան-բարոյական կապեր ունի թե հայրենական Իրանի և թե Հայաստանի հետ։ Ամեն տարի իրանցի հայրենակիցներից բացի մեծ թվով իրանահայ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան։ Իրանահայերի մեծ մասը հետևում է իրանական և հայաստանյան քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին։ Հատկապես  Իրանի հայ համայնքի անկախ և անկուսակցական մտավորական և գործարարական խավը ոչ միայն ուշադիր հետաքրքրություն է դրսևորում Հայաստանում և Իրանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, այլև ձգտում է դառնալ դրանց մասնակիցը և աջակցել Իրան-Հայաստան  մշակութային, հասարակական, տուրիստական ոլորտի և տնտեսական զարգացմանը։

Այնուամենայնիվ  վերջին 20-25 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների կողմից Իրանի իսլամական հանրապետության դեմ  սահմանված դաժան և միակողմանի պատժամիջոցները, որոնք հատկապես թիրախավորել են Իրանի տնտեսական և նավթային արդյունաբերություն  ոլորտները ծանր հարված է հասցրել Իրանի արդյունաբերական և տնտեսական հատվածին, որի ակնհայտ ազդեցությունը կարելի է նշմարել  երկրի սոցիալական, կենցաղային ապահովման, առողջապահական, բնակարանի ապահովման և այլ հասարակական, տնտեսական ոլորտներում։ Չնայած Իրանի իշխանությունների կողմից տարած բազմակողմանի ջանքերին, իրավիճակը կառավարելու և ժողովրդի կենսապրուստը ապահովելու և տնտեսական կյանքի բացերը, ըստ հնարավորի ծածկելու համար, սակայն պետք է նշել, որ սոցիալական և տնտեսական ճնշումը հասարակական բոլոր խավերի վրա ստացել է ահռելի կշիռ և Իրանի հայ փոքր համայնքը, որպես  օրինապահ քաղաքացիներ և ավելի խոցելի ու անապահով տարր, անմասն չեն մացել երկրի ընդհանուր գործընթացներից և օր ավուր աճում են բնակարանի ապահովման հետ կապված ճնշումը, դեղորայքի և բժշկական ծառայությութնների աճող գների և բուժման ծախսերի վճարման բարդությունները։

Ի հարկե իրանահայ համայնքը, իր պատմական անցյալով ու հարուստ մշակութային ավանդներով և նյութական բավարար ռեսուրսներով, բավականաչափ հնարավորություններ ունի այս տնտեսական ճգնաժամը անցկացնելու համար, սակայն ինչպես հայտնի է Իրանի հայ համայնքի ազգային իշխանությունները, ոչ միայն ներկա պահին՝ այլև անցյալում նույնպես, ելնելով իրենց մանր հատվածային շահերից, պրոֆեսիոնալ մարդուժի և  հասարակական բարձր գիտակցույան բացակայության պատճառով և հաճախ նեղ կուսակացական շահերը ապահովելու և ժողովրդի իսկական պահանջներն ու կարիքները անտեսելու կամ այն անտեսելու ձևացնելու պատճառով, ըստ ամենայնի չեն փորձել քայլեր ձեռնարկել համայնքային հասարակական-տնտեսական ապահովման կարիքները և ժողովրդի խոցելի խավի տնտեսական, նյութական ու կենցաղային պահանջները բավարարելու համար։

Այժմ, երբ իրանական տնտեսությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև և ողջ երկրի  ներքին ֆինանսական, արդյունաբերական, տնտեսական և հասարակական ներուժը մոբիլիզացված է երկրի տնտեսական և սոցիալական կարիքները բավարարելու և հասարակության կենցաղային հոգսերն ու կարիքները թեթևացնելու ուղղությամբ, իրանահայ համայնքի ազգային իշխանությունները, հանձինս ազգային առաջնորդարանների, թեմական խորհրդների և պատգամավորական ժողովների և այլ ազգային կառույցների աջակցությամբ  պետք է միանան իրանական իշխանությունների մեկնարկած սոցիալական անվտանգության ապահովման այս շարժումին և իրանահայ համայնքին ու ազգին պատկանող հարստությունը կոնսոլիդացնել իրանահայ համայնքի իրական, կենսական, կենսապահովման, բնակարանի ապահովման, բժշկական մատչելի գներով ծառայությունների մատուցման, ազգային դպրոցների թոշակների կրճատման, բնակարանաշինության և բուժկենտրոնների ստեղծման, հասարակության նյութական և տնտեսական կարիքները բավարարելու հույժ կարևոր աշխատանքներին, քանի որ դա հենց համայնքի ազգային և եկեղեցական ղեկավարության առաջնային և անշրջանցելի հիմնական կրոնական, ազգային և հայրենական պարտականությունն ու պարտավորությունն է, քան զբաղվել կողմնակի անկարևոր հարցերով և  համայնքի ֆինանսական ռեսուրսները ծախսել ինչ որ արկածախնդրական ու երվակայական անհասանելի և անտեսանելի  նպատակների համար, որի կործանիչ հետևանքներից տուժում են մեր համայնքի խոցելի խավն ու  հայ ժողովուրդը իր բովանդակ ու համապարփակ հատվածներով լինի դա  Իրանում, Սփյուռքում թե Հայաստանում։ 

Պետք է շուտ թե ուշ ուշքի գալ և սթափվել, ուղղել նախկին սխալները,  սին ու թերի գաղափարների ժամանակները վաղուց  են անցել և պետք է լրջորեն ու զգոն լծվել շինիչ և արդյունավետ հանրանպաստ աշխատանքի, աչքաբաց և ժամանակի ոգուն համապատասխան  ջաքերով փոձրել զարգացնել հասարակության մշակութային գիտակցությունը, ստեղծել միատարր, զարգացած և կիրթ հասարակության, օգնել ժողովրդին զարգացնելու բիզնեսն ու երկրի տնտեսությունը, նպաստել հասարակության կենցաղային բարգավաճմանը,  փորձել  ստեղծել հայկական թեքումով արդիական դպրոցներ, կրթել երեխաներին ու երիտասառդույանը, հիմնել արդյունաբերական արտադրամասեր և աշխատատեղեր, հովանավորել հայ արհեստավորներին ու արդյունաբերական ոլորտում հայ գործարարներին, հիմնել նոր կրթօջախներ, հուսադրել հայ համայնքին ու հատկապես  երիտասարդության և աջակցել ուսանողության և երիտասարդ սերնդին, համայնքային ֆինասական ռեսուրսները և մարդուժը  մոբիլիզացնել հայրենադարձության  և Հայաստան-Իրան համատեղ նախագծերի իրականացման ու ներդրումային աշխատանքների ուղղությամբ և նպաստել Իրանի տնտեսական ու հասրակական զարգացմանը, խթանել հայ և իրանցի հասարակության բարեկամության և մշակութային փոխառության աշխատանքներին, քանի որ մեր անվտանգությունը և գոյության երաշխիքը հենց այս գործղությունների ծավալման միտումների ուղղույամբ տարած ջանքերով են ապահովում։   

Սահակ Շահմուրադյան

<<Հայազդ>> ԼԿ-ի գլխավոր խմբագիր


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: