ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայերի էթնիկ բնութագիրը

Մինչ հայերի էթնիկ բնութագիրը տալը եկեք հասկանանք, թե որտեղից և ինչպես են առաջացել հայերը:

Հայերի ծագումնաբանությունը

Հայերի ծագման վերաբերյալ հին և միջին դարերում կազմվել են մի շարք աշխատություններ: Սակայն հայերի ծագումնաբանության հիմք ընդունվում է Մովսես Խորենացու աշխատությունը: Ըստ Մովսես Խորենացու հայերի ծագումը վերագրվում է Հայկ նահապետին: Սակայն այդ ժամանակ Մովսես Խորենացին չգիտեր Ուրարտական պետության մասին և Վանի շրջանի ուրարտական հուշարձանները վերագրում էր Արա Գեղեցիկին: Հայկը համարվում էր արարչագործ և հսկա աստվածների որդին: Ըստ Մովսես Խորենացու՝ մ.թ.ա 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայկը պարտության է մատնում Միջագետքի տիրակալ Բելին և վերահաստատում իր անկախությունը: Եվ այդ օրվանից սկսած է մեկնարկում բուն հայոց տոմարը: Հայկական ավանդության համաձայն, Հայկ նահապետի անունով մեր ազգը կոչվեց «Հայ», երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի՝ «Արմենիա» և հայերի՝ «Արմեն» անվանումները:


Հայերի էթնիկ բնութագիրը / «Հայկ և Բել»

Սակայն գոյություն ունի նաև հայերի ծագման արաբական ավանդությունը, ըստ որի հայերի ծագումը կապվում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունն ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին:

 

Մարդաբանական նկարագիրը

Այն հարցին, թե ինչ արտաքին տեսք ունեին Հայկական լեռնաշխարհի բնակիչներն, առաջին անգամ պատասխան է տվել Մովսես Խորենացին: Այնուհետև մենք պատկերացում ենք կազմում հայերի արտաքին տեսքի մասին պահպանված Արտաշեսյան դրամների միջոցով, որտեղ պատկերված արքաների արտաքին հատկանիշները գրեթե չեն տարբերվում այժմյան Հայաստանի բնակիչների դիմագծերից: Հայերի մարդաբանական ուսումնասիրություններով զբաղվել են մի շարք մարդաբաններ: Դրա պատճառն այն էր, որ հայերն իրենց ֆիզիկական հատկանիշներով տարածաշրջանում միակն էին:

Տարբեր գիտնականներ և մարդաբաններ պնդում են, որ հայերն, ովքեր պատկանում են արմենոիդ ռասսայական տիպին, գալիս են հին և միջին դարերից, երբ առաջացել է բանական մարդը: Հայկական լեռնաշխարհում այն կազմավորվել է, որպես Եվրոպոիդ ռասսայի հարավային ճյուղ և անփոփոխ պահպանվել իր սկզբնավորման տարածքում: Արմենոիդ տիպն, իր կազմավորման պահից ի վեր, պահպանվում է, և այսօր էլ, նրա տարբերակիչ դիմագծերը հանդիպում են հիմնականում հայերի մոտ: Արմենոիդ մարդաբանական տիպը կազմավորվել և զարգացել է հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում:


Հայերի էթնիկ բնութագիրը / արմենոիդ մարդաբանական տիպ

Խորհրդային տարիներին, ըստ էթնիկ մարդաբանության դասակարգումների, հայերը համարվեցին առաջավորասիական տիպ, իսկ արմենոիդ տիպը համարվեց խիստ ազգայնամոլական: Բայց պետք է նշել, որ արմենոիդ անվանումը վերաբերում էր, ոչ թե ազգությանը, այլ աշխարհագրական տեղանքին՝ Հայկական լեռնաշխարհին:

Հայերը, կովկասյան ժողովուրդների հետ համեմատելիս, առանձնացել են երեք հիմնական հատկանիշներով։ Դրանք են՝ պրոֆիլավորված և երկար քիթը, փարթամ երրորդային մազածածկույթը և հարթածոծրակությունը: Մեկ այլ առանձնահատկություն կապված է աչքերի հետ: Հայերի աչքերը շրջապատված են թավ մազածածկույթով, այն է` թավ հոնքեր և թարթիչներ: Մյուս առանձնահատկությունը, դա աչքի անկյունների ցածր դիրքն է, որն էլ հենց տխուր արտահայտություն է հաղորդում հայերի աչքերին: Սակայն սա առաջավորասիական շատ տարածված հատկանիշ է:


Հայերի էթնիկ բնութագիրը

Հայերի կառուցվածքային առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են լեռնային աշխարհագրական դիրքի հետ: Դրանով է պայմանավորված հայերի ցածր հասակը, լայն թիկունքն ու բազուկների ամուր մկանները: Թթվածնի սակավության հետևանքով էլ ձևավորվել է խեթական մեծ արծվաքիթը: Այս ամենը ձևավորվել է լեռային պայմաններում հարմարվողականության արդյունքում:

Աշխարհագրական դիրքն ազդում է ոչ միայն ֆիզիկական հատկանիշների, այլ նաև հոգեբանական հատկանիշների վրա: Լեռնային ժողովուրդների նյարդային համակարգն ավելի ուժեղ է՝ պատրաստ դիմակայելու դժվարություններին:

Սակայն, այս ամենից զատ, պետք է նշել, որ գոյություն չունի հայկական գեն ասվածը: Այնպես ինչպես գոյություն չունի ճապոնական կամ շվեդական գեն: Գոյություն ունի գենի հաճախականության անալիզ, որը ցույց է տալիս, որ որոշ ժողովուրդների մոտ գեները հաճախակի են մի ձևով, մյուս ժողովուրդների մոտ մեկ այլ ձևով: Հայերն, իհարկե, ունեն որոշ ազգային առանձնահատկություններ, բայց և ունեն բազմաթիվ ընդհանրություններ աշխարհի այլ ժողովուրդների հետ: Մեկ այլ բան է, որ յուրաքանչյուր ազգի մոտ կան որոշակի գենային խմբեր, որոնք ավելի հաճախ են հանդիպում:

 

Էթնիկ խորհրդանիշներ

Ցանկացած էթնիկ խումբ, իր ձևավորման հենց սկզբից փորձում է առանձնանալ այլ էթնիկական խմբերից: Առանձնանալու լավագույն միջոցը սեփական էթնիկ խորհրդանիշներ ստեղծելն է: Էթնիկ խորհրդանիշները հիմնականում վերցվում են բնաշխարհից, անցյալից, մշակույթից, առասպելներից և նույնիսկ մարդկանց արտաքին տեսքից: Եվ հենց այս ամենի պատճառով է, որ էթնիկ խորհրդանիշները համարվում են յուրաքանչյուր ազգի ինքնության կարևոր բաղադրիչ և բնավորության կերտող:

Գրեթե բոլոր ազգերն ունեն իրենց էթնիկ ինքնության խորհրդանիշները, ինչպես, օրինակ՝ Ամերիկայում Ազատության Արձանը, Հաղթական կամարն ու Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայում, Հռոմի Պապը Իտալիայում, կամ Մահատմա Գանդին Հնդկաստանում: Հայերի համար այդպիսի խորհրդանիշներ են հանդիսանումԱրարատ լեռը, Մեսրոպ Մաշտոցը, որպես հայկական գրի ստեղծող, Վարդան Մամիկոնյանը, որպես հայ ժողովրդի կյանքում ամենակարևոր ճակատամրտերից մեկում հաղթանակ տարած սպարապետ, Սասունցի Դավիթը, որպես հայկական էպոսի գլխավոր հերոս և հայի հավաքական կերպարի մարմնավորում:


Գրիգոր Խանջյան «Վարդանանք»

Այս բոլոր էթնիկ խորհրդանիշների փոփոխումը կամ փոխարինումը նորերով մեծապես ազդում է ազգի էթնիկ ինքնագիտակցության վրա, սակայն եթե տարիների ընթացքում այս էթնիկ խորհրդանիշներ չեն փոխարինվում նորերով, դա կարող է հանգեցնել ազգի մասնատման:

Կա տարածած կարծիք, որ էթնիկական խորհրդանիշներն իրենցից ներկայացնում են տվյալ ազգի հոգեբանական ամբողջությունը: Այս համատեքստում կարելի է ասել, որ դրանք յուրահատուկ կոդեր են, որոնց ապակոդավորելու միջոցով կարելի է բացահայտել ազգային ինքնության մի շարք կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ բնավորությունը, մենտալիտետը և աշխարհի մասին պատկերացումները:

Էթնիկական խորհրդանիշերի ստեղծումը մշտական և անդադար գործընթաց է: Եթե տվյալ ազգը չի կարողանում իր հին խորհրդանիշների հետ զուգահեռ ձևավորել կամ փոխառել այլ էթնիկ խորհրդանիշներ, ապա դա ազդում է էթնիկ խմբի գոյության վրա:

Պետք է նշել նաև, որ հայերը համարվում են էթնիկորեն միատարր ազգ, քանի որազգային փոքրամասնութոյւններն այստեղ կազմում են բնակչության ընդամենը 3%-ը:

Հայկական անունները

Անունը ոչ միայն դիմելու, այլ հաճախ նաև ազգային առանձնահատկություններն ընդգծելու միջոց է: Հայկական անունները ստեղծվել են բնության հանդեպ սիրուց, ազգերի միջև փոխհարաբերություններից, ազատագրական շարժումների և պատերազմների հետևանքով: Հայկը հայկական անունների շարքում առաջինն է: Եվ հենց այս առասպելական հերոսի անունով էլ հետագայում կոչվեց հայկական պետությունը՝ Հայք, Հայաստան և հայեր:


Հայերի էթնիկ բնութագիրը / Հայկ Նահապետ

Ըստ Մովսես Խորենացու Հայկը Նոյի 5-րդ սերունդն էր, ով հաղթեց Բելին և դրեց Հայոց պետության հիմքերը: Հայկի ցեղակից անուններից են Արմենակը, Արամայիսը, Արամը, Արան: Գերակշռում էին հիմնականում պատմադիցաբանական հերոսների անունները: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո սկսեցին տարածվել նոր Աստվածաշնչյան անուններ: Տարիների ընթացքում անունների ցանկը համալրվում է նորերով, իսկ հին անձնանուններից շատերը մոռացության են մատնվում:

Հայկական անունների մեջ հստակ տարանջատում կար արական և իգական անձնանունների միջև: Տղամարդկանց մեծ մասամբ կոչել են աստվածների, հաղթողների և արքաների անուններով, իսկ կանանց ոչ միայն աստվածուհիների և քրիստոնեական կույսերի, այլ նաև ծաղիկների, բնական երևույթների, թանկարժեք քարերի անուններով:


Անահիտ աստածուհի

Հայերի կյանքում իրենց անվանը զուգահեռ կարևոր նշանակություն ունեին նաև ազգանունները: Հնում ազգանվան միջոցով են իմացել, թե տվյալ մարդն ում որդին կամ ում ժառանգն է: Ազգանունների իմաստը դարերի ընթացքում մնացել է նույնը, փոփոխվել է միայն դրա կազմությունը: Հայկական ազգանունների 99 %-ը կազմվում է ցեղի նահապետական անվան և -յան մասնիկի միակցությամբ: Սակայն միշտ չէ, որ -յան-ին կցվել են նահապետական անուններ: Հաճախ ազգանունները կազմվում էին ըստ մասնագիտության, ինչպես օրինակ՝ Ներկարարյան, Բժշկյան, Դարբինյան և այլն: Շատ հազվադեպ հանդիպում են նաև -ունի մասնիկի կազմությամբ ազգանունները, որոնց արմատները շատ ավելի հին են:

Ազգային արժեքներ

Յուրաքանչյու ժողովրդի հայելին նրա ստեղծած արժեքներն են: Հայերն, անկախ բազմաթիվ պատերաղմներից, պահպանել են ոչ միայն ավանդույթներն, այլ նաև ինքնությունը, մշակույթը, կրոնը և լեզուն: Եվ դարեր շարունակ կարողացել են փոխանցել այն ամենն ինչ կոչվում է ազգային արժեք:

Ազգային արժեքների պահպանության մեջ կարևոր նշանակություն է ունեցել գրերի գյուտը: 405 թվականից սկսված հայերն ունեցան իրենց յուրօրինակ այբուբենը, որը և դարձավ հայերի ամենակարևոր ազգային արժեքներից մեկը: Եվրոպայում միայն հայերն ու վրացիներն են, որ ունեն իրենց սեփական գիրը, մնացյալ ազգերը գրում են օգտագործելով կամ լատինական կամ կիրիլյան այբուբենը: Հենց գրերի ստեղծումով էր, որ արժևորվեց հայոց լեզվի և մշակույթի պահպանությունը:


Մեսրոպ Մաշտոցը և հայկական գիրը

Հայերն իրենց մշակութային արժեքները հավերժացրել են նաև հայկական գորգի վրա: Պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում գորգ են գործել: 13-րդ դարի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Փոքր Հայքում ճամփորդությունից հետո պատմել է, որ հայերը և հույները ժամանակին գործում էին ամենանուրբ և բարձրարվեստ գորգերը:

Ազգային արժեքների ցանկում իր ուրույն տեղն է գրավում ազգային հագուստը՝տարազը Այն արտահայտում է  ժողովրդի մտածողությունը: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:


Արևմտյան Հայաստանի տարազ

Խոսելով ազգային հագուստի մասին՝ ազգային արժեքների շարքում պետք է առանձնացնենք նաև ազգային երգն ու պարը:Ազգային պարը, թերևս ազգի ամենայուրահատուկ և տարբերակիչ մշակութային տարրն է, որն առօրյայի և խնջույքների անբաժան մասն է կազմում: Այն ժողովրդի բնորոշ գծերի, ապրելակերպի և քաղաքակրթության աստիճանի կարևոր արտահայտչամիջոցն է:

Ազգայի արժեքների այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ հայերի ազգային արժեքներն են՝ պատմությունն ու անցած ճանապարհը, հավատալիքները, մշակութային հազարամյա նյութական և ոչ նյութական ժառանգությունները, որոնք բազմաթիվ են:

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։

https://www.armgeo.am/armenian-ethnicity/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: