ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պարտությունը դատավճիռ չհամարող ընդդիմությունը այսօր ապացուցելու է՝ վերադարձել է ադեկվատության դա՞շտ, թե՞ ազդարարելու է ինքնամաշեցման աշնանային սեզոնի բացումը

«...Որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է։ Պարտությունը դեռ դատավճիռ չէ։ Անկախություն և արժանապատվություն նվաճում են այն ազգերը, որոնք չեն հրաժարվում իրենց երազանքներից, որոնք սեփական իրավունքները պաշտպանել գիտեն, գիտեն հողի ու Հայրենիքի գինը։ Մենք՝ համայն հայ ժողովուրդը, նոր հաղթանակներ կոփելու թե՛ համառություն, թե՛ համոզում և թե՛ ներուժ ունենք։

Միասին մենք կարող ենք»։ Սա մեջբերում է «Հայաստան» դաշինքի այսօր՝ Արցախի անկախության 31-ամյակի առթիվ տարածած ուղերձի «եզրափակիչ ակորդից»։  Մեջբերված պարբերությունը թերևս միակ ադեկվատ շարադրանքն է, որը ասվել, լսվել և  կամ հրապարակվել է  խորհրդարանական ընդդիմության  անցած մեկ և ավելի տարվա գործունեության ընթացքում։ Ու եթե չիմանայինք, որ ուղերձի հեղինակը վերոհիշյալ դաշինքն է, մեզ կթվար, թե այն տարածվել է իշխանության  կամ պրոիշխանական որևէ քաղաքական ուժի կողմից, որը  ողջախոհությունն ու  քաղաքական հեռատեսությունը  բարձր է գնահատում էժանագին պոպուլիզմից ու իրերն իրենց անունով կոչելու կամք ու համարձակություն ունի։  Փաստորեն,  եթե պարտությունը դատավճիռ չէ՝ ինչպես իրավացիորեն նկատում է «Հայաստան» դաշինքը, ուրեմն այդ պարտության  հետևանքով մեզ  պարտադրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիոն  փաստաթուղթ չէ՝ ինչպես շուրջ երկու տարի պնդում են իրենց ընդդիմադիր հռչակած մի շարք ուժեր և գործիչներ։ Արդ, եթե պարտությունը դատավճիռ չէ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ կապիտուլյացիոն չէ, նշանակում է պետք է աջակցել և կամ նվազագույնը չխանգարել  այդ փաստաթղթի կետերի  իրագործման ուղղությամբ  ջանքեր թափող  իշխանությանը՝ դադարելով  Երևանի փողոցներում կեղծ  ու իրեն սպառած օրակարգով ու պառակտիչ կոչերով  «փրկչական» շարժումներ ծավալելը,  հասարակության  հավաքական ներուժը ջրատելն ու  իշխանության հրաժարականը պահանջելը։ Չէ՞ որ,  ինչպես նույն՝ «Հայաստան» դաշինքի ուղերձում է նշվում՝ «մենք՝ համայն հայ ժողովուրդը,  նոր հաղթանակներ կոփելու համառություն և ներուժ ունենք»։  (Հուսանք՝ «համայն հայ ժողովուրդ» հասկացության տակ  ուղերձի հեղինակները նկատի են ունեցել   մեկ տարի առաջ իշխանություն ձևավորած շուրջ 680 հազար քաղաքացիներին ևս)։ 

Այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքում  ընդդիմությունը հնարավորություն ունի ապացուցելու  իր անկեղծությունը  վերոհիշյալ ուղերձից մեջբերված պարբերությանը։  Եթե ԱԺ՝ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունը  «Դիմադրություն» շարժման «թայմ աութն» օգտագործել է նպատակային՝ ադեկվատության դաշտ վերադառնալու, եթե կուզեք՝ «դարձի  գալու», իր քաղաքական կուրսը  վերաիմաստավորելու  նպատակով, ապա կարելի է ջերմորեն շնորհավորել ընդդիմության  ընտրազանգվածին,  իշխանությանն էլ տրամադրել  դարձի եկած  ընդդիմության հետ  ԱԺ-ում  կոնստրուկտիվ   աշխատանքի՝ ի շահ երկրի ու պետականության և ի կատարումն  «միասին մենք կարող ենք»-ի։ 

Հ.Գ. Քանի որ աշունն ավանդաբար  համարվում է ճտերը հաշվելու ամենահարմար ժամկետը,  ենթադրում ենք՝ ընդդիմությունն էլ սեփական «ճտահաշվարկն» է արել (և կամ պատրաստվում է անել)։  Փաստ է՝ որքան էլ  Արցախի ու Հայաստանի անունը հոլովվեցին որպես  փրկության արժանի օբյեկտներ,  փրկարարական ջանքերի ու ռեսուրսների  համազգային  մոբիլիզացիա ապահովել չհաջողվեց։  (Նկատենք, որ ուղերձում բացակայում է «Արցախի փրկություն»  պոպուլիստական ձևակերպումը և այն փոխարինվել է «Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքերում է» համոզմունքով)։  Թերևս չի հաջողվի նաև «Դիմադրություն» շարժման ցանկացած այլ՝ աշնանային, ձմեռային և մնացած սեզոնների ու սեզոնային անցումների ժամանակ, քանի որ հանրային ցածր վստահություն ունեցող ընդդիմությունը  հիշյալ  շարժման ինկուբացիոն շրջանից մինչև օրս  ոչ թե «ճտերի»  զարգացում և աճ, այլ միայն սրընթաց անկում է ունեցել։  Եթե ասվածը   բիզնես բառապաշարով ձևակերպենք՝  վնասով է աշխատել։  Ու քանի որ ընդդիմության ղեկավար կազմում քիչ չեն տարբեր բիզնեսներ ունեցողներն ու բիզնեսից  լավ հասկացողները, ապա թերևս պետք է մտածեն վնասով աշխատող բիզնեսը «թարգելու»  և  այլ գործով զբաղվելու մասին։  Խորհրդարանական ընդդիմության գործն ու անելիքը  եղել է, կա  և մնում է  խորհրդարանում։  Փողոցային պայքարում կրած պարտությունը նույնպես  դատավճիռ չէ։    


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: