Միջանցքը կարմիր գիծ է․ Իրանը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում
Օգոստոսի 31-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Արմեն Վարդանյանի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության շրջանակը մեծ է, բայց ունեն ընդհանուր խնդիրներ․ «Այս պահին հետաքրքրողը միջուկային համաձայնագրի ստորագրման հարցն է:Եթե արտառոց բան չլինի, միջուկային համաձայնագիրը կվերաստորագրվի»:
Քաղաքագետը կարծում է, որ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա Իրանին շնչել․ օգուտներ կքաղի նաև Հայաստանը․ «Հզոր Իրանը ձեռնտու է նաև Հայաստանին: Միջուկային համաձայնագրի ստորագրումով Ադրբեջանը տուժելու է, ագրեսիվ վարքագիծը կթուլանա»:
Աղբյուր՝ 1in.am