ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ղազախստանը և Հայաստանն ընդլայնում են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը

Վերջին շրջանում Ղազախստանի և Հայաստանի կառավարության պաշտոնյաները բազմիցս հանդես են եկել երկկողմ հարաբերությունների ընդլայնման կոչերով։

pastoday.com- Այս համագործակցությունը կարևոր է թե՛ երկոկղմ, թե՛ տարածաշրջանային առումով: Սակայն համագործակցությունն ավելի է  կարևորվում՝ հաշվի առնելով անցած շաբաթ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի Ադրբեջան կատարած այցի և Նուրսուլթանի ու Բաքվի միջև համագործակցության տասը փաստաթղթերի ստորագրման ֆոնին: Ինչպես միշտ, այս անգամ ևս, Բաքվի ԶԼՄ-ները Տոկաևի այցը ներկայացրեցին որպես Ադրբեջանի նախագահ Ալևի կառավարության  աշխատանքի արդյունք: Թուրքիայի կառավարությանը կապված որոշ լրատվամիջոցներ նույնպես նման լուրեր հրապարակեցին:

Միաժամանակ Ղազախստանի կառավարությունը խաղաղության և բարեկամության ուղերձ է հղել տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններին՝ անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Եվ այս համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման վրա Ղազախստանի և Հայաստանի շեշտադրումները  պետք է դիտարկել որպես Բաքվի և Անկարայի լրատվական քարոզչության չեզոքացում։

Չնայած հանդիպումը շատ բարձր մակարդակով չի կայացել, սակայն  երկկողմ համագործակցության ընդլայնման վրա Հայաստանի ու Ղազախստանի շեշտադրումը փորձ է՝ ցույց տալու Ղազախստանի չեզոքությունը  Լեռնային Ղարաբաղի հարցում: Տարածաշրջանային կազմակերպություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին Ղազախստանի և Հայաստանի անդամակցության պատճառով, երկու երկրների հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի այլ երկրների համեմատ, ավելի լավ վիճակում են։ Ընթացիկ տարվա հունվարին Ղազախստանի 20 քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ ժամանակավոր ղեկավար, կառուցողական ծառայություններ է մատուցել Ղազախստանի նախագահ Կասեմ Ժոմարտ Տոկաևի կառավարությանը։

Անկարգությունների ժամանակ, որոնք Տոկաևի կառավարությունը կանգնած էր փլուզման եզրին, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի ռազմնական օգնությունն օգնեց չեզոքացնել Ղազախստանում անկարգությունները:

Հունվարյան իրադարձությունները մեծ շոկ էին Ղազախստանի կառավարության համար և Նուրսուլթանի կլառավարությունը պաշտոնանակ արեց կառավարության մի շարք անդամների և ընդունեց զուգահեռ Սահմանադրություն:  Այդ իրավիճակում Հայաստանի օգնությունը Ղազախստանին ապացուցեց այն փաստը, որ երկու կողմերն ունեն ավելի շատ հնարավորություններ   համագործակցության համար, համեմատած Ադրբեջանի հետ:

Իսկ տարածաշրջանային կազմակերպություններին Ղազախստանի և Հայաստանի  անդամակցության շնորհիվ, երկու երկրներն ունեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ավելի շատ հարթակներ և կարող են օգտագործել այդ պայմանները՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու համար։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: