ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ը ներկայացրել է հերթական հետազոտությունը. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին վեց ամսում ավելացել է 10.5 տոկոսով, ինչն անսպասելի է, քանի որ միջազգային խոշորագույն վարկային կազմակերպությունները անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին կիսամյակի համար շատ ավելի ցածր ցուցանիշներ էին կանխատեսում:

«Արմենպրես»-ի  մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

 
 

Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր ՀՆԱ-ն աճել է 8.5 տոկոսով, ինչը պատվավոր և մեծ թիվ է:

«Եվրասիական տնտեսական միության շուկան ամենանպաստավորն է Հայաստանի համար: Վերջին երեք տարում Հայաստանի համար ԵԱՏՄ դերը գնալով մեծացել է: Ճիշտ աշխատանքի և դիրքավորման պայմաններում մեր երկիրը կարող է էլ ավելի մեծացնել իր տնտեսական կապերը այս տարածքի հետ»,- ասաց նա:

Սաֆարյանը նշեց, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը ծնել է նաև զուգահեռ ընթացող պրոցեսներ, և դրանցից դրամատիկը աղքատության աճն է:

«Մենք տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց համաշխարհային բանկը և մյուս կազմակերպությունները ահազանգում են, որ մենք երկնիշ տնտեսական աճի հետ տարվա վերջում ունենալու ենք նաև աղքատության աճ»,-ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ աղքատության ընդհանուր մակարդակը հանրապետությունում 27 տոկոսից կհասնի 48 տոկոսի:

 

«Ռուսաստանի հետ մեր առևտրատնտեսական համագործակցությունը խոշորագույն ներդրումն է մեր երկրի անվտանգության, ապահովության ամրապնդման մեջ: Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար, և մենք մեր ջանքերը պետք է մեծացնենք եվրասիական շուկայում»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Տնտեսական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Թաթուլ Մանասերյանն իր խոսքում նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստի ապրանքների գծով Հայաստանին  ուղղակի թթվածին է տալիս: «Ռուսաստանը Հայաստանի հետ եղել և մնալու է արժանապատիվ և լուրջ գործընկեր առևտրատնտեսական կապերի գծով»,- հավելեց նա:

 

Անդրադառնալով տնտեսական սպառնալիքներին՝ Մանասերյանն ասաց, որ Բիշքեկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը կարող է լուրջ մասնակցություն ունենալ այդ սպառնալիքնների կրճատման առումով` մասնավորապես պարենային անվտանգության ապահովման հարցում, տեղեկատվական անվտանգության ապահովման, ինտելեկտուալ և ֆինանսական անվտանգության ապահովման հարցերում:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից:

«Եթե 2020 թվականին մենք արտահանում էինք դեպի ԵԱՏՄ  մեր արտադրանքի 25 տոկոսը, ապա հիմա արտահանում ենք մեր ամբողջ արտադրանքի 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում կա առևտրային հաշվեկշռի լուրջ ճեղքվածք:

«Անցյալ տարի ներմուծումը գերազանցում էր արտահանումը 1.7, այս տարի` 1.82 անգամ: Հայաստանում գործազրկությունը երկնիշ թիվ է կազմում: Լուրջ խնդիրներ կան նաև միգրացիայի առումով»- ընդգծեց բանախոսը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: