Իրաքի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը
Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Իրանի եւ Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաեւ տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի եւ Էր Ռիադի բանակցությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում Է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր Է գնահատել Իրաքի ձգտումը եւ կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման եւ կայունության ամրապնդման հարցում»: 2021 եւ 2022 թվականների ընթացքում Թեհրանը եւ Էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել Է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: