ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գիտության պատմությունն Իրանում

2022 թվականը հռչակվել է հիմնարար գիտությունների մեծարման տարի և գիտությունը մեծարվում է համայն աշխարհում:

Բոլորի համար պարզ է հիմնարար գիտությունների դերն ու կարևորությունը  զարգացման ոլորտում: Քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի նման գիտություններ ,միշտ ժողովրդի և հասարակության ուշադրության կիզակետում են եղել և հիմնարար գիտության բնագավառում գիտական իրադարձությունները հետապնդվում են ժողովրդի ու հասարակության տարբեր խմբերի կողմից ,գիտելիքի տարբեր մակարդակներով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2022 թվականը հռչակվել է«Կայուն զարգացման մեջ  հիմնարար գիտության միջազգային տարի»,որպեսզի առավել ուշադրության արժանանան  այնպիսի գիտություններ, ինչպիսիք են՝ ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, երկրաբանությունը, կենսաբանությունը, վիճակագրությունը և գենետիկան: Հիմնարար գիտության տարվան վերաբերող իրադարձությունների իրագործումն ու ծրագրավորումը, հիմնարար գիտություններում յուրաքանչյուր երկրի հանրահայտ դեմքերի հետ ժողովրդի ու հասարակության ծանոթացման նպատակով ընդարձակ ծրագրերի իրագործումը ,հասարակության համար հիմնարար գիտության կարևորությունը և դիրքը ապացուցելու նպատակով ծավալուն  ծրագրերի իրագործումը ,և յուրաքանչյուր երկրում ,հիմնարար գիտության զարգացման ուղղությամբ շահագործման նպատակով միջազգային կարողականությունների ճանաչելը ,աշխարհի շատ երկրներում 2022 թվականի ծրագրերից են:

Հիմնարար գիտությունները կարևոր դեր ունեն զարգացման ծրագրերի իրականացման գործում: Ինչպես օրինակ տրամադրում են կենսական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են՝ սննդի, էներգիայի, առողջապահության և հաղորդակցման տեխնոլոգիաների գլոբալ հասանելիությունը,որպեսզի ընկալենք  մոլորակի վրա միլիարդավոր մարդկանց կյանքի ազդեցությունը:Հիմնական գիտությունները հիմք են հանդիսանում տեխնոլոգիական մեծ առաջընթացների, որոնք խթանում են նորարարությունը:Մասնագետներ պատրաստելու և աշխարհի ապագա բնակչության կենսապայմանները զարգացնելու համար,անհրաժեշտ է նաև հիմնարար գիտությունների առաջընթացն ու վերելքը  և դրա ոլորտների ավելի շատ ճանաչումը: 

Իրանում գիտության արտադրության պատմությունը վերադառնում է հին ժամանակներին և  դա խորապես կապված է մեր երկրի պատմության հետ:Անցյալ դարերում Իրանում՝ մեծ ուշադրության են արժանացել գիտությունը, գիտնականը, գիտելիքը, և այն կենտրոնները, որոնք պահում էին պատմական գրքեր ու փաստաթղթեր, առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում:Նույնիսկ բանաստեղծների պոեզիայում  կարելի է տեսնել գիտական ​​խնդիրների արտացոլումը։Ռուդաքի Սամարղանդին այս մասին այսպես է գրել .

Մինչ աշխարհը վեհ էր մարդկությամբ 

Չկար մեկը ով գիտության գաղտնիքի կարիքը չունենար

Բոլոր ժամանակների գիտակ մարդիկ 

Գիտության գաղտնիքը հարյուրավոր լեզուներով 

Հավաքագրեցին ու մեծարեցին 

Եվ ամենաչնչին մասն անգամ գրի առան։

 

Այս  բանաստեղծության մեջ Ռուդաքին մատնանշում է գիտության  և դրա պաշտպանության գաղտնիքը տարբեր լեզուներով:

Կամ իմաստուն Ֆիրդուսին բազմիցս մատնանշել է գիտության  կարևորությունը և բազմիցս ուշադրություն է դարձրել «իմաստությանը», որից ավելի արժեքավոր գոհար գտնելը անհնար է.«  .

Հանուն  իմաստության  և հոգու Աստծու

Որից բարձր գաղափար գոյություն չունի։ 

 

Հինգերորդ դարի իրանցի մեծ բանաստեղծ «Նասեր Խոսրով Ղոբադիանին» մի բանաստեղծության մեջ անդրադարձել է գիտություն սովորելու և գիտելիք ձեռք բերելու կարևորությանը և գրել է.

«Գիտությամբ արգասավորված կաղնին 

Կստանձնի աշխարհի ղեկը 

Այս բանաստեղծությունը,որը օգտագործվում է նաև որպես ասացվածք,արտահայտում է ուսման և գիտության ուսուցման կարևորությունը:Այսինքն, եթե զինվես գիտությամբ և գիտելիքով , ապա կարող ես նույնիսկ նվաճել երկինքը (ժամանակի պտույտը) և առաջընթաց արձանագրել:Այս բանաստեղծությունը գործում է որպես ոգեշնչող և խրախուսող ասույթ, որը յուրաքանչյուր մարդու համար կարող է դառնալ ոգեշնչող և նրան քաջալերել ավելին սովորելու :

Հավատամքային առումով,Իսլամի մեջ ևս ընթերցանությունն ու գրելը և ընդհանրապես գիտությունը շատ բարձր տեղ են գրավում իսկ գիտական ​​հարցերը սովորական կաղապարի մեջ չսահմանվելով ,պարուրվում են սրբազան լույսով:  Այդ իսկ պատճառով գիտնականը շատ բարձր ու վեհ դիրք է զբաղեցնում:

Իրանի աշխարահագրական դիրքը ՝միաձուլումն է աշխարհի բոլոր գեղեցկությունների ,թեև  գեոպոլիտիկ դիրքի բերումով այս երկրի աշխարհագրական սահմանները բազմիցս հարձակումների թիրախ են դարձել ,սակայն մշակութային առումով  ներխուժողները մեծ հաջողություններ չեն արձանագրել և ակնհայտ է մեր մշակույթի ազդեցությունը՝ներխուժող բոլոր մշակույթների վրա:Իրանի ժողովրդի բազմաթիվ վարքագծեր, բառեր,դարձվածքներ ,արարողություններ, նախաձեռնություններ ու ստեղծագործություններ ,խիստ ակնհայտ են այլ ազգերի մշակույթների մեջ:

 Պատմական  ժամանակներում Իրանը հայտնի էր, որպես գիտության և գիտելիքի բնօրրան:Պարսիկ գիտնականները կարևոր ներդրում են ունեցել տարբեր ոլորտներում ժամանակակից մարդկային գիտելիքների զարգացման գործում , ինչպիսիք են ՝բժշկությունը, մաթեմատիկան, փիլիսոփայությունը և գիտական ​​այլ ոլորտներ:Կարելի է նշել նաև նրանց կարևոր դերը հանրահաշվի և քիմիայի զարգացման գործում։

Օրինակ, իրանցի հայտնի մաթեմատիկոս «Մուհամմադ Իբն Մուսա Խարազմին»  ստեղծել է ալգորիթմը,մշակել ու զարգացրել  է հանրահաշիվը և դրա հիման վրա նա վերահաստատեց հնդկական և պարսկական հաշվապահական համակարգերը,որը  ստիպեց եվրոպացիներին փոխել իրենց թվային համակարգը լատիներենից  հնդկերենի: Միջնադարում Խարազմիի աշխատությունները հիմնարար ազդեցություն են ունեցել արևմտյան երկրներում մաթեմատիկայի զարգացման վրա։

Խարազմին, Իրանցի անվանի  մատեմատիկոս

Իրանում բժշկության և բժշկական կրթության պատմությունը շատ բեղմնավոր է և այս ոլորտում կան բազմաթիվ ստեղծագործություններ։ Իրանը միշտ էլ կարևոր դեր է խաղացել հին հունական գիտության և հնդկական բժշկության զարգացման գործում,ինչպես օրինակ պետք է նշել Ջոնդիշապուրի (Գոնդիշապուրի) համալսարանը։Այս համալսարանը, որն իր կողքին ուներ նաև հիվանդանոց, այն ժամանակվա առաջին բժշկական ուսումնարանն էր,իսկ ուսանողները ակադեմիական և լիովին «գիտական» կրթություն էին  ստանում  փորձառու բժիշկների հսկողության ներքո,և միաժամանակ բուժում էին հիվանդներին:Փաստորեն,  գիտական ​​այս կենտրոնը, որ ուսանողներ է ընդունել ամբողջ աշխարհից,կարևոր դեր է խաղացել Իրանի, Հունաստանի և Հնդկաստանի հայտնագործություններն  ու բժշկական գիտելիքները իսլամական աշխարհ փոխանցելու գործում:Նույնիսկ որոշ փորձագետներ ավելի առաջ անցնելով ,հայտնում են ,որ այս նվաճումների պատճառով ,իրանցիներին պետք է վերապահել հիվանդանոցային առաջին համակարգի հիմնադրման պատիվը:

10-րդ դարի Իրանի հանրահայտ բժիշկ ,քիմիկոս և փիլիսոփա Մոհամմադ Զաքարիա Ռազին  համարվում է հիվանդությունները բուժելու առումով փորձարարական դեղամիջոցների օգտագործման հիմնադիրը: Նրա հայտնագործություններն են՝ ալկոհոլը, ծծումբը կամ ծծմբաթթուն , աղաթթուն  և այլն:Նա կարևոր ձեռքբերումներ է ունեցել բժշկության ոլորտում,այնպես որ  «Ջորջ Սարթենը» նրան համարում է  իսլամի և միջնադարի մեծագույն բժիշկը և , ըստ երեւույթին, Ավիցեննան իր «Կանոն բժշկության»գիրքը  գրել է  ոգեշնչված Ռազիի   «Ալ-Հավի» գրքից։

Քրիստոսի ծնունդից 1000 տարի անց ,Աբու Ռեյհան Բիրունին աստղագիտության  մասին հանրագիտարան է գրել,որում անդրադարձել էր  արեգակի շուրջ Երկրի պտույտի հավանականությանը: Մինչ Տիկո Բրահեն (դանիացի աստղագետ), նա գծեց երկնքի առաջին քարտեզը՝ օգտագործելով կենդանիների ձևերն ու պատկերները՝համաստեղությունները նկարագրելու համար։

10-րդ դարում իրանցի ականավոր մաթեմատիկոս և աստղագետ Աբդոլ Ռահման Սուֆին , նայեց աստղաբույլին  և առաջինն էր, ով արձանագրեց և զեկուցեց գալակտիկայի մասին՝ առանց աստղադիտակի:Նա հայտնաբերել է «Շղթայված կինը» միգամածությունը Անդրոմեդայի Գալակտիկայում և այդ  գալակտիկան անվանել է  Փոքր ամպ:Նա նաև հայտնաբերեց երկվորյակ  աստղերը  և կատարելագործեց Պտղոմեոսի տեսությունները։

«Ջաբեր Իբն Հայյանը» իրանցի հայտնի փիլիսոփա և քիմիկոս է, ում անվանել են քիմիայի հայր,բազմաթիվ  հայտնագործությունների հայրն է ,որոնք հավաքագրվել են մի հանրագիտարանում:Իրանցի այս հանճարեղ գիտնականին պետք է գնահատել,որպես քիմիայի հիմնադիր: Նա ուներ բազմաթիվ գյուտեր և հորինեց մեթոդներ ու սարքավորումներ, որոնք մինչ օրս օգտագործվում են քիմիկոսների կողմից։

Իբն Հեյսամը, ով Արևմուտքում հայտնի է որպես Ալ-Հազան, մեկ այլ գիտնական է,ով օպտիկայի վերաբերյալ իր գրվածքների և ոսպնյակների, հայելիների, բեկման և լույսի արտացոլման առումով իր փորձերի պատճառով, հայտնի է որպես լույսի ֆիզիկայի հայր։

Իրանցի այլ գիտնականների թվում կարելի է նշել՝ Աբու Աբբաս Ֆազլ Հաթամ Նեյրիզին (աստղագետ և մաթեմատիկոս),«Բանու Մուսա եղբայրներ» (խորասանցի երեք եղբայրներ, որոնք տիրապետում էին մաթեմատիկային, աստղագիտությանը և մեխանիկային),Աբու Զեյդ Ահմադ իբն Բալխի (աշխարհագրագետ և մաթեմատիկոս),«Աբու Վաֆա Բոզջանի» (մաթեմատիկոս և աստղագետ),«Ղիաս Էդին Ջամշիդ Քաշանի» (մաթեմատիկոս և աստղագետ),և «Հեքիմ Օմար Խայամ Նեյշաբուրին» (աստղագետ, մաթեմատիկոս և բանաստեղծ):

/parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: