ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանն ուզում է հայ ժողովրդի տարածքներով հարցեր լուծել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանների հստակեցմանը։ Կողմերի հայտարարությունների մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

- Պրն Գրիգորյան, Ադրբեջանի նախագահի հետ հաղորդակցության ուղիների վերաբացման հեռանկարների մասին խոսելիս՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում որոշակի առաջընթացի մասին, մինչդեռ Ալիևը ՀՀ-ն մեղադրել է այս գործընթացը ձգձգելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, ո՞վ է իրականում ձգձգում այն։

- Ակնհայտ է, որ Հայաստանը չէ ձգձգողը։ Միգուցե Ադրբեջանը դնում է ոչ ռեալիստական, մաքսիմալիստական խնդիրներ։ Հայաստանը բաց է և՛ խաղաղության պայմանագրի բանակցությունները, և՛ դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն սկսելու առջև։ Հայաստանի կողմից խոչընդոտներ չեմ տեսնում։ Գլխավոր խնդիրն Ադրբեջանի քաղաքականության մեջ է։

- Խոսելով սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին՝ Լավրովը նշել է, թե ՌԴ-ն պատրաստ է ակտիվ խորհրդատվական ծառայություններ մատուցել Երևանին և Բաքվին, ու կան կոնկրետ առաջարկներ։ Սա ի՞նչ էր նշանակում։

- Կարծում եմ՝ ՌԴ-ն ունի հենց այս հարցում միջնորդ լինելու իր շահերը, քանի որ մեծ շահեր ունի Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Օրինակ, Ադրբեջանը ՀՀ-ից 5 գյուղ է ուզում վերցնել, ՌԴ-ն ասում է՝ ես միջնորդ կլինեմ, կտամ գյուղերը, դու էլ Թուրքիային ասա, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը վետո դնի։ ՌԴ շահագրգռվածությունն այդ պրոցեսում ակնհայտ է, վերջինս ուզում է հայ ժողովրդի տարածքներով լուծել այդ հարցը։ Այդ ավանդույթը կա՝ հայ ժողովրդի տարածքներով հարցեր լուծել, ինչն ուզում են շարունակել։

- Վերջին շրջանում եվրոպական կողմը կարծես ավելի լուռ է այս հարցում, ինչու՞։ Կարելի՞ է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ՌԴ-ն այս գործընթացում կարողացել է չեզոքացնել Արևմուտքին։

- Ո՛չ, չի կարողացել։ Լուռ չէ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրամիությունը։ ԱՄՆ-ի՝ ՀՀ-ին 120 մլն դոլար դրամաշնորհ տալու որոշումը ցույց է տալիս, որ իրենք ակտիվ են։ Տալիս են, որովհետև Ադրբեջանը պատերազմ սկսեց ԼՂ ժողովրդի դեմ։ Իրենք աջակցում են Հայաստանին, որ վերջինս հաղթահարի բացասական հետևանքները։ Այդ քայլերով ցույց են տալիս, որ ոչնչից հետ չեն կանգնել։

Բացի այդ՝ Ալիևից էլ դրա վերաբերյալ ապացույց ստացվեց։ Ադրբեջանի նախագահն այսօր դժգոհում էր, որ ՀՀ-ն չի համաձայնում խաղաղության պայմանագրի հարցով աշխատանքներ սկսել և ապաշրջափակման հարցին խոչընդոտում է։ Ադրբեջանը դիմեց ՌԴ-ին՝ աջակցության համար։ Ինչու՞ չի դիմում ԱՄՆ-ին, Եվրոպային, քանի որ վերջիններիս դիրքորոշումն օբյեկտիվ է, այնտեղ հնարավոր չէ խարդախություն անել։ Սա ապացույց է, որ և՛ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ն կան գործընթացում, և Ալիևը փորձում է շրջանցել ու դիմել ՌԴ-ին։ ՌԴ-ն այսօր այդքան ուժեղ չէ, որ մյուսներին հանի գործընթացից։

- Ապաշրջափակման, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները քննարկումներից ե՞րբ կանցնեն գործնական փուլ։ Մոտավոր ժամկետներ կարո՞ղ ենք կանխատեսել։

- Դելիմիտացիան, դեմարկացիան կարող է 10-15 տարի տևել, ու դա կապ չունի որևէ խոչընդոտման հետ, պարզապես գործընթացը բարդ է։ Հայաստանը ճիշտ է անում, որ համաձայնվում է գործընթացներին։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանն ու, առաջին հերթին, երկաթգծի բացմանը, կարճ ժամկետներում (օրինակ, 3 տարում) կարող է լուծվել հարցը։ Խոչընդոտն Ադրբեջանի ոչ ռեալիստական պահանջներն են։ Օրինակ, որ Հայաստանով անցնող ճանապարհները Հայաստանը չվերահսկի։ Դա ոչ ոք չի ընդունի, նույնիսկ՝ ՌԴ-ն։

Մարիամ Սարգսյան 

 

Աղբյուր radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: