ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչքան էլ չսիրենք Փաշինյանին, պետք է ընդունել, որ նա ընտրված վարչապետ է. Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 

Ընդիմադիր քաղաքական դաշտի նոնսնսը կայանում է նրանում, որ բոլորը գոռում են, թե Փաշինյանը մանդատ չունի Արցախի ու սահմանների հարցում որոշումներ կայացնելու, բայց ոչ ոք չի պահանջում նոր ընտրություններ և մանդատի վերահաստատում։

Ինչքան էլ չսիրենք Փաշինյանին, պետք է ընդունել, որ նա ընտրված վարչապետ է։ Եվ նրա դեմ փողոցային պայքարը կդառնա լեգիտիմ միայն այն դեպքում, եթե նա հրաժարվի ժողովրդից իր ճակատագրական որոշումների համար մանդատ ստանալու պահանջից։

Ընդիմադիրների մեջ կա իրենց ապիկարությունը արդարացնող կարծիք, թե նոր ընտրությունները իշխանությունները կեղծելու են։ Ընդունենք կեղծելու են, այդ դեպքում մեր քաղաքական ավանդույթում կա հետընտրական երևույթ։ Այսինքն կեղծելու դեպքում հենց հաջորդ օրը այնպիսի փողոցային պայքարի ալիք կբարձրանա, որ Փաշինյանը ոչ մի շանս չի ունենալու։

Եթե քաղաքական ուժը իրապես կրողանա շահել ժողովրդի մեծամասնության սրտերը, ապա ընտրությունները կլինեն արդար թե անարդար, միևնույն է այդ ուժը գալու է իշխանության։ Մնացածը էժանագին արդարացումներ են։

Երվանդ Օտյանի Փանջունի պատմության մեջ մի դրվագ կա, երբ Փանջունին խմբով գալիս է, որպեսզի մտնի Սերգոի տուն։ Սերգոն դուռը բացում է, և հրավիրում ներս։ Փանջունին, թե բա փակեք դուռը, հեղափոխական կոմիտեն որոշել է, որ մենք ձեր տուն պետք է մտնենք դուռը ջարդելով։

Փանջունիների քաղաքական դասը պետք է հեռանա։ Նրանք անելիք այլևս չունեն։

Մեզ պետք է իրականությունը չմերժող, քաղաքական պրոդուկտ ու տրամաբանություն ստեղծող նոր ուժ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: