ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը չի կարող լուծել «հայ-ադրբեջանական հակամարտությունը»․ ԵՄ բանաձեւը ցրում է հույսերը

Հայաստանի ռուսական մանդատակիր խորհրդարանը կազմող ուժերի ներքին դիմակայությունը տեղի է ունենում «ով ավելի լավ կկատարի ռուս-թուրքական եռակողմ հայտարարությունները» կարգախոսի եւ Պուտինին ռեժիմով երախտապարտության ներքո։

Եվրախորհրդարանի կայքում տեղադրված բանաձեւում նշվում է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։ Ռուսաստանը միայնակ չի կարող լուծել հետխորհրդային տարածքում ծագած հակամարտությունները։ ԵՄ-ի ռազմավարական հեռատեսության և դիվանագիտական ​​նախաձեռնության բացակայությունը թույլ է տվել Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին և այլ խաղացողներին մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում»:

Եվրամիության աշխուժացումը «հայ-ադրբեջանական կարգավորման» գործընթացում Մոսկվան գնահատել է որպես կարգավորումը յուրացնելու, Ռուսաստանին դուրս մղելու փորձ եւ աշխարհքաղաքական քայլեր։ Մոսկվայի նյարդայնությունը հասկանալի է՝ հույս ունեին միջազգային կառույցներում «լեգիտիմացնել» ռուս-թուրքական համաձայնություններն ու Կրեմլի պլանը։ Հույսերը չեն արդարացել․ եռակողմ հայտարարությունները չեն համարվում խնդրի լուծում, եւ արդեն ԵՄ բանաձեւում արձանագրվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ի վիճակի չէ լուծել հակամարտությունները։

Սա կարեւոր արձանագրում է, միեւնույն ժամանակ, պետք է նկատի առնել նաեւ հետեւյալ հանգամանքները։

Ռուսաստանը դադարել է Կովկասում միակ որոշողը լինել 2020-ի սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ ռազմական արշավից հետո։ Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել հենց այս իրողության հիմքով․ Ռուսաստանը հակամարտության կողմ է, ինչը խոստովանել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարը, ըստ որի՝ հայկական շահը կարգավորման պլանում չկա։ Ռուսաստանը թուրքերի հետ համատեղ նախաձեռնել է պատերազմը եւ «հետպատերազմյա կարգավորումը» (Շոյգու, Լավրով, Զատուլին, Կուրղինյան), Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այդպիսով խախտելով ՄԱԿ եւ ՄԽ մանդատը եւ միջազգային սկզբունքները։ Ռուսական զորքը չէր կարող Արցախում հայտնվել առանց հայերի երաշխավորված պարտության, եւ տեղակայվել է Շուշին ու Հադրութը Բաքվին հանձնելու պայմանով։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հեղինակել է անձամբ Պուտինը, իր իսկ հայտարարության համաձայն։ Այդ եւ հաջորդող երկու փաստաթղթերը Արցախի հարցի փակման, Հայաստանի տարածքը արտատարածքային միջանցքներով մասնատելու, «խորհրդային քարտեզներով սահմանազատմամբ» 1921-ի Կարսի պայմանագիրն ընդլայնված կիրառելու մասին է, որը Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության, Կարսի եւ Արարատի շրջանի՝ Թուրքիային պատկանելության «օրինականացումն է»։

Միեւնույն ժամանակ, Մոսկվան ու Բաքուն բազմիցս խախտել են նույն եռակողմ հայտարարությունը, իսկ Պուտինի եւ Ալիեւի միջեւ ստորագրված ռազմավարական գործակցության հռչակագիրը հակասում է նոյեմբերի 9-ի թղթին։

Եվրամիության բանաձեւն անշուշտ հնարավորություն է Հայաստանի համար, ինչպես ռուս-թուրքական համաձայնությունների, սահմանների իրավական խոցելիության հանգամանքը, որոնք Հայաստանը կարող է լայնորեն շահագործել՝ իր իրավունքների հարցը բանակցային սեղանին վերադարձնելու։ Հայաստանի ռուսական մանդատակիր խորհրդարանը կազմող ուժերի ներքին դիմակայությունը տեղի է ունենում «ով ավելի լավ կկատարի ռուս-թուրքական եռակողմ հայտարարությունները» կարգախոսի եւ Պուտինին ռեժիմով երախտապարտության ներքո։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: