ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական կողմի համար տարածաշրջանային անվտանգությունը կարևոր Է

«Մենք համոզված ենք այն բանում, որ ռեգիոնի սահմաններից դուրս գտնվող երկրները, խախտելով այլ պետությունների շահերը,ուզում են օգտագործել այս ռեգիոնը և վնաս հասցնել այս ռեգիոնում անվտանգությանն ու խաղաղությանը:

Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի նիստին մասնակցել է նաև Իրանի պատվիրակությունը։ Մասնակցությունը եղել է ոչ թե խորհրդարանի խոսնակի, այլ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահի մակարդակով: Աբբաս Մողթադայի Խորասգանիի գլխավորած պատվիրակության մասնակցությունը ՀԱՊԿ ԽՎ երևանյան նիստին, բավականին հետաքրքիր է, հատկապես նկատի ունենալով այն, որ Իրանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում չունի որևէ կարգավիճակ: ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքեջում չկա Իրանի որևէ կարգավիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Այդ հանգամանքն էլ ավելի ուշադրության արժանի է դարձնում այն, որ իրանյան խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է երևանյան նիստին, իսկ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնոժողովի փոխնախագահը ունեցել է ելույթ, համարելով, որ այդօրինակ հավաքները կարևոր են ռեգիոնալ անվտանգության ու խաղաղության համար: «Մենք համոզված ենք այն բանում, որ ռեգիոնի սահմաններից դուրս գտնվող երկրները, խախտելով այլ պետությունների շահերը,ուզում են օգտագործել այս ռեգիոնը և վնաս հասցնել այս ռեգիոնում անվտանգությանն ու խաղաղությանը: Մենք՝ հարևաններն ու բարեկամական երկրները, հավաքական ներուժի շնորհիվ մտադիր ենք ապահովել անվտանգությունը և ներկայումս առաջացել է լավ հնարավորություն գործակցության, համակարգման և միասնականության նոր փուլի սահմանման համար, որը հիմնված կլինի ասիական ռեգիոնում ժողովուրդների բարեկամության վրա», հայտարարել է իրանցի պատգամավորը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԽՎ նիստում:

 

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի նիստին Իրանի պատվիրակության մասնակցությունը խիստ կարևոր է համարում․ «Թեպետ Իրանը ՀԱՊԿ անդամ չէ և չունի դիտորդի կարգավիճակ, շատ կարևոր է համարում տարածաշրջանի և մանավանդ Հայաստանի այսօրվա իրավիճակի ու անվտանգության հարցը։ Այդ հարցը նաև Իրանի համար է անվտանգության խնդիր համարվում։ Փաստորեն այսօր Իրան-Հայաստան ընդհանուր անվտանգության խնդիրներ կան և դրանից ելնելով է իրանական կողմը այդ հավաքին ներկայացել ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահի մակարդակով։Սա ցույց է տալիս, թե իրանական կողմի համար տարածաշրջանային անվտանգությունը որքան կարևոր է։Վերջին աշխուժությունները, որ ցույց տվեցին Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում, նաև Թուրքիայի նկրտումները Սիրիայում՝ Իրանի համար անընդունելի քայլեր են և փաստորեն խախտում են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝ Իրանը նույնկերպ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող գործողություններին․ «Թուրքիայի և Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում Իրանի համար դիտվում է ուղղակիորեն որպես թշնամական դիրքորոշում։ Իրանին այդ հանգամանքը չի կարող չանհանգստացնել»,-ասաց նա։

Քեշիշյանն ընդգծեց՝ Իրանի դիրքորոշումը ոչ թե ի նպաստ Հայաստանի է, այլ երկուստեք անվտանգության խնդիր է լուծում․ « Հայաստան-Իրան անվտանգությունն ուղղակիորեն իրար հետ առնչվում են, եթե կուզեք՝ կապակցված են իրար։ Դրա համար Իրանն ու Հայաստանը պետք է ձգտեն ավելի ամբողջացնել միմյանց անվտանգությունն ապահվելու քայլեր։ Այսինքն՝ պետք է ձգտեն, որ երկու երկրների անվտանգությունը լինի ավելի ապահով ու ամուր հիմքերի վրա։ Բնականաբար թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի համար իրավիճակն օգուտ քաղելու դաշտ է։ Հաշվի առնելով նաև ադրբեջանական նկրտումները միջանցքի ու այլ հարցերի շուրջ՝ Իրանի ապագայի համար վտանգ ստեղծող խնդիրներ են։ Փաստորեն ուզում են շրջափակել Իրանին, որոշակի քայլեր են անում, որ Իրանի ներսում հակաիրանական անջատողական շարժումներ ստեղծեն։ Եթե հիշում եք նույնիսկ Շուշիում ադրբեջանական հավաքը, որ անցկացվեց Ալիևի գլխավորությամբ, որոշ հայտարարություններ եղան այսպես կոչված Հարավային Ադրբեջանի մասին, ինչը բնականաբար իրանական կողմի համար անընդունելի ու դատապարտելի էր։ Դրա հիման վրա էլ Իրանը փորձում է հստակ մեսիջներ ուղարկել թե՛ ադրբեջանական և թե՛ ինչու ոչ թուրքական կողմին, նաև տարածաշրջանին ու աշխարհին, որ դա իր համար անվտանգության հարց է ու Իրանը չի կարող լուռ մնալ ու անցնել առաջ»,-եզրափակեց նա։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: