ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բացառիկ . Ցուցադրվել են Նիդերլանդական շատ հին քարտեզներ , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է, ցույց է տալիս Հայաստանը մինչև Կուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փաքր Ասիայի տարածքը, և, տեսեք, Արևելքում գրված է՝ Մեծ Հայք: – «1լ nւրեր»

Այսպես քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ցույց է տալիս «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքում տեղ գտած 50-ից ավելի քարտեզները:

Ռուբեն Գալիչյան – Նրանց բոլոր քարտեզներում, որտեղ էս տարածաշրջանն է, Հայաստան անունը կա: Եթե անգամ պետություն չի եղել, հայերը ապրել են՝ Հայաստան գրված է: Ամենահինը սկսած է 1500-ականներից մինչև 1800-ականներ:

Այդ տարածաշրջանում կա Պարսկաստանը, 15-րդ դարից հետո՝ Թուրքիան, Ադրբեջանը ոչ մի քարտեզի վրա գոյություն չունի, կա Վրաստանը:

 

Առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Աշխարհի առաջին հայատառ քարտեզը՝ Աշխարհացույցը, նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին: Բացի քարտեզներից՝ 2 երկրների հնագույն բարեկամության մասին այլ հետաքրքիր փաստեր ևս կան գրքում: Նախաձեռնությունը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանն է, առիթը՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Տիգրան Բալայան (Նիդերլանդներում ՀՀ դեսպան) – Եթե գաք դեսպանություն, մեր պատերին կան հին քարտեզներ, որտեղ բոլոր տեղերում Հայաստանը կա: Գաղափար առաջացավ, որ էլի այսպիսի քարտեզներ կլինեն, ու սկսեցինք փնտրել:

 

Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:

Տիգրան Բալայան – Ամստերդամի համալսարանի աշխատակիցները մեծապես օգնեցին, քանի որ շատ մեծ, խոշոր հավաքածուից ընտրել են տարածաշրջանի քարտեզները:

Գրքում նախաբաններից մեկը գրել է համադրողը և անդրադարձել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել այդ քարտեզներում, առաջին թռիչքուղիների քրատեզում ևս Հայաստանը կա:

 

Այս գրքի առաջին օրինակները Հայաստանի վարչապետը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում է նվիրել պաշտոնյաներին, գործարար շրջանակի ներկայացուցիչներին: Նիդերլանդների համալսարաններում և գրադարաններում ևս այս գիրքն արդեն հասանելի է: Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, գուցե էլեկտրոնային տարբերակով վաճառք լինի՝ նշում է Բալայանը, իսկ գումարը կուղղվի բերագործական հիմնադրամի:

 

Գրքի շնորհանդեսին ներկա Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը հույս ունի՝ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին ևս: Ինչպես իր ելույթը, այնպես էլ մեզ հետ զրույցը սկսեց հայերենով:

Նիկոլաս Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) – Խոսում եմ հայերեն մի քիչ, սովորում եմ: Շատ լավն է, բայց դժվար է:

Հայաստանի մասին մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը շատ բան չգիտեր, բայց գրքում տեղ գտած տեղեկությունները անսպասելի չէին:

 

Նիկոլաս Սխերմերս – Ես ամենևին զարմացած չեմ, որ հոլանդացի քարտեզագրողները դեռ միջնադարում իմացել են Հայաստանի ու հայերի մասին, իմացել են՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և այդ ամենը ներառել են քարտեզներում: Կարծում եմ՝ այդ բոլոր քարտեզները այսպես մեկ գրքում ներառելը շատ կարևոր նախագիծ է, որը համախմբել է բոլորիս:

Գրքում յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Ներկայացված է 2 լեզվով՝ անգլերեն, նիդերլանդերեն:

 

Տարիներ առաջ Ադրբեջանը ևս գիրք է հրատարակել՝ Ադրբեջանը միջնադարյան քարտեզներում՝ նշում է քարտեզագետը, ավելացնում՝ այդ գիրքը, սակայն, հրատարակվելուց հետո այդպես էլ տարածում չի ունեցել:

Ռուբեն Գալիչյան – Եթե միջքարտեզներ են, ապա այդ քարտեզներում Ադրբեջան գրված էր միայն պարսկական նահանգի վրա, մյուս տեղերում խանություններ են:

Նման նախաձեռնության մասին դեռ 12 տարի առաջ նաև Թուրքիան է բարձրաձայնել, բայց մինչ օրս չունեն այդպիսի գիրք:

Ռուբեն Գալիչյան – Բացել են, տեսել են, որ իրենց անունը 15 դարից առաջ գոյություն չի ունեցել ու նախընտրել են չհրապարակել:

 

Թուրքերն ադրբեջանցիներից ավելի խելացի են գտնվել, բանը տպագրությանը չեն թողել հասնի՝ դիտարկում է քարտեզագետը:

Ի դեպ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքից բացի՝ տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին՝ նիդերլանդական դասական գրականության և Վան Գոգի նամակների թարգմանություններ:

slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: