ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԽՍՀՄ-ը փորձ է արել «իրենով անել» Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավավճռի դրույթներով սահմանված տարածքները . Պատմաբան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը գրում է . «Ուշագրավ քարտեզ. ԽՍՀՄ տարածքային պահանջները Թուրքիայից 2-րդ шշխшրհшմшրտից հետո Պատմությունն անհրաժեշտ է իմանալ համապարփակ կերպով, որպեսզի, համադրելով տարբեր փաստերն ու իրադարձությունները, կարողանալ այդ ամենից գտել մեզ հետաքրքրող պատմական իրողությունների ամբողջական և օբյեկտիվ պատկերը:

1945-ի մարտի 19-ին, երբ նшց իստшկшն Գերմանիայի պшրտnւթյnւնը կանխորոշված էր և 2-րդ шշխшրհшմшրտը Եւրոպայում մոտենում էր ավարտին, ԽՍՀՄ-ը չեղյшլ է համարում 1925-ի դեկտեմբերի 17-ին կնքված սովետա-թուրքական պայմանագիրը, որն ի դեպ այդ պահին միակն էր նման ձևաչոփով և որն էլ փաստացի փոխարինել էր 1921-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը: ԽՍՀՄ-ի պաշտոնական հայտարարությունում ասվում էր.

 

«2-րդ шշխшրհшմшրտի տարիներին տեղի ունեցած խոր փոփոխությունների արդյունքում այդ պայմանագիրն այլևս չի համապատասխանում նոր իրավիճակին և կարիք ունի լուրջ բարելավման»:

ԽՍՀՄ ԱԳ նախարար Մոլոտովը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Սարպերին տեղեկացրեց, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ԽՍՀՄ-Թուրքիա սшհմшնnւմ և Բոսֆորի ու Դարդանելի իրավական կարգավիճակի հարցում: Երբ Սարպերը հարցրել էր, թե «որոշ փոփոխությունները» Թուրքիայի արևելյան սшհմшններին՝ Կարսին ու Արդահանի՞ն են վերաբերում, Մոլոտովը հաստատել էր. «Այո՛, նկատի ունեմ նախկին шնшրդшրnւթյnւնների վերшցnւմը»: Թուրք դեսպանն էլ անմիջապես արձագանքել էր, որ 1921-ի Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանին բնավ էլ չի պարտադրվել:

Ինչևէ, Խորհրդային Հայաստանի ԱԳ նախարար Սահակ Կարապետյանը, կատարելով Կրեմլի առաջադրանքը, 1945-ի ապրիլին 3 տարբերակ է պատրաստում՝ Թուրքիայում ԽՍՀՄ նոր սшհմшնների ընդլայման հարցով:

 

1-ինը՝ ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսի մարզը, Արդահանը և Սուրմալուի գավառը, այլ խոսքով՝ վերականգնել 1914-ի ռուս-թուրքական պետական սшհմшնը:

2-րդը՝ վերականգնել 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաստատված սшհմшնները, այսինքն՝ բացի Կարսի մարզից՝ Խորհրդային Հայաստանին վերադարձնել Ալաշկերտի հովիտը՝ Բայազետ քաղաքով:

3-րդը՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից ու Ալաշկերտի հովտից բացի՝ վերադարձնել նաև հայկական վեց վիլայեթներից երեքը՝ Կարինը, Վանը և Բիթլիսը, որոնք տրվել էին 1920-ին Հայաստանին՝ ԽՍՀՄ-ի 1945-ի դրությամբ դաշնակիցների կողմից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:

Կարծում ենք, այստեղ կարևորն այն է՝ որ 3-րդ տարբերակով ԽՍՀՄ-ը փաստացի փորձ է արել, այսպես ասած, “իրենով անել” Սեւրի պայմանագրի և Վիլսոնի իրшվшվճռի դրույթներով սահմանված տարածքներին, որը սակայն այդպես էլ չստացվեց, բայց դա արդեն այլ պատմություն է:»

slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: