ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բլինքենը Ալիևին հիշեցրել է՝ կոնֆլիկտը կարգավորված չէ. զանգից հետո գազամուղի նորոգումը սկսել է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին թվիթերյան գրառումով հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ հեռախոսազրույցի հավանականությունը դիտարկել էի դրանից առաջ՝ մարտի 14-ին Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանն անդրադառնալիս: Հատկանշական է այն, որ Էնթոնի Բլինքենի և Ալիևի հեռախոսազրույցը կարծես թե լայն տարածում չի ստացել ադրբեջանական քարոզչական տիրույթում, հատկապես դրա ակտիվ սեգմենտում, որտեղ դիվանագիտական մեծ հաջողություն են ներկայացնում Ալիևի և խոշոր որևէ խաղացողի ցանկացած շփում: Իհարկե սա չի կարող լինել միարժեք ցուցիչ առ այն, որ Ալիևը այդքան էլ գոհ չի եղել Բլինքենի հետ հեռախոսազրույցից, սակայն միևնույն ժամանակ նաև, մեզ համար Ալիևի գոհ կամ դժգոհ լինելը իր հերթին չի կարող լինել կողմնորոշիչ: Մեզ համար կողմնորոշիչ կարող է լինել որևէ դրական տեղաշարժ, որ կարող է լինել իրավիճակի կայունացման և խաղաղության ամրապնդման ուղղությամբ: Իսկ այդ տեսանկյունից հարկ է ուշադրություն դարձնել ընթացիկ մի ցուցիչի վրա՝ Արցախի գազամատակարարման վերականգնում:

Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ու Ալիևը քննարկել են «Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերության նորմալացումը»: Էնթոնի Բլինքենը Ալիևի հետ խոսակցության վերաբերյալ թվիթերյան իր գրառման մեջ հայտնել է, որ քննարկել է «ռեգիոնալ կոնֆլիկտների կարգավորման կարևորության և Հարավային Կովկասում խաղաղության առաջմղման հարցեր»: Բլինքենը նշել է նաև, որ «շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինա հումանիտար օգնություն առաքելու համար»: Այստեղ ուշադրության արժանացնենք երկու պահ՝ նախ, Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության և Բլինքենի գրառման ձևակերպումների էական տարբերությունը: Ադրբեջանը օգտագործում է իրեն բնորոշ «հետկոնֆլիկտային իրավիճակ» ձևակերպումը, այսինքն դնում «կոնֆլիկտ այլևս չկա» ալիևյան հայտնի իմաստը: Մինչդեռ պետքարտուղար Բլինքենը խոսում է «կոնֆլիկտների կարգավորման կարևորության մասին»: Այսինքն, ԱՄՆ պետքարտուղարը ասում է հակառակը՝ կոնֆլիկտ կա և այն կարգավորված չէ: Իհարկե չկան հավելյալ հստակություններ, սակայն ձևակերպումների տարբերությունը էական է, առավել ևս արդեն նաև Հայաստանի պաշտոնական դիմումի ֆոնին, որով Մինսկի խմբի համանախագահներին խնդրել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություն՝ խաղաղության պայմանագրի թեմայով:Անկասկած է, որ բանակցությունը առնվազն դե ֆակտո արձանագրելու է, որ կոնֆլիկտ կա, հասնելով արցախյան չկարգավորված հարցին: Այստեղ է թերևս Ադրբեջանի «զպվածության» պատճառը, երբ պրոպագանդան բավականին համեստ է անդրադառնում Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին: Ուշադրության առարկա մյուս պահը Ադրբեջանին՝ Ուկրաինա մարդասիրական օգնության համար շնորհակալությունն է:

Բանն այն է, որ Ուկրաինայի հանդեպ «մարդասեր» Ադրբեջանը արդեն օրեր շարունակ անմարդկային էր Արցախի բնակչության հանդեպ, ձմռան ցրտին խոչընդոտելով Հայաստանից Արցախ գազամատակարարմանն ու ավելի քան 100 հազար մարդու ցուրտ եղանակին զրկելով ջերմանանալու հնարավորությունից: Իհարկե այստեղ խնդրի առաջին պատասխանատուն Ռուսաստանի դաշնությունն է, որը խաղաղապահ մանդատով պարտավորություն ունի ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, որը բաղկացած չէ միայն ռազմական ռիսկերից, այլ նաև հենց մարդասիրական: Ռուս խաղաղապահներն օրեր շարունակ բանակցում էին անհասկանալի պատճառներով վնասված գազամուղը վերականգնելու համար, սակայն ապարդյուն: Միևնույն ժամանակ սակայն, տարօրինակ էր, որ Ադրբեջանի այդ անմարդկային վարքը չէր արժանանում Մինսկի խմբի մյուս համանախագահների և միջազգային հանրության կոնկրետ գնահատականին: Եվ այդ առումով իհարկե տարօրինակ էր նաև, որ Ուկրաինա մարդասիրական աջակցության համար Ալիևին շնորհակալություն հայտնող ԱՄՆ պետքարտուղարը նրան ոչինչ չի ասում Արցախի հանդեպ հակամարդկային վարքի համար: Բայց, մարտի 16-ին, այսինքն ԱՄՆ պետքարտուղարի զանգից մեկ օր անց Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ադրբեջանցիները թույլ են տվել մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող հատված և սկսել է գազամուղի նորոգումը, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի գազամատակարարումը: Արդյո՞ք այդ հանգամանքը Բլինքենի հեռախոսազանգի ուղիղ ազդեցությունն է, թե՞ ԱՄՆ պետքարտուղարի զանգը ավելացել է ռուս խաղաղապահների ջանքին: Առայժմ բարդ է ասել, սակայն փաստ է, որ ԱՄՆ պետքարտուղարի զանգից հետո  սկսում է գազամուղի նորոգումը: Միևնույն ժամանակ իհարկե կարևոր է հասկանալ, Ադրբեջանը զիջել է ճնշմա՞ն, թե՞ ստացել է որևէ բան: Դա թերևս պարզ կլինի առաջիկայում:

1in.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: