ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի ու հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների կողմից

Civic.am-ը` «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության կազմակերպիչներին առնչվող վերաբացված գործի և ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպման դրվագների շուրջ զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի հետ:

-Պարոն Բաբաջանյան, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության թեպետ ոճրագործները պատժվեցին, բայց ողջ հայ ժողովուրդն ակնկալում էր գործի բացահայտում, ակնկալում էր տեսնել` ովքեր էին իրականում կանգնած ոճրագործների թիկունքում: Ավելի քան մեկ տարի առաջ վերաբացվեց Հոկտեմբերի 27-ի գործից`հնարավոր կազմակերպիչներին առնչվող անջատված մասը, որի քննությունն իրականացնում է ԱԱԾ-ն: Սույն գործով Ձեզ հրավիրել էին ԱԱԾ, քանի որ, կարծես թե, միակ պետական գործիչն էինք, որ 2019թ. հանդիպեցիք ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: 
Զոհվածների հարազատների խոսքով՝ որևէ առաջընթաց չկա վերաբացված գործով: Ի վերջո, հնարավո՞ր է այնպես հանգուցալուծել այս գործը, որ բացահայտվի իրականությունը:

-Արցախյան երկրորդ պատերազմում կրած դաժան պարտությունից մեկ տարի անց կարող եմ մի բան ասել՝ նրանք, ովքեր ծրագրեցին և իրագործեցին Հոկտեմբերի 27-ը, գնդակահարեցին քաղաքական վերնախավի պարագլուխներին՝ երկրի իրական տերերին, այսօր՝ այս համազգային արհավիրքի ժամին, ջախջախված ու ոչնչացման եզրին հասցված պետության և պետականության փշրանքները հաճույքով կլլած, լիաթոք ըմբոշխնում են 22-ամյա ոճիրի պտուղները:

Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի ու հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների կողմից: Այդ թշնամիները ոճրագործությունից 20 տարի անց էլ բացահայտված չեն: Դա նշանակում է, որ Հայաստանի դեմ ուղղված այդ թշնամական գործողությունը կարող է կրկնվել ցանկացած պահի: 

Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել Հայաստանի զարգացումն ու առաջընթացը արգելակելու, Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու համար: Այսօր, ինչպես 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանը զարգացման ու առաջընթացի առնվազն հույս է ստացել: Իսկ դա նշանակում է ոչ միայն հնարավարություններ, այլև սպառնալիքներ:

Հետևաբար՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ոչ միայն տուրք է անցյալի հիշատակին, այլ նաև ներկայումս նմանատիպ ոճրագործության բացառման պարտադրված հրամայական:

2019-ին Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից ստացա պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից։

Միայն մեկ շեշտադրում անեմ՝ Հունանյանը չի ափսոսում, որ իր արածից հետո երկիրը մնացել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներքո։ Ոճիրից առաջ էլ, Նաիրին չի բացառել, որ իրեն կարող է չհաջողվել ռազմական հեղաշրջում իրականացնել, որ դեպքերի ընթացքը այլ ուղղությամբ կարող է գնալ։ Նա այսօր էլ չի ափսոսում, որ երկինը իր ահաբեկչության արդյունքում հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո նաև Սերժ Սարգսյանի իշխանության տակ»:

Նաիրի Հունանյանի մտադրությունները ժամանակին խրախուսվել են քաղաքական գործիչների կողմից, ովքեր այսօր էլ կան ու գործում են քաղաքական ասպարեզում:

Հունանյանը ինձ շատ անուններ է տվել։ Անունները, որոնք նա հնչեցրեց, դրանք պատահական չեն: Քաղաքական այն գործիչները, որոնք դուրս էին գալիս Ազգային ժողովից և ռոմանտիկների քայլ էին ընդամենը բնորոշում Նաիրի Հունանյանի կատարած ոճիրը, պարզվում է, ոճիրից առաջ ամիսներ շարունակ հանդիպել են Նաիրի Հունանյանի հետ և սնուցել են, ոռոգել են իր այդ մտադրությունը, ըստ էության, մղել են այդպիսի գործողության: Նաիրի Հունանյանի մտադրությունը ոռոգվել է Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում: Այդ ոճրագործությունը ունի պատվիրատուներ Հայաստանից դուրս և ունի շահառուներ Հայաստանի ներսում։

-Խնդրում եմ նաև նշեք, արդյոք Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո զգացե՞լ եք անհրաժեշտություն կրկին հանդիպելու և զրուցելու իր հետ: Արդյոք մեկ անգամ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը բավարա՞ր էր վստահության մթնոլորտ ձևավորելու և անկեղծանալու: Կա՞ն դրվագներ նրա հետ հանդիպումից, որ մինչ օրս հրապարակային չեք դարձրել, բայց կցանայիք հիմա ներկայացնել:

-Նաիրի Հունանյանի հետ նոր հանդիպման անհրաժեշտություն մերթընդմերթ զգում եմ, որպեսզի այսօր տեղի ունեցող իրադարձությունների որոշ առանցքային դերակատարների՝ Հոկտեմբերի 27-ի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարողանամ հավաքել։ Բայց, կարծում եմ, ժամանակն է, որպեսզի Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի շրջանակներում քննիչները և ոճրագործության զոհերի հարազատների փաստաբանները ժամ առաջ կատարեն անհրաժեշտ աշխատանքները, որովհետև, ըստ իս, Նաիրին տիրապետում է ահռելի ինֆորմացիայի, որը ինչ-որ պահից սկսած, նրա առողջական վիճակի պատճառով կարող է հասանելի չդառնալ։ 

-Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց գործով կարևոր վկաներ ու մեղադրյալներ են մահացել, ոմանք դժբախտ պատահարով, ոմանք՝ ինքնասպանությամբ, որոշ վկաներ էլ ԱՄՆ տեղափոխվեցին, որտեղ էլ վաղաժամ մահացան: Ի վերջո, գործը փակուղի մտավ: Ձեր դիտարկմամբ՝ Հոկտեմբերի 27-ը ո՞ւմ էր ձեռնտու, արդյոք այլ երկրներից միջամտության արդյունք ևս դիտարկո՞ւմ եք:  

-Նայեք, ովքեր են Հայաստանի պետականության մահվան վկայականներով գրոհել մեր հայրենիքը: Հիշեք շակալներին, մտաբերեք նրանց գործունեությունը, զբաղեցրած աթոռը 22 տարի առաջ։ Համատարած անկման և դեգրադացիայի սկիզբը դրվեց այդ օրը։ Հոկտեմբերի 27-ն է այն սահմանագիծը, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից: 

Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և կայսրության կոնսենսուսն է` Հոկտեմբերի 27-ի կնիքով: 

Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, կոռուպցիան, քրեաօլիգարխիան, բանակի թալանը, զինվորի բաժինը տուն տանողներին գեներալական կոչումներ շնորհելը, ժողովրդին հարստահարելը, ունեզրկելը, Երևանի կենտրոնում տասնյակ հազարներին տնավեր դարձնելը, հարյուր հազարների խաղաղ՝ ոչ պատերազմական պայմաններում արտագաղթը, Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը, ազատագրված տարածքների՝ մասնավորապես Լաչինի վերաբնակեցման ծրագրի վիժեցումը, 1998-2007թթ․ ղարաբաղյան կարգավորման անխտիր բոլոր՝ այդ թվում Մեղրիի փոխանակման տարբերակին համաձայնվելը, պետությունը հետևողականորեն ֆոռպոստ, իսկ հայդատականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելը, սեփական իշխանության վերարտադրության համար Հայաստանի ստրատեգիական կարևորության գույքի հանձնումը․․․ սրանք բոլորը ոչ ամբողջական հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են գաղութացած Հայաստանը, տասնյակ քաղաքական սպանություններն ու բանտարկությունները, Մարտի 1-ի սպանդը:
Մենք քայլում ենք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է:
 
 
Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: