ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի ձեռքն իրանական զարկերակին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 3-ին Երևանում ընդունել է Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական տնտեսական կապի խորացման հեռանկարը, Հայաստանում հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնման, Հայաստանը դեպի ԵՏՄ դարպաս դիտարկելուն առնչվող հարցեր: Այդ հանդիպումը ներկայիս իրավիճակում ստանում է առանձնահատուկ նշանակություն, այն հասկանալի պատճառով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու դրա հետևանքով ՌԴ հանդեպ կոշտ և մասշտաբային պատժամիջոցները Հայաստանի համար բերում են բավականին շոշափելի տնտեսական ռիսկեր: Կան ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, սակայն կարճաժամկետ իմաստով անկասկած է տնտեսության համար բացասական միջավայրում սպառնալիքները, հետևաբար դրանք չեզոքացնելու, դրանք «փոխհատուցելու» հավելյալ հնարավորությունները: Այդ իմաստով Իրանը բնականաբար Հայաստանի անմիջական հարևան լինելով, դիտվում է որպես առաջնային ուշադրության ուղղություններից մեկը:

                                       Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Միաժամանակ, առկա իրավիճակը նաև հնարավորություն է Իրանի համար, քանի որ ՌԴ հանդեպ պատժամիջոցներն ու ըստ էության արևմտյան տնտեսությունից ՌԴ անջատումը կարող է տարածություն բացել Իրանի համար, ըստ այդմ բարձրացնել այդ ուղղությամբ իրանյան հետաքրքրվածության աստիճանը: Սրանից զատ, ուկրաինական ճգնաժամի ֆոնին իրանյան ուղղությունը ստանում է մեկ այլ նշանակություն, արդեն քաղաքական համատեքստում: ՌԴ հանդեպ Արևմուտքի հավաքական վարքագիծ կազմավորող Միացյալ Նահանգների մոտ կարող է աճել Իրանի հետ հարաբերության ուղղությամբ առաջընթացի մոտիվացիան՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցության հանգամանքով պայմանավորված: Այստեղ որոշակի նշաններ են նշմարվում Կատարը իրան-ամերիկյան հաղորդակցության ոչ ֆորմալ «միջնորդ» դիտարկելու առումով:

Փետրվարի սկզբին Կատարի էմիրը այցելել էր Վաշինգտոն, ստացել ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակի հավաստիացում, իսկ մի քանի օր անց Կատար այցելեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսին: Ընդ որում, այս շփումը կարող է շահեկան դիտվել նաև Իրանի համար, որը անշուշտ չի ցանկանա մնալ միայն Չինաստանի խնամքի հույսին, ինչը անկասկած ոչ միայն չի լինելու ավելի նվազ քաղաքական պայմաններով, քան Արևմուտքի հետ հարաբերության կարգավորումը, այլ գուցե ունենալու է ավելի կոշտ դրվածք, հատկապես եթե Իրանը զուրկ լինի այլընտրանքից: Այդպիսով, Ուկրաինայում ՌԴ նախաձեռնած պատերազմի ֆոնին Իրանի շուրջ իրավիճակը որոշակիորեն պասիվանալով, տողատակում այդուհանդերձ կարող է ստանալ բավականին ակտիվ խթանիչներ և Հայաստանի համար թերևս կարևոր է դառնում այդ ուղղությամբ ձեռքը զարկերակին պահելը:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: