ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատերազմը կարող է լրջագույն վնասներ հասցնել նաև ՌԴ-ին, ինչից չի բացառվում՝ կօգտվեն Թուրքիան և Ադրբեջանը․ Արմեն Պետրոսյան

Այն կողմը, որն առաջինը կսկսի ագրեսիան, կնախաձեռնի հարձակում, հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը մեծ հաշվով մնալու է նրա վրա, քանի որ նման ագրեսիվ գործողությունը ոչ միայն կարող է հանգեցնել երկկողմ լայնամասշտաբ պատերազմի, այլև մեծապես վտանգում է միջազգային հանրության խաղաղությունը, այսինքն՝ ներկայում գործող միջազգային հարաբերությունների ողջ համակարգը։

 Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին. արեւմտյան տարբեր կանխատեսումներով՝ Ռուսաստանն է պատրաստվում  ներխուժելու Ուկրաինա, իսկ ռուսական կողմը հերքում է` նման գնահատականները որակելով սադրիչ։

«Երկու կողմից տարբեր տեղակատվական նյութեր են պատրաստվում, առ այն, որ Ուկրաինայի կամ Ռուսաստանի կողմից իրականացվում է փոխադարձ տարածքների հրթիռակոծում, այսինքն՝  ռազմական իրավիճակի սրացում»,- ասաց նա։

Պետրոսյանի գնահատմամբ՝ ականատես ենք լինում Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Արևմուտք  հարաբերությունների դինամիկ լարվածության,  որը դրսևորվում է միաժամանակ մի քանի հարթությունում՝ և՛ ռազմական մանևրների, և՛ դիվանագիտության, և՛ տեղեկատվական քարոզչական, հոգեբանական հարթություններում։

Չնայած ծայրաստիճան լարվածությանը՝ դիվանագիտական հարթակում խնդիրը լուծելու համար դեռևս հնարավորություններ կան, և զուգահեռ ընթանում են բանակցություններ. «Կարծես թե լարվածությունը հասնում է գագաթնակետին, որ մի ձեւով պետք է պարպվի, դա կարող է լինել կամ պատերազմի եղանակը, կամ դիվանագիտական  որևէ գործընթացի  նախաձեռնումը»,- նկատեց փորձագետը։

Ըստ նրա՝ հիմնական գործող դերակատարներից ոչ մեկին՝ առաջին հերթին Ռուսաստանին, ապա Ուկրաինային նման պատերազմն այս պահին անհրաժեշտ չէ, որովհետև Ռուսաստանի համար այս պատերազմը կարող է առաջացնել լրջագույն տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներ, իսկ Ուկրաինայի համար չեն բացառվում անգամ ներքաղաքական լրջագույն հետևանքներ, նոր տարածքների կորուստ։

«Այսպիսով, ներկայումս բարդ իրավիճակ է, կողմերից յուրաքանչյուրը մինչ այժմ իր համար որոշակի խնդիրներ լուծել է, սակայն ռազմական ճանապարհը, որը կլինի  այս լարվածության գագաթնակետը, այս պահին, իմ կարծիքով, կողմերից որևէ մեկի շահերից չի բխում»,- եզրափակեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Բայդեն-Պուտին նախատեսված հանդիպմանը, Պետրոսյանը նշեց, որ դիվանագիտական  լուծումները սպառված չեն։ Իսկ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելը կարգավորման սցենարներից մեկն է, որը կարող է կիրառվել, նախևառաջ, ՄԱԿ-ի կարգավորման գործընթացում և Ուկրաինայի դիրքորոշմամբ։

Իսկ թե ինչպես կանդրադառնա հնարավոր պատերազմը Հայաստանի վրա, Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ամբողջ զարգացումների հնարավոր սցենարը պայմանավորված է ուկրաինական ճակատում ծավալվելիք գրոծողությունների բնույթով, ծավալով։ «Այսինքն, եթե այդ ճակատում Ռուսաստանի դիրքերը թուլանան, Ռուսաստանը ունենա և՛ դիրքային, և՛ քաղաքական, նաև տնտեսական լրջագույն կորուստներ, դրանից կօգտվեն Ռուսաստանի Դաշնության բոլոր մրցակիցները, հակառակորդները։ Այսինքն՝ ներկայում որևէ կոնկրետ սցենարի մասին խոսելը բավականին բարդ է, թեև տեսականորեն ոչինչ չի կարելի բացառել։ Եթե այնտեղ իրավիճակը զարգանա պատերազմի սցենարով, դա կարող է լրջագույն վնասներ հասցնել նաև ռուսական կողմին, առաջանա ռեսուրսների վերաբաշխման խնդիր, ինչի հետևանքով Ռուսաստանը կարող է գոնե առժամանակ իր ուշադրությունը տեղափոխել դեպի արևմտյան ճակատ, ինչի հետեւանքով չի բացառվում, որ կօգտվեն Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը, թե այս պարագայում  ազդակներ պե՞տք է լինեն Հայաստանից, թե ընդհանրապես պետք է չեզոքություն պահպանվի, Արմեն Պետրոսյանն ասաց, որ այս իրավիճակում եթե արձագանքի անհրաժեշտություն լինի, ցանկացած հայտարարություն պետք է բովանդակի այս հակամարտությունը խաղաղությամբ, դիվանագիտական հարթությունում լուծելու ուղերձներ, իսկ լարվածության պարագայում հնարավոր է փոխվի հայտարարության բովանդակությունը։

araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: