ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օսմանյան կայսրության դրամի (լիրա) վրա գրված է եղել Հայերեն 1889 թ. .Բացառիկ Փաստեր

Միակ Օսմանյան կայսրության թղթադրամը , որտեղ Օսմանյան կայսրության չորս գերիշխող լեզուներով՝ թուրքերեն, ֆրանսերեն, հայերեն և հունարեն է եղել գրված ։ Այս թղթադրամը հավասար էր 18,45 գերմանական մարկի՝ 3,7 ԱՄՆ դոլարի , իսկ ներքևի աջ մասում Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար Ակոպ Կազազյան փաշայի ստորագրությունը:

 

Միակ Օսմանյան կայսրության թղթադրամը , որտեղ Օսմանյան կայսրության չորս գերիշխող լեզուներով՝ թուրքերեն, ֆրանսերեն, հայերեն և հունարեն է եղել գրված ։ Այս թղթադրամը հավասար էր 18,45 գերմանական մարկի՝ 3,7 ԱՄՆ դոլարի , իսկ ներքևի աջ մասում Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար Ակոպ Կազազյան փաշայի ստորագրությունը: – (Check in Armenia)

Պատմական բացռիկ փաստեր

1913 թ. Կ. Պոլսի հայոց առևտրատնտեսական կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ Քյութուպհանե փողոցի Դիլսիզզադե խանում բացվեց հայկական ամենախոշոր դրամատունը՝ «Օսմանյան առևտրային բանկը»: Ավելի վաղ շատ քաղաքներում, անշուշտ, արդեն եղել էին ու կային մի շարք հայապատկան ֆինանսավարկային հաստատություններ (հենց նույն Կ. Պոլսում, Էդիրնեում, Ադաբազարում, Չմշկածագում, Ամասիայում, Արմաշում և այլուր), բայց այս մեկն իր ծավալներով ու գործառույթներով անմրցելի էր: Նախ, հիմնադիր կապիտալը 100 հազար լիրա կամ, ինչպես արևմտահայերն էին ասում, օսմանյան ոսկի էր: (Թուրքական լիրայի գնողունակության մասին պատկերացում տալու համար պետք է նշել, որ երկու տարի անց՝ ցեղաս-պանության ժամանակ, մարդիկ երբեմն կարողանում էին իրենց կյանքը փրկագնել 3-7 լիրայով):

Դրամատունը կատարում էր ամեն տեսակի բանկային գործառույթներ` փոխատվություններ, չեկերի տրամադրում, հեռագրային վճարումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, գնում և վաճառում էր բաժնեթղթեր, ընդունում դրամական ավանդներ, խնայողական գումարներ` սկսած 25 ղուրուշից։ Գնում, վաճառում, փոխանակում, ներմուծում և արտահանում էր արդյունաբերական և այլ ապրանքներ, հիմնում էր առևտրաարդյունաբերական ընկերություններ և բաժնետիրական մասնակցություն ունենում այլ ֆիրմաների գործունեությունում, մասնակցում հանրային շինությունների կառուցմանը։ Բացի այդ, հանդիսանում էր Բաթումի «Բ. Շխյանց» ու «Մ. Խաչատրյանց և ընկ.» նավթամթերքների արտահանման ֆիրմաների ներկայացուցիչը։

«Օսմանյան առևտրային բանկի» հիմնադիրներն էին՝ վարչության նախագահ Գևորգ Մանուկի Ասլանյանը, վարչության փոխնախագահ Մկրտիչ Մանուկյանը, վարչության անդամներ Հեթում Սեթյան, Ա. Կ. Արսենը, Սիմոն Գայսերլյանը, Սարգիս Հարությունի Գնաճյանը, Արշակ Կարագյոզյանը, Տիգրան Կարապետի Քելեկյանը:

«Օսմանյան առևտրային բանկը» ցшվոք, կարճ կյանք ունեցավ. մեկ տարի անց փակվեց՝ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով, իսկ հայ կապիտալիստները դուրս մղվեցին Թուրքիայից:

Պետք է նշել, որ Օսմանյան մեկ ոսկի արժողության թղթադրամի վերևի ձախ անկյունում հայերեն գրված է «Վճարելի Յօսմանեան կայսերական պանգան Ի Կ. Պօլիս, Օսմանեան 1 ոսկի»: Թերևս պատճառն հայերենի՝ Օսմանյան կայսրության 4 գլխավոր լեզուներից մեկը լինելն էր, ինչպես որ տեսնում ենք թղթադրամի վրա:

slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: