ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հանձնաժողովը հաստատեց «Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրին մասնակցելու մասին նախագիծը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագիծը ներկաացրեց  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ 2021 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

 
 

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն` միաժամանակ հասանելիություն ստանալով ծրագրին մասնակից պետությունների տարածքներում գործող ժամանակակից ենթակառուցվածքներին:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Վերջինս բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղությամբ նախատեսված՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման եւ այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիրը («Horizon Europe - the Framework Programme for Research and Innovation»), որը նախատեսված է 2021-2027 թթ. համար, հանդիսանում է 2014-2020 թթ. իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունը: Վերջինիս Հայաստանի Հանրապետության մասնակցությունը սկսվել է 2016 թվականից՝ «ՀՀ եւ ԵՄ միջեւ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրմամբ (ստորագրվել է 2016թ. մայիսի 19-ին, ուժի մեջ է մտել՝ 2016թ. նոյեմբերի 7-ին):

«Հորիզոն-2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ եւ հիշյալ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ է ընձեռել:

«Հորիզոն-2020» ծրագրի ասոցիացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը կազմել է 11,81 տոկոս (ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ):

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչները իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:

Ակնկալվում է, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար, կնպաստի եվրոպական գիտական տարածքում հայ գիտնականների հետագա ինտեգրմանը, կընդլայնի ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունները:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: