Փետրվարի 2-ին Մեխիկո քաղաքի կենտրոնում գտնվող «Բարեկամ մշակույթների ճեմուղի» բացօթյա պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը:
Խոսքով հանդես են եկել Մեխիկոյի քաղաքապետարանի պաշտոնյաները և ՀՀ դեսպանը: Արարողությանը ներկա են եղել նաև Մեքսիկայի արտաքին գերատեսչության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեքսիկայում մի շարք երկրների դեսպաններ:
Լուսանկարները ցուցադրված են լինելու պատկերասրահում մինչև ապրիլի 3-ը:
Աղբյուր՝ armradio.am