ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի եվրոպական անհրաժեշտությունը. հատկանշական բացում Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և մեր երկիր այց կատարած Ավստրայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի մասնակցությամբ Երևանում բացվել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը:

Այս իրադարձությունը իհարկե դժվար է գնահատել իբրև շրջադարձային կամ բեկումնային, այն արտաքին քաղաքական, անվտանգային հարցերի համատեքստում, որ այսօր առկա են Հայաստանի հանրապետության տեսադաշտում: Միևնույն ժամանակ սակայն, Երևանում ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը հատկանշական իմաստ ունի այն անվտանգային գործընթացների, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, որ առկա են աշխարհում և մասնավորապես եվրոպական սահմանին՝ Ուկրաինայի և արևելաեվրոպական երկրների ուղեգծով: Այստեղ Ռուսաստանը, թերևս անուղղակիորեն նաև Չինաստանը, հարաբերություններ են պարզում Եվրաատլանտյան բևեռի հետ: Միաժամանակ, այդ գործընթացում անկասկած իր առանձին խաղն է փորձում կառուցել Ռուսաստանը, այդ թվում Եվրաատլանտյան բևեռի հետ մի կողմից հավաքական, մյուս կողմից առանձին ուղղություններով դիվանագիտական-քաղաքական գործընթացով: Եվ միևնույն ժամանակ, Եվրաատլանտյան բևեռի երկրներն էլ պարզում են հարաբերություններ հենց բևեռի ներսում: Այստեղ ակնառու է, որ չկա միասնական կուռ մոտեցում և չնայած ընդհանուր սահմանումներին, էապես տարբերվում են օրինակ ամերիկա-բրիտանական տանդեմի և Ֆրանսիայի ու Գերմանիայի վարքագծերը, նաև Եվրամիության առանձին անդամ երկրների, նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու արևելաեվրոպական, կամ մերձբալթյան երկրների: Ընդ որում, այդ ամենը բոլորովին նոր իրողություններ չեն, պարզապես դրսևորվում են նորովի, երբ իրավիճակը դարձել է այսպես ասած եզրային, սահմանային: Հայաստանն անշուշտ որևէ ազդեցություն չունի այդ գործընթացների վրա և ստիպված է հետևել հեռվից, ակնկալելով թերևս, որ իրադարձություններն այդուամենայնիվ չեն հատի բանականության և քաղաքական հանգուցալուծումների սահմանը:

 

Միևնույն ժամանակ սակայն, տեղի ունեցողը Հայաստանի համար անհրաժեշտ է դարձնում որոշակի մարտավարական վերանայումները եվրաատլանտյան բևեռում գործընկեր երկրների, մասնավորապես եվրոպական ընտանիքի հետ, եթե իհարկե այսօր կարող ենք խոսել ընտանիքի մասին:

Անկասկած է, որ այստեղ առաջանում են նկատելի բաժանումներ և տարբերակումներ, ինչը Հայաստանի համար անհրաժեշտ է դարձնում մի կողմից շարունակելով առավելագույնն անել ԵՄ հետ հավաքական գործակցության ուղղությամբ, մյուս կողմից գտնել ռեսուրս և հնարավորություն Եվրամիության երկրների հետ առանձին՝ երկկողմ հարաբերություն խորացնելու ուղղությամբ: Ահա այդ առումով է, որ Երևանում Ավստրիայի արտգործնախարարի մասնակցությամբ Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը ունի հատկանշական իմաստ: Երևանն անշուշտ շահագրգռված լինելով եվրոպական ընտանիքի ամրությամբ և միասնականությամբ, այդուհանդերձ պետք է ձգտի առավելագույնն անել այդ ընտանիքի առանձին անդամների հետ հարաբերության խորացման ուղղությամբ, ինչը կարող է ունենալ թե քաղաքական, թե «տեխնիկական» էֆեկտիվություն: Ավելին, քաղաքական իմաստով այստեղ արդեն ոչ թե էֆեկտիվության, այլ թերևս անհրաժեշտության հարց է:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: