ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-Կանադա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է. երկրները հաստատել են ամուր քաղաքական երկխոսություն

Հայաստանը և Կանադան հունվարի 31-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Հայաստանը և Կանադան հունվարի 31-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակները նշանավորվել են երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորմամբ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության և ջերմ ու բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, փոխգործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։

«Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանին և Կանադային միավորում են ամուր կապերն ու ընդհանուր մոտեցումները` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համընդհանուր արժեքների վրա։ 2004 թվականին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այդ սկզբունքների առաջնայնության և արդարության վերականգնման ցայտուն դրսևորումն էր։ 

Նշանակալի էր 2018 թվականին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը նոր լիցք հաղորդեց հայ-կանադական երկկողմ համագործակցությանը։ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով Կանադայի կառավարության կողմից ձևավորված հատուկ առաքելությունը հանդիսանում է հայ-կանադական փոխգործակցության կարևոր գործիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ միջխորհրդարանական երկխոսությունը և խորհրդարանական դիվանագիտությունը զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Գնահատում ենք Կանադայի աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացմանը։

Նշվում է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: