ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Գնացիր, տարար… Թողածդ քիչ չէր, բայց ով գիտե՝ տարածդ ինչ էր…»

Երեկ նա դարձավ իննսունութ տարեկան…Երանի հասներ Սաադիի տարիքին, եւ իր մեկդարյա հոբելյանը ազգովի նշելու բախտին արժանանայինք: Հրաշքի նման մի բան կլիներ… Բայց այն, ինչ հասցրեց ժառանգել, լիուլի բավարար եղավ դասվելու մեծերի շարքին, կոչվելու նորարար ու դասական, թելադրելու բոլորովին նոր մտածելակերպ ու աշխարհընկալում, ընդլայնելու մարդերգության սեղմված հորիզոնները, քննելու ադամորդու եսը «իր ափի մեջ» ու բացելու սերունդների աչքերը իրականության հանդեպ: Ի վերջո, հաղորդակից դարձնելու բանաստեղծական նորոգ խոսքի ընդգրկումներին ու դրա խռովահույզ խորքերին…

«Հիմա ես գիտեմ, որ մեծ ու անծանոթ քաղաքի փողոցներում, սառնամանիքի ու բքի մեջ շրջելիս ոչ թե ես էի փնտրում իմ կորուստը, այլ իմ փախստական էությունն էր փնտրում ինձ: Եվ մենք վերջիվերջո հանդիպեցինք չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք եւ որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը մեկ վճռական պայմանով. գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտեմբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա: Այդպես եւ միայն այդպես գրվեցին իմ հետագա երեք գրքերը: Դրանցից առաջինը, որ լույս տեսավ 1957-ին, խորագրված է «Նորից քեզ հետ»: Առերեւույթ կարելի է կարծել, որ խորագիրը վերաբերվում է քնարական հերոսուհուն: Չեմ ուզում ժխտած լինել, բայց կուզեի ավելացնել, թե դա առավել վերաբերվում է իմ էությանը, որ փախստական էր դարձել, եւ իմ ձայնին, որ փոխել էի ջանում…»:

Պարույր ՍԵՎԱԿ

 
 

 

Երեկ նա դարձավ իննսունութ տարեկան…Երանի հասներ Սաադիի տարիքին, եւ իր մեկդարյա հոբելյանը ազգովի նշելու բախտին արժանանայինք: Հրաշքի նման մի բան կլիներ… Բայց այն, ինչ հասցրեց ժառանգել, լիուլի բավարար եղավ դասվելու մեծերի շարքին, կոչվելու նորարար ու դասական, թելադրելու բոլորովին նոր մտածելակերպ ու աշխարհընկալում, ընդլայնելու մարդերգության սեղմված հորիզոնները, քննելու ադամորդու եսը «իր ափի մեջ» ու բացելու սերունդների աչքերը իրականության հանդեպ:  Ի վերջո, հաղորդակից դարձնելու բանաստեղծական նորոգ խոսքի ընդգրկումներին ու դրա խռովահույզ խորքերին…

Օրվա առիթով պառնասաբնակ բանաստեղծի մասին նոր խոսք ասելու փորձը առնվազն կարող է չհաջողվել: Ասողներն ասել են ու ասել են ժամանակին: Մեծերն են ասել ու մեծավարի: Ուստի, խոսքը տանք նրանց՝ արյունակից ու օտարազգի նրա գրչակիցներին:

Պերճ  ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ եւ դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիր: Պարույր Սեւակն ընդլայնեց մեր ժողովրդի հոգեւոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ տարածքից եւ այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեւակի ժամանակակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլեւս իրավունք չունենք ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:

Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ. « …Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդ էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացվիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ եւ օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտի, իր հույզերի լարը կգտնի: …Ի՞նչ պատահեց քեզ եւ ինչո՞ւ հանկարծ կենսագրական խենթ խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար: Թողածդ քիչ չէր, բայց ով գիտե՝ տարածդ ինչ էր….»:

Մարտիրոս ՍԱՐՅԱՆ. «Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետեւ չէինք կարող բնությանը չսիրել… Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում եւ չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից…»:

Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ. «Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրեւ խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին եւ ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»՝ այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու եւ ազատության բերկրանքով…»:

Միխայիլ ԴՈՒԴԻՆ. «Պարույր Սեւակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է՝ տաղանդով ու հուզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեւակի զանգին…Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում եւ կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրեք Պարույր Սեւակի զանգին…»:

Համո ՍԱՀՅԱՆ. «Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ. բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից… Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»:

Իսկ հիմա՝ բեկորներ հանճարեղ բանաստեղծի մտասեւեռումներից:

Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը՝ նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը: Ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը՝ այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:

Նորարար ծնվում են եւ ոչ թե դառնում:

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունն զգալու… Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, եւ տաքություն զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության….

Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի…

…Եթե ֆրանսիացիները Ժաննա դը Արկին՝ այդ համեստ գեղջկուհուն հերոսացրին, այրեցին եւ հետո հերոսացրին, ապա մենք մոռացության դատապարտեցինք մեր ժաննա դը արկերին, որ ավելի վատթար է, քան ամեն մի խարույկ….

Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում,

Այլ ընդամենը հափշտակվում է:

Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները՝ կարծելով, թե «սերը կույր է»: Համենայնդեպս, չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում…

Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, աշխարհի ատոմային ռումբերն էլ գլխին թափեն, չի մեռնի: Իսկ ով բռնել է մեռնելու (ինքնասպանության) ճանապարհը, աշխարհում եւ ոչ մի աստված էլ նրան փրկել չի կարող…

Մեզանից յուրաքանչյուրը մի մասնիկ, մի պտղունց ունի իր մեծերից: Այդ նաեւ նրանցով է, որ կարողանում ենք անաղարտ պահել մեր գենը, ամուր՝ մեր ոգու սյունը եւ հայրենիքն ունենալ որպես սրբություն: Ունենանք նրանց մեր հոգու շուրթերին, ունկերս բաց պահենք նրանց հնչեցրած զանգերի ղողանջներին. դրանք կմաքրեն նաեւ մեր հոգիները, որ բաց են օտար ներխուժումների առաջ…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: