ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
1998-2008-ի արտագաղթին նպաստել են հակաժողովրդավարական քայլերը․ Քոչարյանը և նրա թիմը ցուցանիշները մանիպուլացնում են

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ժողովրդագիր, ՄԱՀՀԻ փորձագետ Արտակ Մարկոսյանի հետ

 Պարո´ն Մարկոսյան, օրերս Ազգային ժողովի  նիստերին կոշտ բանավեճ  ծավալվեց. թեման արտագաղթն էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները  հակասական թվեր ներկայացրին արտագաղթի  մասին։ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց վերջինիս նախագահության տարիներին հարյուր հազարավոր մարդկանց  արտագաղթելու մեջ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հակադարձեց՝ իրենց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն էորի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշներին և դա ԱՎԾ-ի արխիվում գրանցված կա։ Ինչպե՞ս  կմեկնաբանեք հակասական ցուցանիշները։ Որո՞նք են հիմնական գործոնները եղել, որ այսքան թվով հայրենակիցներ չեն ցանկացել ապրել, աշխատել, սերունդ տալ իրենց հայրենի  երկրում։

-«Հայաստան» դաշինքի պատգամավորի ներկայացրած տվյալներն ընդամենը ցույց են տալիս Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը (հաշվեկշիռը) տվյալ ժամանակահատվածում՝ սովորաբար մեկ տարվա ընթացքում, բայց երբեք այս տվյալները  չենք կարող համարվել արտագաղթի հիմնական ցուցանիշ։ Սա Քոչարյանի և նրա համակիրների սիրած մանիպուլյացիան է, որ հանրությանը ներկայացվում է իբրև արտագաղթի դրական ցուցանիշ՝ավելի շահեկան դիրքում հայտնվելու համար, հատկապես իշխանության նկատմամբ։ Արտագաղթի իրական ցուցանիշը միայն միգրացիայի մնացորդով  է որոշվում, դա է ճիշտ սկզբունքը։ Գալով արտագաղթի հիմնական ցուցանիշների ներկայացմանը՝  նշեմ, որ մեր անկախության շրջանից ի վեր՝ 92-ից սկսած, միգրացիոն դրական մնացորդ  չենք ունեցել, միշտ միայն բացասական  է այն եղել, բացի 2020 թվականից, երբ ունեցել ենք փակ սահմաններ, տեղաշարժի սահմանափակում և ՌԴ-ում գտնվող  էմիգրանտների մեծ թվով  վերադարձան հայրենիք, և արդյունքում տարվա կտրվածքով 3400 թվով դրական սալդո գրանցեցինք։ Սա է միակ դրական միգրացիոն մնացորդի դեպքը նորանկախ պատմության դեպքերում, մնացած տարիներին միայն բացասական արդյունք է եղել։ Հետևաբար պարզ է պատասխանը։ Այդ տասնամյակի արտագաղթի գործոնները շատ  են։ Պատերազմը, թեև ավարտված էր, համեմատաբար կայուն ու խաղաղ  ժամանակ էր, սակայն վերացված չէին  պատերազմի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները,նաև երկրաշարժի պատճառած վնասները։ Շատ մեծ թիվ էր կազմում գործազրկությունը, աղքատության ցուցանիշը բավականին բարձր էր։

Այնուամենայնիվ,  այս թվականների արտագաղթից խոսելիս չենք կարող չշեշտել, որ  առանցքային իրողությունն այն էր, որ տեղի էր ունենում ամենավատ երևույթներից մեկը. Հայաստանի քաղաքացիների մի զգալի մաս  կորցրել էր հավատը սեփական երկրի, նրա  ապագայի հանդեպ, և դա անմիջական կապ ուներ առաջին հերթին  իշխանությունների կառավարման որակի հետ։ Ինչպես գիտենք,  հենց Քոչարյանի ժամանակ հիմք դրվեց հանցավոր կլանային համակարգին, ավելի շուտ՝ եղած սաղմերը ավելի բյուրեղացվեցին։ Նախ՝ չկար արդարադատություն, փլուզված էր, դատա-իրավական  համակարգը սպասարկում էր միայն  իշխանության շահերը։ Բացի այդ՝ շատ մեծ խնդիր էր, որ  չկար անձնական սեփականության պաշտպանության հնարավորություն։ Ամեն ինչ քվոտավորված էր, տեղի էր ունենում ոլորտային բաժանում, առաջանում  էր  խիստ մենաշնորհ, իսկ  բիզնեսը բացարձակ պաշտպանված չէր։ Մերձիշխանական շրջանակի մարդիկ ստանում էին արտոնություններ՝ ամեն ապօրինություն անելու։ Տնտեսվարողները, առանց որևէ օրինական հիմքի, կարող էին մեկ օրում զրկվել իրենց բիզնեսից, կորցնել ունեցվածքը։ Քաղաքական առումով արտագաղթի վրա բացասական ազդեցություն ունեին այն գործոնները, որ ստեղծվում էր հակաժողովրդավարական, կոշտ ռեժիմ, որը կեղծեց, թե  1998-ի  բոլոր ընտրություները՝ և´ նախագահական, և´ խորհրդարանական, գործադրեց կոշտ բռնաճնշումներ,ապացույցը՝ 2008-ը։ Դրան գումարած՝ բանակում էլ առկա էին մեծ  խնդիրներ։ Հետևանքն այն եղավ, որ մարդիկ, որևէ ելք չտեսնելով, ապագայում որևէ փոփոխության հույս չունենալով, հուսալքված  հեռանում էին։ Ինչ վերաբերում է այդ տարիներին գրանցված տնտեսական զարգացման աճին, ապա պետք է նշել, որ 2000-ականների սկզբի  աճը մեծապես պայմանավորված էր նավթի գների բարձրացմամբ, երբ շատ գումարներ էին շրջանառվում,տրանսֆերն աշխույժ էր, ինչից մենք օգտվում էինք, սակայն փաստացի վերածվել էինք  սպառող  տնտեսությամբ երկրի։ Որոշակի աշխուժություն  նկատվում էր նաև շինարարության ոլորտում, սակայն ամենակարևոր գործոնները  չկային. չկար արտահանման  և արտադրության բավարար  աճ։

Ընդհանրապես  ի՞նչ  բացասական ազդեցություն  և հետևանքներ է ունեցել  ժողովրդագրական զարգացման վրա։

– Ինչ վերաբերում է  1998-2008 թվականների արտագաղթին, ապա այն 2008-2017-ի տարիների շատ վատ ցուցանիշների հետ միասին, լրջագույն խաթարում են առաջացրել  ու վնաս պատճառել հատկապես վերարտադրողական ներուժին, ինչը չէր կարող շատ  բացասական հետևանքներ չունենար։ Մյուս կողմից՝ պակաս վնասակար չէր ուղեղների, լավ մասնագետների արտահոսքը, որն այդ տարիներին դարձյալ մեծ թիվ է կազմել։  Ցավոք, 2020-ի պատերազմից հետո առաջացած  անվտանգային լուրջ մարտահրավերների, անկայունության ու անորոշության, մյուս կողմից էլ՝ համավարակի,  տնտեսական խնդիրների պատճառով  դարձյալ առկա  է արտագաղթի բարձր ռիսկ։

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: