ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուս վերնախավը երես է թեքում Պուտինից. Փաշինյանը՝ առանց «patron», նոր ընտրությունները՝ հրամայական

ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ին հուսահատ վերջնագիր հղած ՌԴ նախագահի դիրքորոշումը ակնհայտ զայրույթ է առաջացնում մոսկովյան քաղաքական իսթեբլիշմենթում: ժնեւում, Բրյուսելում եւ Վիեննայում այս օրերին վարվող ռուս-արեւմտյան բանակցությունների մթնոլորտը վկայում է Կրեմլում տիրող հիստերիկ իրավիճակի մասին: Բարձրաստիճան չինովնիկները այլեւս հարկ չեն համարում թաքցնել իրենց դժգոհությունը Վլադիմիր Պուտինի հանդեպ

«Առանց պատերազմի Ռուսաստանը կանխավ պարտվածի դիրքում է» հայտնի բանաձեւը, որն ընկած էր «սառը պատերազմի» հայեցակարգային հիմքում, իր հրատապությունը պահպանում է նաեւ հիմա: Հնարավորություն չտալ Ռուսաստանին պատերազմել՝ ահա Արեւմուտքի դիրքորոշումը նաեւ մեր ժամանակ: Հնարավորություն չտալու մարտավարությունը ներառում է մի քանի բաղադրիչ, որոնք անմիջական ազդեցություն են ունենում թե մոսկովյան վերնախավի, թե միջազգային հանրային կարծիքի վրա:

Դա նախ եւ արաջ /ա/ ռուսական հարձակողական հռետորաբանության մերժումն է: Նախագահ Պուտինը, գտնվելով տեւական համեմատական խաղաղության պայմաններում, ստիպված էր դիմել վերջնագրային մարտավարության, ինչը ներկայիս պայմաններում նշանակում է վերջին քայլ: Քայլերը ալեւս սպառված են՝ մնում է պատերազմել Ուկրաինայի դեմ: Ուկրաինայի թիկունքում, ի տարբերություն համապատասխան տարիների Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի, կանգնած է Միացյալ Նահանգները: Ահա երկրորդ բաղադրիչը. /բ/ համապարփակ տնտեսական պատժամիջոցների սպառնալիք:

Եւ վերջապես, երրորդ բաղադրիչը. /գ/Եվրոպայում անվտանգության շուրջ իրական օրակարգի առաջադրումը: Այս արեւմտյան օրակարգը ներառում է կարճ եւ միջին հեռահարության միջուկային հրթիռների սահմանափակման թեմատիկան, սովորական զենքերի քանակական եւ տարածքային սահմանափակումների խնդիրը, ինչպես նաեւ ռազմական ծավալման եւ զորավարժությունների թափանցիկությանը վերաբերող հարցեր: Այսպիսի օրակարգը չի կարող համակրանք չառաջացնել եվրոպական երկրների հանրային լայն լսարանի շրջանում:

Արեւմտյան առաջարկների ռուսական պատասխանը մեկն է. ետ քաշվեք 1997 թվականի գիծ, ՆԱՏՕ նոր անդամներ մի ընդունեք, միակողմանի զինաթափվեք: Բնականաբար այսպիսի դիրքորոշումը նախագահ Պուտինին դնում է դիլեմայի առջեւ. հրաժարվել իշխանությունից, կամ պատերազմ հրահրել: Երկու ելքն էլ մոսկովյան էլիտային մեղմ ասած չեն հրապուրում: Առաջինը նշանակում է տաքուկ տեղերի եւ բիզնեսների կորուստ, իսկ երկրորդը ենթադրում է սանկցիաների կոշտ ռեժիմ, որը խփում է արտասահմանում գտնվող դրամական ակտիվներին եւ կին-սիրուհի-զավակ-թոռներին:

Պուտինից դժգոհության արտահայտությունները, բնականաբար, առայժմ միջնորդված բնույթի են: Այսպես՝ հիմնական բանագնաց Սերգեյ Ռյաբկովը ստիպված է նշել, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ հանդեպ իր հռետորաբանությունը Կրեմլում լսածի ընդամենը մեղմ արտացոլումն է: Հիշեցնենք, որ Ռյաբկովը պահանջել էր «փասափուսան հավաքել ու ռադ լինել 1997-ի սահամանագծից»: Այսպիսով, Ռյաբկովը հղում է «patron»-ին:

Պատերազմի դեպքում սպասվող պատժամիջոցների թեման մեկնաբանելիս, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, ստիպված է եղել լրագրողների համար հատուկ ընդգծել [Պեսկով, 1], որ «բանակցությունները վարող ռուս դիվանագետներն ու անվտանգության մասնագետները զինված են Վլադիմիր Պուտինի թեզերով»: Թե դրանք ինչ «թեզեր» են, բոլորին է հայտնի: Պեսկովը նույնպես կարիք ունի հղել գերագույն «patron»-ին:

 

 

 

Ալեքսեյ Արբատով
ՌԴ ԳԱ ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի տնօրեն

Անդրեյ Կորտունով
Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն

 

Դժգոհության արտահայտությունը հատուկ է նաեւ ռուսական ակադեմիական շրջանակներին: Այսպես, հայտնի ամերիկանագետ Ալեքսեյ Արբատովը եւ միջազգային հարաբերությունների առաջատար փորձագետ Անդրեյ Կորտունովը հարկ են համարել շեշտել, որ ռուսական պահանջները Արեւմուտքից հախուռն են, չդասակարգված, իսկ հռետորաբանությունը որեւէ տրամաբանությունից զուրկ: Մասնավորապես, նրանց կարծիքով, չի զգացվում ձգտում լարվածության իրական նվազեցմանը, ինչին պատրաստ է ԱՄՆ: Կաղ տրամաբանությունը դարձյալ «patron»-ինն է:

Ռուսական վերնախավում տիրող այսպիսի պատկերը առաջին անգամ է արձանագրվում սկսած 2011 թվականի դեկտեմբերից, երբ Պուտինի ռեժիմը լրջագույն գրոհի ենթարկվեց թե քաղաքաբնակ միջին խավի, թե կրեմլյան բնակիչների որոշակի շերտերի կողմից: Ռուսաստանում աճող քաղաքական անկայունությունը եւ տնտեսության լճացումը անմիջական ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:

Մոսկովյան հովանավորից զրկվող Փաշինյան-Քոչարյան ռուսանպաստ տանդեմը, որ ժողովրդին տանում է դեպի թրքական ստրկություն, մեծ պատասխանատվության տակ է մտնելու, եթե խուսափի պառլամենտական նոր ընտրություններից: Դեպքերի սրընթաց զարգացումը դրության անհապաղ փոփոխություն է թելադրում: Հայկական քաղաքական շրջանակում արդեն ձեւավորվել է իրավիճակի ուրվագծային պատկերացում, որը թույլ է տալիս առաջադրել առարկայական քայլերի ծրագիր:

 

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: