ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ռուսական բարեկամության արձանի տեղադրումը կնշանակի հայ ժողովրդի արժանապատվության վրա կեղտոտ սապոգ մաքրել

ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ, քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ բացառված է այլ տարբերակ, քան այն,որ արձանի տեղադրման նախաձեռնությունը եղել է միայն Ռուսաստանի ցանկությունը, ավելին՝ պահանջ-հրահանգը, որի հանդեպ պատշաճ գիտակցություն և արժանապատվություն չեն ցուցաբերել Հայաստանի պատկան մարմինները։

Այս օրերին,երբ բուռն կերպով, շատ հակասական քննարկման է ենթարկվում ՀԱՊԿ շրջանակներում հայկական հատուկ ուժերի՝ ռազմավարական օբյեկտների պաշտպանության նպատակով  Ղազախստան ուղարկելու հետ կապված կառավարության որոշումը, որի համատեքստում  հանրային սեկտորն ու քաղաքական  շրջանակները հատկապես  դատապարտում են այդ նախաձեռնությունում Մոսկվայի գործողությունները,մասնավորապես պարտադրանքը ՀԱՊԿ մյուս երկրներին, որպեսզի մասնակից դառնան իր հետ հակաժողովրդավարական միջոցներով ճնշելու ղազախ ժողովրդի ընդվզումը բռնապետության դեմ, միայն թե սեփական դիրքերը տարաշածրջանում ամուր պահպանի, ի հայտ եկավ ոչ պակաս աղմկահարույց տեղեկատվություն,որը տարածեց Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը։ Համաձայն այդ հայտարարության՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը Երևանի քաղաքապետարանին  հաղորդել է, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում: Ուշագրավն այստեղ  այն է,որ  ավագանու անդամը որոշել է հրապարակային քննարկման դնել՝ երևանցիներից պարզելու՝ արժի այդ վայրում այդպիսի արձան տեղադրվի և  արդեն իսկ արժանացել է հակասական վերաբերմունքի ու կարծիքների:

ՄԱՀՀԻ-ի  ասոցացված փորձագետ, քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ բացառված  է այլ տարբերակ, քան այն,որ արձանի տեղադրման նախաձեռնությունը եղել է միայն Ռուսաստանի ցանկությունը, ավելին՝ պահանջ-հրահանգը, որի հանդեպ  պատշաճ գիտակցություն և արժանապատվություն  չեն ցուցաբերել Հայաստանի պատկան մարմինները։ «Միանշանակ պետք  է մերժվի այս նախաձեռնությունը, ավելին՝ պետք է  տանել դնել դեսպան Կոպիրկինի տան դիմաց՝ավելի ճիշտ՝ ցանկապատից ներս, որ սիրտը բավարարված զգա»,-վրդովմունքով  նշեց  քաղաքագետը։ Վերջինիս կարծիքով՝ անգամ վայրի ընտրությունն այս պարագայում վիճահարույց և մերժելի է, քանի որ բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե 2008-ի մարտի 1-ին այդ տարածքում ՀՀ քաղաքացիների խաղաղ բողոքն  ինչ անմարդկային, բիրտ միջոցներով ճնշեցին այն ժամանակվա  իշխանությունները, որի գլխավոր պատասխանատուին  Պուտինն այսօր իր եղբայր-բարեկամն է համարում։  Մեհրաբյանը  կասկած չունի, որ այդ դեպքերը տեղի են ունեցել Մոսկվայի ոչ ուղղակի միջամտությամբ և «դաբրոյով»։ Այդտեղ և այդ համատեքստում արձան դնելը նշանակում է հայ ժողովրդի արժանապատվության վրա կեղտոտ սապոգ մաքրել  է, պարզապես՝ զզվելի ցինիզմ»։

Հարցին՝ արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞ր,  ի՞նչ քաղաքական  նպատակներ է հետապնդում, քաղաքագետը պատասխանեց, որ սա կապում է Ռուսաստանի կայսերապաշտական հիվանդագին հավակնությունների հետ, համարում է դրա հերթական անհեթեթ դրսևորումը։ «Սա նշանակում է՝ Մոսկվան կորցրել է իրականության զգացումը և իրեն  թվում է՝ կարող է գալ ու նստել մեր գլխին՝ օգտվելով մեր թույլ դիրքերից»,-ասում է քաղաքագետը։ Վերջինս կարծում  է, որ հատկապես  ներկայիս լարված, վտանգներով լի  ժամանակում այս խայտառակույթյունից խուսափելու համար  անհրաժեշտ է պարզապես այս անառողջ խոսակցությունը  անորոշ ժամանակով հետաձգել, հանել օրակարգից։ Իսկ հարցին՝արդյոք քաղաքապետարանի ավագանու կողմից հարցը քնննարկման դնելը այն  հետաձգելու տարբերակ չէ՞, պարոն Մեհրաբյանն ասաց, որ  քննարկման տարբերակը  մարդկանց նյարդերին ազդելուց բացի առիթ է տալու Մոսկվայի երեսին շպրտելու այն, ինչ մտածում են, ինչին  այդ երկրի իշխանությունն արժանի է։

Մեհրաբյանի  դիրտարկմամբ՝ այս փխրուն  ժամանակահատվածում սխալ, չմտածված քայլերով չպետք է թույլ տալ  մեծանա լարվածության ալիքը, որն արդեն առաջացել է՝ կապված  ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստան հայկական զորամիավորումներ ուղարկելու սխալ որոշման հետ։ Նա համոզված է, որ այս պարագայում մեզ օգտագործում են վառվող դիկտատուրաների  կրակմարիչի դերում, որի դիմաց ՀԱՊԿ-ը ոչ միայն ոչինչ չի կարող տալ, այլև կարող է միայն վերցնել, որովհետև այն միայն վերցնելու կամ պիղծ առևտրի  է ընդունակ՝  Մոսկվայի գլխավորությամբ. Երբ խոսվում է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունից,  Ռուսաստանի դերից, ապա անպայման պետք  է զգուշանաք, որ  ձեր ձեռքերը կամ  դրամապանակը չթռցնեն»,-նշեց Մեհրաբյանը։

Որպես իր ասելիքի եզրափակում՝ մեր զրուցակիցը ցանկացավ հատուկ շեշտել, որ  պատերազմից հետո մենք ունենք  500կմ-ոց նոր սահման և   պարտավոր ենք միայն դա վերահսկել, այլ ոչ թե պարտավորվել պաշտպանել հեռու տափաստաններում գտնվող մի երկրի այն էլ  սեփական ժողովրդից, որը ուզում է ազատվել բռնատիրական ռեժիմից, որը մեր թշնամուն զինում և ջերմորեն շնորհավորում  է հաղթանակի կապակցությամբ։ «Ում պետք է, հետաքրքիր է, թող նա էլ գնա, վերահսկի։ Մեզ դա ոչնչով  պետք չէր» ,-ամփոփեց քաղաքագետը։

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: