ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը զորավարժություններ կանցկացնեն «Ֆադայիանե Վիլայաթ» անվանմամբ
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Համիդ Վահեդին ասել է. «Այս փուլում, տասնյակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ծանր և կիսածանր տրանսպորտային օդանավեր, բենզինալիցքավորման օդային տանկերներ, հետախուզական, օդային պարեկության ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, մեկ օրվա ընթացքում, կիրականացնեն զորավարժությունների հիմնական գործողությունները»:
Իրանի բանակի օդուժի հրամանատարն ընդգծել է. «Զորավարժանքների ընթացքում ներգրավվելու են բոլոր տեսակի տեղական և արդիականացված համակարգեր և զենքեր, ներառյալ՝ ծանր և կիսածանր խելացի ռումբեր, տարբեր տեսակի լազերային, հեռուստատեսային, ջերմային, ռադիոտեղորոշիչ հրթիռներ, տարբեր տեսակի հրթիռներ և ռումբեր»: