ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը պետք է դուրս գա այդ հետադեմ ակումբից

ՀԱՊԿ վերաբերյալ որոշումներ մշակելու համար հարկավոր է մշակել ուղենշային հայեցակարգեր

Ղազախստանի իրադարձություններն ու դրանց համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործարկումը, որ ցավալիորեն բաժին հասավ Հայաստանի նախագահության շրջանին, վերստին սրում են այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը, հատկապես ժողովրդավարությունն առաջնահերթություն հռչակելու պարագայում: Առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է թերևս մի պատճառով՝ հակառակը սուր դժգոհություն կառաջացներ Ռուսաստանում: Եվ Հայաստանը թերևս հենց այդ պատճառով էլ շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ:

Մյուս կողմից սակայն, Հայաստանը այդ անդամությամբ պարբերաբար բախվում է թե քաղաքական, թե անգամ քաղաքակրթական տարբեր տրամաչափի խնդիրների, որոնցից մեկն էլ հենց ղազախական պատմությունն է: Սրանով հանդերձ, անկասկած է նաև, որ ՀԱՊԿ անդամակցության նպատակահարմարության արդիականությունը այդուհանդերձ չի ենթադրում արագ օպտիմալ լուծումներ: Հայաստանն այսօր օբյեկտիվորեն չունի այդպիսիք: Դրանց հասնելու համար պահանջվում է լուծել մի շարք ներքին ու արտաքին այլ հարցեր: Ավելին, անգամ դրանք բավական չեն, քանի որ շատ կարևոր է լինելու աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական միջավայրն ու իհարկե Ռուսաստանի հանգամանքը: Ըստ այդմ, Երևանի համար այդ հարցը բավականին բարդ, բազմաշերտ մշակումների առարկա է, որով պետք է զբաղվեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ինստիտուտները՝ կուսակցություններ, փորձագիտական, ուղեղային կենտրոններ:

ՀԱՊԿ հարցը միայն առերևույթ կարող է լինել մեկ քայլի կոմբինացիա: Իրականում այն բավականին բարդ և բազմաշերտ ճանապարհային քարտեզի հարց է, որի ձևավորումը պետք է լինի հայաստանյան քաղաքական արդիական մտքի ձևավորման գործընթացի էական կողմնորոշիչներից մեկը: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ պարագայում Հայաստանն այլևս գործ ունի ոչ թե քաղաքական որոշման, այլ քաղաքական հայեցակարգային շրջանակի հետ: Ըստ այդմ, ՀԱՊԿ վերաբերյալ որոշումներ մշակելու համար հարկավոր է մշակել ուղենշային հայեցակարգեր: Հայաստանում կա՞ն դրամով զբաղվող պետական և ոչ պետական ինստիտուցիոնալ միջավայրեր:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: