ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տարին ավարտում ենք 199 մեդալով․ Ուշագրավ փաստեր հայկական սպորտի վերաբերյալ

Անցնող տարում մեր մարզիկներն ընդհանուր առմամբ 199 մեդալ են նվաճել, ինչը բավականին լավ արդյունք է.«Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ:

2021 թվականը պատերազմի և համավարակի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, բյուջեի կրճատման, մրցումների մասնակցության խնդիր կար, սակայն մենք ոչ միայն մեր մարզիկներին չենք զրկել որևէ մրցման մասնակցելու հնարավորությունից, այլև Օլիմպիական խաղերից հետո շատ խոշոր գումարով աջակցել ենք ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, գեղասահքի և դահուկային սպորտի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան տարին բարձր մակարդակով ավարտել:Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ամփոփելով տարին նշել էր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

 

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին 2 արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Որպեզի անցող տարվա արդյունքների վերաբերյալ գնահատականն ու պատկերացումն ավելի հստակ լինի հայացք նետենք դեպի անցյալ։ Փորձենք հասկանալ հայկական սպորտում գրանցված արդյունքների դինամիկան։ Եվ այսպես 2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել էին 22 մեդալ: Այս ցուցանիշն ուղիղ 10 անգամ ավելի ցածր է 2019 թվականի համեմատ։ Հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակն էր։ Մասնավորապես, վիրուսի հետևանքով հետաձգվեցին թե՛ Օլիմպիական խաղերը, թե՛ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, թե՛ վարկանիշային մրցաշարերը։ 2019 թվականի ընթացքում հայ մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1), 3 արծաթե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1) և 3 բրոնզե (բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1) մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը: Բացի այդ, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներն 2019 թվականի ընթացքում պետական ֆինանսավորմամբ անցկացրել են Հայաստանի Հանրապետության 100 առաջնություն, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների (բոլորը՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների): Մեդալների ընդհանուր ցուցանիշը 2018 թվականի համեմատ աճել էր 19-ով:2017 թվականին տարիքային տարբեր խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և Բուենոս Այրեսի երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել էին 203 մեդալ, որից 71 ոսկե, 57 արծաթե և 75 բրոնզե: 2018 թվականի համեմատ, սակայն, նվազել էր մեր մարզիկների նվաճած ոսկե մեդալների քանակը: Մասնավորապես, 2018 թվականի տարվա համեմատ 10 ոսկե մեդալ ավելի քիչ էին նվաճել:

2017 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ազգային ֆեդերացիաները մասնակցել են 176 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: 2017թ.-ին թիմերի մարզիկները 15 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել էին 201 մեդալ՝ 61 ոսկի, 49 արծաթ և 91 բրոնզե:Անդրադառնանք նաև 2016 թվականին, որը Օլիմպիական էր: Մասնավորապես Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե:

Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև՝ 4 օլիմպիական մեդալ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: