ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ հանուն ավելի լավ ապագայի. դեսպան Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում դեսպան Թրեյսին հետադարձ հայացք է նետել Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին: Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։ Դեսպանը գովեստով է խոսել Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։

Video Player
 
 
 
 

«Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ: Այս տարին լի էր մարտահրավերներով, սակայն երբ հետադարձ հայացք եմ նետում ողջ կատարվածին, հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ տոգորվում եմ հիացմունքի անսասան զգացումով: Երբ 2019 թվականի սկզբին որպես ԱՄՆ-ի դեսպան ժամանեցի Հայաստան, միանգամից հասկացա, որ մի առանձնահատուկ բան կա Հայաստանի հետ կապված: Հայաստանն առանձնանում է իր հարուստ մշակութային ավանդույթներով, հազարամյա պատմությամբ, բնական գեղեցկությամբ և հանրահայտ հյուրընկալությամբ, բայց այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով ու տաղանդով, ստեղծարարությամբ:

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում շատ եմ ճանապարհորդել, որտեղ եղել եմ, այնտեղ տեսել եմ խիզախություն, ուժ ու կորով, հույս, տոկունություն և նվիրվածություն ավելի լավ ապագա կերտելու գործին՝ ի հեճուկս մարտահրավերների ու դժվարությունների: Ես հպարտ եմ այն գործընկերությամբ, որը ձևավորել են Միացյալ նահանգներն ու հայ ժողովուրդը վերջին 30 տարվա ընթացքում և այն խորը կապը, որոնք սկիզբ են առել շատ ավելի վաղ և հիմք են հանդիսանում ապագայում ավելի սերտ կապեր հաստատելու համար: Հպարտ եմ, որ շարունակում ենք մեր օժանդակությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ջանքերին: Այս պահին իրականացվում են աշխատանքներ Սանահին վանական համալիրում, ինչի շնորհիվ այս եզակի համալիրը կպահպանվի հաջորդ սերունդների համար: Ես ոգևորություն եմ ապրում, երբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իր գործունեությունը սկսած բիզնեսը կարողանում է նոր շուկաներ մուտք գործել  ու աշխատատեղեր  ստեղծել: Ինձ համար ուրախալի է, երբ ԱՄՆ-ի կառավարության կրթական ծրագրերի հայաստանյան մասնակիցները, վերադառնալով Հայաստան, իրենց նոր գիտելիքներն ու հմտություններ ծառայեցնում են իր համայնքների, շրջապատի բարելավմանը: Սրանք մեր բազմակողմ գործընկերության պարզապես մեկ, երկու օրինակ է: Կասկած չկա, որ մարտահրավերները  դեռ կշարունակվեն, բայց Հայաստանի յուրահատկությունն այն է, որ այս երկրի մարդկանց բնորոշ է դիմացկունությունը, տոկունությունը և ուժը: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ հանուն ավելի լավ ապագայի: Նոր տարում բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն»,-ասված է շնորհավորական ուղերձում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: