ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հույս ունենք, որ 2022-ին հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում ձևավորել բոլորովին նոր տրամադրություններ. Փաշինյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

 
 

«Կենտրոնական բանկի հարգելի նախագահ,

գործադիր իշխանության, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

մեր տնտեսությունը շատ ծանր ժամանակներ է վերապրել, հույս ունեմ՝ արդեն այդպես կարող ենք ասել, որովհետև 2020 թվականից վրա հասավ կորոնավիրուսի համավարակը, ինչը ֆինանսատնտեսական համակարգին ուժեղ հարված էր, որից հետո եկավ երկրորդ հարվածը՝ պատերազմի տեսքով, այնուհետև եկավ երրորդ հարվածը՝  ներքաղաքական ճգնաժամը: Պիտի արձանագրենք, որ այս ողջ ընթացքում ՀՀ բանկային համակարգը, որը նախկինում էլ լուրջ փորձությունների կարողացել էր դիմակայել, այս փորձությունը նույնպես հաջողությամբ անցավ, և սա չափազանց կարևոր է ոչ միան տնտեսական, այլև քաղաքական ու հոգեբանական կայունության համար:

Կարծում եմ՝ այս առումով պետք է մեր գնահատանքի խոսքն ասենք Հայաստանի բանկային համակարգին, Կենտրոնական բանկին՝ այս դժվար ժամանակներում վարած քաղաքականության համար: Ի վերջո, պատերազմից և կորոնավիրուսից հետո դիմակայության մեծ ռեսուրս էր պետք ունենալ, լուրջ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի հնարավոր լիներ պահել այն կայուն իրավիճակը, որն ունենք: Մանավանդ, հաշվի առնելով հաջորդ մարտահրավերը, որն արդեն եկավ կորոնավիրուսի համավարկից հետո, գլոբալ մարտահրավերը՝ գնաճը, մինչ այսօր շարունակում է ծավալվել աշխարհում:

Ի տարբերություն այլ երկրների բանկային համակարգերի, մեր բանկային համակարգն, ըստ էության կրկնակի, եռակի հարվածների միջով անցավ: Կարևոր է արձանագրել, որ կառավարության համար էլ բանկային համակարգը ոչ միայն շատ կարևոր գործընկեր է, այլև ինդիկատոր, որովհետև ժամանակակից տնտեսությունները և առավել ևս բանկային համակարգը տրամադրությունների արտահայտող են, ու շատ դեպքերում կառավարության համար հենց սա է ուղենիշ հանդիսանում քաղաքականություններ մշակելու և ներդնելու համար:

Կարծում եմ՝ երկխոսությունը, որը կա կառավարության և ԿԲ-ի միջև, շատ կարևոր է մեր ապագա ռազմավարությունները մշակելու և ներդնելու առումով: Այո, նաև պետք է ընդունել և խոստովանել, որ ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ շատ դեպքերում բանկային համակարգի շուրջ փորձ է արվում որոշակի նեգատիվ տրամադրություններ ստեղծել, որովհետև պարզ է, որ մարդիկ միշտ հաճույքով են փող վերցնում, բայց վերադարձնելը միշտ չէ, որ հաճելի գործընթաց է, առավել ևս՝ պայմանավորված տոկոսներով:

Վերջերս առիթ ունեցա մի քննարկման ժամանակ ասել, խոսք էր գնում բանկային համակարգերի մասին: Ըստ էության, ժամանակակից աշխարհը բանկերի ստեղծած աշխարհն է, և սա պետք է արձանագրել իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Ժամանակակից քաղաքակրթությունը բնորոշող բազմաթիվ նախագծեր կան, որոնք հսկայական քայլերով աճում են, զարգանում, փոխում աշխարհը: Պետք է արձանագրել, որ այդ մեգանախագծերն աշխարհում չեն կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենար բանկային համակարգը:

Այսպիսի էֆեկտներ մենք Հայաստանում էլ ենք տեսել, բայց հույս ունեմ, որ կկարողանանք քաղաքական, տնտեսական, ֆինանսական համակարգերի համագործակցության այնպիսի օրակարգ իրականացնել, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող երկիր: Այս առումով, կարևորում եմ կառավարության որդեգրած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, որը, պիտի ասեմ, որ ճշգրտվում է տնտեսությունից և բանկային համակարգից եկած ազդակներով, որոնք հաճախ չեն արտահայտվում որպես տեքստեր, բայց արտահայտվում են որպես թվեր, թվային ցուցանակներ, վիճակագրական տվյալներ: Այս համատեքստում, ուզում եմ հույս ունենալ, որ կառավարության կողմից վարվող մեր քաղաքականությունների կապը ֆինանսատնտեսական համակարգի հետ ավելի օրգանական կլինի, որովհետև այդ համակարգն այն ամենազգայուն ինդիկատորն է, որ ամենավաղն է զգում ռիսկերը և ամենավաղը տեսնում հնարավորությունները, ինչը կառավարությանն օգնում է լինել ավելի օպերատիվ:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին երկու տարվա ընթացքում ցուցաբերած դիմակայության համար: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր պետական, ազգային մակարդակով կկարողանանք ի վերջո գոյատևելու, ժամանակ ձգելու, կամ կարճ փուլերով մտածելու այս իրավիճակը հաղթահարել և դուրս գալ երկարատև, կայուն և խաղաղ  ռազմավարական զարգացման դարաշրջան: Այս առումով, իհարկե, բանկային համակարգի դերը չափազանց դժվար է գերագնահատել: Կրկնում եմ, Կենտրոնական բանկը, բանկային համակարգը  կառավարության համար էական և առանցքային նշանակություն ունեցող գործընկերներ են:

Նաև կորոնավիրուսի համավարակի, հետպատերազմական իրավիճակի խնդիրների հաղթահարման առումով մենք շատ սերտ գործընկերության և համագործակցության մեջ ենք եղել, և ես բարձր եմ գնահատում այդ գործընկերությունը:

Շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին գալիք Նոր տարին և հույս ունենք, որ 2022-ին իսկապես հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում բոլորովին նոր տրամադրություններ ձևավորել, որոնք կերևան տոկոսադրույքների նվազման, գների, փոխարժեքների կայունության և ներդնելու, աշխատելու, ծախսելու ավելի ընդլայնված տրամադրությունների ձևով: Կառավարությունն, իհարկե, տրամադրված է ծախսել, ներդնել և առավելագույնս սեփական օրինակով ցույց տալ այդ ռազմավարական հեռանկարը: Բայց միևնույն է, մասնավոր հատվածը, բանկային համակարգն այս առումով շատ կարևոր թիմակիցներ են, որպեսզի այդ թիմային խաղը և գործընթացը բոլորիս մոտ ստացվի»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: