ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ականների մեծ մասը տեղադրել է Ադրբեջանը․ Հայաստանը հիմնավոր հակափաստարկներ է ներկայացրել

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ: Այս մասին ֆեյսբուքի էջում հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նաև հայտնում է, որ Ադրբեջանը դատարանից պահանջում է հրատապ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանը զոհ է»,-հակադարձելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ հայտարարեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը թվարկեց, թե Հայաստանը, երբ հարց բարձրացրեց, որ Ադրբեջանը ատելության խոսք է տարածում, նույնը արեց Ադրբեջանը՝ պնդելով, թե Հայաստանն է դա անում, երբ Հայաստանը դիմում է մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով, նույնն անում է Ադրբեջանը, Հայաստանը դիմեց դատարանին, ուղիղ մեկ շաբաթ անց նույնն արեց Ադրբեջանը:

Հայաստանի ներկայացուցիչը էթնիկ ատելության հողի վրա տեղի ունեցած ականապատման մասին մեղադրանքներին պատասխան հայտարարել է, թե Ադրբեջանը փորձում է խտրականություն փնտրել մի տեղ, որտեղ այն չկա։ Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ովքեր ու ինչ նպատակով են տեղադրել ականները Արցախի սահմաններին։

«Հարյուր հազարավոր ականներ տեղադրել է հենց Ադրբեջանը 90-ականների սկզբում, այդ ականները հակամարտության գոտում ազդել են բոլորի վրա, ցավոք, մենք բոլորս տուժել ենք ականների պատճառով։ Իմ երկիրը ցավում է ամեն կորսված կյանքի համար՝ անկախ մարդու էթնիկ պատկանելիությունից։ Տասնամյակներ շարունակ իմ երկիրը փորձել է ամբողջական ականազերծում իրականացնել, սակայն Ադրբեջանը հետևողականորեն արգելել է հումանիտար առաքելությունները, քանի որ հայկական ծագում ունեցող անձինք էին հիմնականում շահառուները։ Եվ միայն հիմա, երբ այդ մարդիկ տեղահանվել են, Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը»,-նշել է Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանը երկու տարբեր առիթներով ականապատման դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։

«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրամադրության տակ գտնվող այլ քարտեզներ։ Եվ Հայաստանն այս առաջարկն արել է չնայած այն փաստին, որ որևէ իրավական պարտավորություն չունի նման քարտեզներ տրամադրելու»,-ընդգծել է նա։

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:

Աղբյուր: armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: