Իրան․ Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված քայլերին
(IRIB) հաղորդման՝ համաձայն ԻՀՊԿ օդուժի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ԻՀՊԿ օդուժի ավիատիեզերական ցուցահանդես այցելած օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է. «ԱՄՆ -ը չի կարող դիմակայել Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և աշխարհի ազատ երկրներին և քայքայվում է ներսից»:
գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հավելել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ -ի տնտեսական պատժամիջոցները խոչընդոտում են որոշ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղերին ԻԻՀ հասանելոիությանը»:
Գեներալ Հաջիզադեի ասել է. «Իրանը շարունակելու է նահատակ Սոլեյմանիի սպանության հեղինակներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերը և նրանք չեն խուսափելու պատասխանատվությունից»:
ԻՀՊԿ օդուժի հրամանատարը հավելել է. « Իրանի ժողովուրդը դիմակայել է ԱՄՆ -ի ու նրա դաշնակիցների առավելագույն ճնշմանն ու պատժամիջոցներին և հաղթել է այդ պայքարում»: