ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններն ամրապնդում են Հայաստանի տարածաշրջանային թուլացած դիրքերը

lragir.am-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը

lragir.am-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը

Պարոն Դավուդյան, օրերս Իլհամ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է դեպի Եվրոպա թմրաշրջանառություն կազմակերպելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ում դեմ է ուղղված:

Ադրբեջանի նախագահն անխորհուրդ խորհուրդների է հետևում և դրանով հույս ունի հեղինակազրկել Հայաստանին և Իրանին։ Նրա հայտարարությունները մեր և Իրանի դեմ են ուղղված․ նա եթե փաստեր ունենար, դա կներկայացներ անցած ամբողջ 26 տարիների ընթացքում և մինչև հիմա չէր սպասի։ Աշխարհի շատ պետություններ զգայուն են Աֆղանստանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութի արտահանմամբ․ Իրանը՝ որպես Աֆղանստանի անմիջական հարևան, ապա  նաև Հայաստանը մեծ պայքար են մղում ապօրինի թմրաշրջանառության դեմ, իսկ Ալիևն էլ ուզում է իր սին հայտարարություններով՝ Իրանի դեմ ճակատ կազմած ուժերի համակրանքը շահի։

Մի քանի օր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր սա պայմանավորված, հայիրանական հարաբերություններում որոշակի փոփոխությունների անհրաժեշտությա՞մբ, թե նաև նրանով, որ Թումանյանը սերտ առնչություններ ունի ՀՅԴի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Իրանում ՀՅԴն զբաղված է հակահայաստանյան գործունեությամբ:

Արտաշես Թումանյանն Իրանում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2015 թվականին․ վեց տարին շատ երկար է նույն երկրում դեսպան լինելու համար։ Դեսպան Թումանյանի այդ երկրում ծառայելու ժամկետը վաղուց էր ավարտվել և փոփոխությունն սպասելի էր։ Հայաստանի նոր դեսպանի՝ Արսեն Ավագյանի, թեկնածությունը դեռ ամիսներ առաջ էր ներկայացվել Իրանի իշխանություններին և վերջին դեպքերի հետ կապ չի կարող ունենալ։ Պրն Թումանյանի աշխատանքին հետևելով նկատել ենք, որ նա ավելի շատ շփվում էր Իրանի առևտրա-տնտեսական շրջանակների հետ և փորձում էր այդ կարևոր ոլորտը զարկ տալ․ թերևս քիչ ժամանակ է տրամադրվել  քաղաքական շրջանակների, մշակութային գործիչների ու ԶԼՄ-ների հետ կապ ստեղծելուն, որը հուսով ենք կամբողջացնի մեր նոր դեսպանը։ Իրանի պետական, մտավորական ու լրագրողական շրջանակներն ունեն զանազան միջոցներ Հայաստանից լուրեր ստանալու համար․ Իրանի հայ քաղաքացիների կամ մամուլի գործընկերների տեղեկություններն ու խորհուրդները դրանցից մեկն է։ Սփյուռքը ևս Հայաստանի նման բազմաշերտ ու բազմակարծիք է և հայ քաղաքացիներ ունեցող պետություններն օգտվում են այդ հնարավորություններից։ Ձեր մատնանշած կուսակցության արտասահմանի կառույցները մինչև 2018 թվականի հեղափոխությունը հյուրընկալ պետություններում ներկայանում էին որպես Հայաստանի իշխանության մաս, իսկ այժմ հանդես են գալիս որպես ընդդիմախոս։ Դա արտացոլվում է նաև նրանց հայատառ և օտարալեզու մամուլում, որից օգտվում են տեղի մյուս ԶԼՄ-ները։

Ինչպիսի՞ն պետք է լինի Իրանում Հայաստանի դեսպանը:

Հետևելով Իրանի մեր դեսպանության աշխատանքին, նկատում եմ, որ մեր հանրային կապը, հարաբերական աշխատանքը, շփումը տեղի ԶԼՄ-ների ու մտավորականների հետ թույլ է։ Համեմատելու համար նայեք Երևանի իրանական դեսպանության աշխատանքին․ դեսպան և կցորդ-խորհրդականներ, յուրաքանչյուրն ամեն օր Հայաստանի որևէ բուհում են,  դպրոցում, ինստիտուտում, թանգարանում կամ գրադարանում։ Թեհրանում մեր դեսպանության աշխատակիցները միայն «Արարատ» ակումբի ճամփան գիտեն։ Մերոնք ունեն մի հիմնավորում՝ Իրանի իրավիճակը յուրահատուկ է։ Ես դա չեմ ընդունում, մեր դեսպանն ու աշխատակիցները պետք է պարբերաբար հանդիպեն Իրանի պետական, քաղաքական, մտավորական, մշակութային ու լրագրողական շրջանակներին, իրենց իրանցի գործընկերների օրինակով այցելեն բուհեր, ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ։ Գորիս-Կապան ճանապարհի վերջին դեպքերից հետո Իրանի տպագիր ու էլեկտրոնային մամուլում մոտ հիսուն հրապարակում է եղել, մի երկուսն էլ մեզ համար անբարենպաստ․ բացեք Իրանում մեր դեսպանության կայքէջը, ոչ մի պատասխան ակնարկ կամ բացատրական հոդված չկա։

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ այցելությունից:

Հայտնի դեպքերից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թեհրան և բանակցեց իր պաշտանակցի հետ․ այս այցը շատ տեղին և բարձր գնահատվեց։ Իրանի արտաքին գործերի նախարարն ապա Մոսկվա մեկնեց․ Մոսկվայում քննարկեց նաև Հարավային Կովկասի հարցերը։ Ապա Թեհրանում ակնարկելով պրն Միրզոյանի այցելության՝ հույս հայտնեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս կայցելի Թեհրան։ Դրանից հետո նա հեռախոսային զրույց ունեցավ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ։ Այո, նա հայտնել  է, որ կայցելի Երևան և Բաքու, բայց կարծում եմ դա մոտ օրերս տեղի չի ունենա․ նախ Իրանը հիմա խիստ զբաղված է իր միջուկային ծրագրերի սահմանափակման բանակցությունների նախապատրաստական աշխատանքների հարցով ․ երկրորդ՝  երևի Բաքվի կողմից դեռ համապատասխան դրական արձագանք չի նկատել, քանի որ այցը լինելու է միաժամանակ՝ Երևան և Բաքու։ Իրանը Երևանում և Բաքվում փորձելու է միջնորդի դեր ստանձնել և կրկնելու է իր ավանդական մոտեցումները՝ բարիդրացիական հարաբերություններ, սահմանների անձեռմխելիություն, ոչ տեղական ուժերի ակտիվացման բացառում, առևտրա-տնտեսական տարանցիկ ճանապարհների անարգել աշխատանք։

Ինչպե՞ս եք գնահատում ԻրանԱդրբեջան լարված հարաբերությունները: Մինչև ո՞ւր կարող է հասնել այն և ի՞նչ վտանգներ է այն պարունակում Հայաստանի համար:

Իմ կարծիքով, Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության գագաթնակետն արդեն անցյալում է․ Իրանի հյուսիսային շրջանների վերջին զորավարժություններն ազդակ էին նաև Ադրբեջանին և Թուրքիային, որ Թեհրանը տարածաշրջանի սահմանային հավանական փոփոխությունների հանդեպ անտարբեր չի լինելու։ Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններն ամրապնդում են Հայաստանի տարածաշրջանային թուլացած դիրքերը։ Ձեր կայքէջին ես 26 սեպտեմբերին ևս ասել և հիմա էլ կրկնում եմ, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական բախում չի լինելու՝ դրա համար չկան բավարար նախապայմաններ, տարածաշրջանային և միջազգային ուժերը դա չեն հանդուրժելու։ Իրանը հիմա խստորեն նվիրվել է իր միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային բանակցությունների նախապատրաստական աշխաըանքներին, և Թեհրանի համար առաջնահերթը երկրի քայքայված տնտեսության վերականգնումն է՝ պատժամիջոցների շուտափույթ վերացումը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: