Իրանն ու Հայաստաը որոշել են ստեղծել հատուկ հանձնաժողով, ուսումնասիրելու Արաքս գետի աղտոտվածությունը
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական IRIB-ին տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արաքս գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այդ երկրի պաշտոնյաների հետ»:
Մոնթազերին հավելել է. «Հանդիպումների ժամանակ որոշվեց ստեղծել հատուկ եռահանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արաքսի աղտոտվածությունը»:
Իրանի գլխավոր դատախազն ասել է. «Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը լուծել, կողմերի համար ցանկալի արդյունքին հասնելու նպատակով»:
Արաքս գետը, որը սկիզբ է առնում Թուրքիայի; Բինգոլ լեռներից: Այս գետի երկարությունը 1072 կմ է: